Լրագրող, հրապարակախոս, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանության մասին գրառում է կատարել: Հիշելով Ստամբուլում սպանված խմբագրապետ Հրանտ Դինքին՝ նա գրել է. «Սիրելի՛ Հրանտ, գիտեմ, որ շատ հեռու ես, սակայն դարձյալ կիսում եմ Ապրիլի 24-ի քո ցավը»: Նրա գրառմանը բազմաթիվ օգտատերեր են արձագանքել՝ հիմնականում բացասաբար գնահատելով, որ նա ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: