Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մխիթար Հայրապետյան. Ո՞նց թե՝ լռեք

Մխիթար Հայրապետյան. Ո՞նց թե՝ լռեք
16.04.2019 | 21:47

Այսօր ԱԺ-ում մթնոլորտը թեժ էր: «Իմ քայլը» խմբակցության» պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթից հետո զայրացած ընդդիմադիր պատգամավորները բուռն արձագանքեցին, սակայն դրանով կրքրեը չհանդարտվեցին: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը նախ շնորհակալություն հայտնեց ԼՀԿ-ին կառավարությանը լավ գաղափար տալու համար: «Բայց չեմ ուզում, որ մենք ընկնենք ծայրահեղությունների մեջ, որովհետև մեր հանձնաժողվում ձեր գործընկերներ տիկին Կոստանյանին և պարոն Բաբայանին կարող եք հարցնել: Վստահ եմ չգիտեք, որովհետև եթե իմանայիք, նման հռետորիակայով հանդես չէիք գա: Մի հետաքրքիր նոր օրենք կա, որի հետ կապված մենք պատվիրակել ենք տիկին Կոստանյանին, որպեսզի դա ևս գա ընդդիմությունից, ցավում եմ, որ չգիտեք»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:


Սակայն Հայրապետյանի այս հայտարարությունը դուր չեկավ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին, նա տեղից միջամտում էր, ինչին Հայրապետյանն արձագանքեց. «Պարոն Գորգիսյան, ես լուռ լսել եմ, հարգալից եմ վերաբերվել, տեղից ոչ մի խոսք: Իյա՜, պարոն Գորգիսյան, լռեք»: Գորգիսյանն էլ հորդորեց, որ Հայրապետյանը լռի: «Ոնց թե՝ Դուք լռեք»,- զարմացավ ամբիոնից ելույթ ունեցող Հայրապետյանը: Վեճին միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ժողովուրդ ջան, այսպես չեղավ, մեկը գրանցվում է, գալիս է ամբիոնի մոտ, խոսում է, մյուսները լսում են: Եթե ասելիք կա, գրանցվում են, գալիս են ամբիոնի մոտ, խոսում են, էս ի՞նչ բան է»,- ասաց ԱԺ նախագահը:


Հայրապետյանը, շարունակելով ելույթը, դիմեց Գորգիսյանին. «Հիմա ձեզ եմ ասում, պարոն Գորգիսյան, փոխեք ձեր հռետորաբանությունը և ոճը, սա խնդրանք է, բայց չեմ ուզում նաև, որ ընկալվի որպես սպառնալիք, որ եթե դուք չփոխեք էս ամենը, մենք կփոխենք այս ոճը: Եվ ես չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին, իսկ «դուխի» հետ կապված առնվազն այս հատվածը պրակիտկորեն ապացուցել է, որ ունի»:
Այս անգամ Հայրապետյանի ելույթին միջամտեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Պարոն Մարուքյան, լռեք ասեցի, այ քեզ բան: Դու չի, Դուք ա ձեզ համար»,- արձագանքեց Հայրապետյանը: Ի պատասխան՝ Մարուքյանն ասաց. «Դու ո՞վ ես»: Արարատ Միրզոյանն էլ հավելեց. «Պարոն Մարուքյան, ելույթ է ունենում ՀՀ ԱԺ կրթության, գիտության, սպորտի, երիտասարդության, սփյուռքի մշտական հանձնաժողովի նախագահը, շատ ցավում եմ ձեզ համար, որ մինչև հիմա չեք ծանոթացել»:


Մխիթար Հայրապետյանն ասաց, որ հետագայում, եթե հնարավորություն ունենա, տաս րոպե կանդրադառնա Մարուքյանին: «Պարոն Մարուքյան, մի հակաճառեք տեղից: Մի բան էլ ասեմ՝ պարոն Դանիելյան, մի հատ հարց տամ՝ Դուք ուզում եք ունենալ այն քաղաքական հետագիծը, որ ունե՞ք, թե՞ էնպիսին, որ պարոն Մարուքյանն ունի»,- եզրափակեց պատգամավորը:

Դիտվել է՝ 2176

Մեկնաբանություններ