Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դավիթ Բաբայան. Չենք հավատում Ադրբեջանի խաղաղության կոչերին

Դավիթ Բաբայան. Չենք հավատում Ադրբեջանի խաղաղության կոչերին
08.05.2019 | 11:29

Մենք չենք հավատում Ադրբեջանից հնչող խաղաղության կոչերին, քանի դեռ ժամանակը չի ապացուցել դրանց իսկությունը՝ ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Հեյդար Ալիևի երբեմնի մերձավոր, Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի՝ Բաքվին ուղղված կոչին՝ հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությանից և գործուն քայլեր ձեռնարկել հայերի հետ հաշտության եզրեր գտնելու ուղղությամբ: «Բազմաթիվ այդպիսի կոչեր են եղել։ Բայց, եթե ուղղակի կոչեր են մնում, խոսքն ընդամենը ցինիզմի մասին է։ Եթե Ադրբեջանն իրոք ուզում է, որ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, դա միաժամանակ և հեշտ է, և դժվար։ Իրենք պետք է ուժ գտնեն և ճանաչեն Արցախի Հանրապետությունը՝ առանց որևէ նախապայմանի։ Դրանից հետո շատ ավելի հեշտ կլինի հարցը համապարփակ կարգավորել»,- ասաց Դավիթ Բաբայանը։ Նրա խոսքով, Ադրբեջանի հասարակության որոշ անդամների խաղաղասիրական կոչերն ընդամենը փորձ են՝ շեղելու թե միջազգային, թե սեփական հանրության ուշադրությունը։


«Ինչպե՞ս կարող են Ադրբեջանում խաղաղության կոչեր հնչել, եթե նրանք հերոսացնում են Սաֆարովի պես հանցագործներին, եթե նրանք ամեն գնով ուզում են ազատության մեջ տեսնել Շուշիում բանտարկված ադրբեջանցի մարդասպաններին և ահաբեկիչներին։ Այնպես որ, խաղաղության կոչերն անտրամաբանական են»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ