Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բրեկզիտի երկրորդ հանրաքվե՝ կառավարության գաղտնի պլան Բ-ն

Բրեկզիտի երկրորդ հանրաքվե՝ կառավարության գաղտնի պլան Բ-ն
07.05.2019 | 12:37

Daily Telegraph-ը գրում է, որ Թերեզա Մեյը գաղտնի քննարկում է ունեցել բրեկզիտի երկրորդ հանրաքվեի հնարավորության հարցով: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են կառավարության գործողությունների սցենարները, եթե խորհրադարանականները պարտադրեն Համայնքների պալատում քվեարկության դնել նոր հանրաքվեի հարցը: Լեյբորիստների կարծիքով՝ եթե տորիներն ու իրենք չկարողանան պայմանավորվել ու Մեյի վերամշակված ծրագիրը աջակցություն չստանա խորհրդարանում, շատ պատգամավորներ կպնդեն, որ բրեկզիտի ճակատագիրը պետք է նորից ժողովուրդը որոշի: Թերթի աղբյուրները կառավարությունում պնդում են, որ համաժողովրդական քվեարկությունը ծայրահեղ միջոց է, որին հարկադրված կդիմեն, եթե չստանան ընդդիմադիր կուսակցության աջակցությունը և Համայնքների պալատը քվեարկի երկրորդ հանրաքվեի օգտին: Այդ դեպքում քվեաթերթիկներում կարող է 3 հարց լինել՝ բրեկզիտը պայմանագրով, բրեկզիտն առանց պայմանագրի, հրաժարում ԵՄ-ից դուրս գալուց: Դաունինգ սթրիթը հերքել է խորհրդակցության փաստը:


I-ն գրում է հեղափոխական փոփոխությունների մասին, որ սպասում են Մեծ Բրիտանիային, եթե հաջորդ վարչապետը Ջերեմի Կորբինը լինի: Առկախված բրեկզիտը ոչ մեծ, բայց արտահերթ ընտրությունների էական հավանականություն է թողնում և բրիտանական մամուլը պարբերաբար անդրադառնում է Լեյբորիստների ծրագրերին՝ ընտրություններում հաղթելու դեպքում: Մամուլում հայտնված՝ կուսակցության ներքին փաստաթղթերից հետևում է, որ Լեյբորիստները ծրագրում են ազգայնացնել երկաթուղին, էներգետիկ ու ջրային ընկերությունները, արքայական փոստը: Այդ ընկերությունները ապազգայնացվել են տարբեր տարիների և հիմա ջրի, գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումով զբաղվում են մասնավոր ընկերություններ: Ֆինանսների ստվերային նախարար Ջոն Մակդոնելն առաջարկում է ջրամատակարարման ոլորտի վերազգայնացման վրա ծախսել 14 միլիարդ ֆունտ ստեռլինգ, փորձագետները գտնում են, որ իրական ծախսերը նվազագույնը 44 միլիարդ կլինեն: Լեյբորիստները պնդում են, որ չնայած վերազգայնացման ծախսերին, ներառյալ ներկա տերերին վճարումները, դա թույլ կտա նվազեցնել բնակչության վճարումները և նորացնել ինֆրակառույցները: Թերթը մեջբերում է Գրինվիչի համալսարանի ուսումնասիրության տվյալները, որ հաստատում են՝ ծայրահեղ դեպքում ջրամատակարարման ոլորտում ազգայնացումը իրոք ծախսերը տարեկան մի քանի միլիարդ ֆունտով կնվազեցնի՝ տնտեսելով դիվիդենտների ու տոկոսների վճարումներից:
BBC


Հ.Գ. Զարմացա՞ծ եք: Կա ավելի զարմանալին՝ Daily Telegraph-ը գրում է բրիտանական դպրոցների աշակերտներին օտար լեզուների ուսուցումից տեղամասային բժիշների տեղեկանքներով ազատվելու հաճախացած դեպքերի մասին: Դեռահասները բողոքում են, որ մեծ ստրես են ապրում օտար լեզուներ սովորելիս: Տեղամասային բժիշկները նրանց դպրոցին ներկայացնելու համար տեսականքներ են տալիս՝ բացատրելով, որ սովորողը պետք է ազատվի լեզուների ուսումնասիրությունից, որովհետև այդ առարկան երեխայի տագնապալի հոգեվիճակի պատճառ է: Միջնակարգ դպրոցների տնօրենների ազգային համաժողովում արձանագրվել է, որ դա արագ աճող ընդհանուր միտում է: Տնօրենների ասոցիացիայի ղեկավարը պատմել է, որ երեխաներն ու ծնողները բողոքում են՝ նրանք օտար լեզուներ սովորելու մեջ իմաստ չեն տեսնում ու չեն համարում, որ դա մշակութային բաղկացուցիչ ունի: Տնօրեններից մեկը հղում է արել Բրիտանիայի հոգեբանների սամիթի մասնակիցներին՝ բժիշկները պատմել են, որ ծնողները պահանջում են իրենց երեխաներին ազատել օտար լեզուների ուսուցումից, որովհետև այդ դասերը այնպիսի ստրեսի պատճառ են, որ երեխաները ընդհանրապես չեն ուզում դպրոց գնալ: Դպրոցում օտար լեզուներ սովորողերի թիվն ամեն տարի անկասելի կրճատվում է, և այդ հարցը վաղուց է մտահոգում կրթության նախարարությանը: Կղզին մնում է կղզի, մտածողությունն էլ պիտի կղզիացած լինի: Ինչու՞ գլոբալացված աշխարհում անգլիացիները օտարների լեզուներ սովորեն, եթե իրենց լեզուն միջազգային է: Իսկ գուցե պատճառը ուսուցման մեթոդնե՞րն են: Փաստորեն՝ բրեկզիտի արմատները Մեծ Բրիտանիայում շատ ավելի խոր են, քան քաղաքականն ու տնտեսականը: Պահպանողական բրիտանացիներին մենթալիտետի փոփոխություն է պետք՝ ամենից առաջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ