Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ծառուկյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի մասին

Ծառուկյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի մասին
24.04.2019 | 23:50

Ինքը շատ փոքր մարդ է, որ ինձ ասի՝ կա´մ քաղաքականությամբ զբաղվի, կա´մ բիզնեսով. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը պնդում է, որ «Արարատցեմենտ» գործարանը Ծառուկյանը ձեռք է բերել 200 000 դոլարով, և Ծառուկյանը պետք է որոշի՝ կամ քաղաքականությամբ զբաղվել, կամ բիզնեսով:


Ծառուկյանն էլ ասաց, որ Հայկ Գևորգյանին խորհուրդ է տալիս, որ գնա և շարունակի զբաղվել լրագրությամբ ու նշեց, որ Հայկ Գևորգյանը ցեմենտի գնի հետ կապված իր տեսակետն է հայտնել: «Ես էլ՝ որպես Ծառուկյան, ասացի , որ եթե այդպես լինի, ես դա նվեր եմ տալիս, բայց Մելքումյանը ներկայացրեց փաստաթղթերով, որ 200 000 դոլարից բացի, միլիոնավոր պարտքեր են փակվել»,-ասաց Ծառուկյանը և նշեց, որ պատգամավորն այդ շանտաժի համար պետք է իրենից ներողություն խնդրի: «Աշխարհում ամենահաջողակ քաղաքական գործիչները սեփականատերերն են՝ Բեռլուսկոնին, Թրամփը… Մարդիկ պետք է լիարժեք հասկանան՝ ինչ են ասում, և դա ինչ է նշանակում»,- հավելեց նա:


Դիտարկմանը, որ իրենց խմբակցության կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Նաիրա Զոհրաբյանը, նույնպես լրագրող է եղել, Ծառուկյանը պատասխանեց, թե ինքը չի թերագնահատում: «Բայց եթե միայն լրագրող լինի ամբողջ խորհրդարանում… մարդ պետք է լինի, որ հասկանա տնտեսությունից, կազմակերպելուց, ինչ է պետք մեր ժողովրդին, ինչից է պետք սկսել այսօր, բոլորն էլ սպասում են, ուզում են լավ ապրել, բարիքներից օգտվել, միայն փնովելով չի»,-ասաց նա: Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ինչ են քննարկել, Ծառուկյանը պատասխանեց, թե կառուցողական քննարկում է եղել, որը վերաբերել է ներդրումներին: «Հիմնական խնդիրը վարչապետին ճիշտ պետք է ներկայացնել, որ կարողանա որոշում կայացնել, թե չէ ամեն հարց վարչապետի վրա գցելով, ինձ ճիշտ հասկացեք, ով ինչ անի, վարչապե՞տը պետք է պատասխան տա»,-ասաց նա: Հարցին, թե մի առիթով ասել էր, թե գոհ է Փաշինյանից, բայց նրա քաղաքական ուժից գոհ չէ, մեկ տարում փոփոխություն չկա՞, Ծառուկյանը պատասխանեց. «Ես չեմ ասում փոփոխություն չկա, կան, բայց տնտեսական, սոցիալական փոփոխություն չկա, իսկ հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ պատրաստվում են լքել երկիրը»: Իսկ, թե մեկ տարում հնարավո՞ր էր, ասաց, որ երեք ամսում էլ է հնարավոր: «Ի՞նչ է, մի պուճուր երկիր ունենք, ամենալավ հողերը մենք ունենք, տարածքը արտաքին առևտրի համար՝ ԵԱՏՄ-ի համար և Էմիրատների համար, մեր հողերի 60 տոկոսը չի մշակվում»,-ասաց նա:

Դիտվել է՝ 319

Մեկնաբանություններ

ble>

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Եվրասիականության թուրքական բաղադրիչը
Եվրասիականության թուրքական բաղադրիչը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
ւն պետության հովանու ներքո