Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դուք ո՞վ եք, որ Ղարաբաղի հարցը որոշեք՝ բանակ թալանածներ, սերմացու գողացող մկներ

Դուք ո՞վ եք, որ Ղարաբաղի հարցը որոշեք՝ բանակ թալանածներ, սերմացու գողացող մկներ
09.05.2019 | 00:31

Կառավարությունը ԼՂ բանակցությունների հարցում հանրությունից գաղտնիք ունենալ չի կարող՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Փորձագետի մակարդակով Ղարաբաղի հարցին տիրապետելու իրավունք ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, մեր քաղաքականությունն էդ հարցի վերաբերյալ էնքան թափանցիկ է, էնքան բաց է»,-ասաց նա։ Անդրադառնալով ԵՄ-Ադրբեջան սպասվող համաձայնագրի ստորագրմանը Փաշինյանն ասաց, որ դա ԵՄ-ի ու Ադրբեջանի բանակցություններն են։ «Իհարկե, առնչություն ունի մեզ հետ, բայց ուղիղ առնչություն չունի։ Նաև ԵՄ մեր գործընկերների հետ շփումներում ես ասել եմ, որ ճիշտ կլինի բանակցային գործընթացներում տարածաշրջանային իրավիճակների հետ որդեգրված սկզբունքները չաղավաղվեն»,- ասաց նա։ Փաշինյանն անդրադարձավ խոսակցություններին, որ որոշ փորձագետներ ու քաղաքական գործիչներ հեգնում են իր այն թեզը, թե ԼՂ հարցը որոշելու է ժողովուրդը։


«Էն ժամանակ էլ ասում էին ժողովո՞ւրդը պետք է որոշի՝ ով ընտրվի վարչապետ, հանրապետականները հարցազրույցներ էին տալիս ու ծիծաղում, ընտրեցի՞ն, եղա՞վ, թե՞ չէ։ Հիմա էլ ասում ենք ժողովուրդը պետք է որոշի ԼՂ հարցը, էլի մարդիկ կան, ասում են ո՞նց պետք է ժողովուրդը որոշի, բա ո՞վ պետք է որոշի, դո՞ւք պետք է որոշեք՝ մի քանի կոռուպցիոներներով, բանակ թալանածներով պետք է Ղարաբաղի հարցի ճակատագիր որոշե՞ք, դուք ո՞վ եք, որ Ղարաբաղի հարց որոշեք, այո՛, ամեն ինչ պետք է որոշի ժողովուրդը, համակերպվեք»,- ասաց նա։


Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, եթե բանակցությունների արդյունքում լինի այնպիսի լուծում, որն արժանի համարի ժողովրդին ներկայացնելու, հնարավոր է, հանրահավաք, հանրաքվե կամ տեսաուղերձ լինի։
«Գնում ենք բանակցությունների, ասում են՝ «ծախում են», ծախողը դուք եք, ո՞վ բարոյական իրավունք ունի ինձ որևէ բան ծախելու մեջ մեղադրի։ Մարդիկ, որ երկիրը թալանել են, գրում են՝ «գնաց բանակցությունների, հաստատ ծախում են», ո՞վ են դրանք ընդհանրապես, էդ սերմացու գողացող մկները, բանակ թալանածները, զինվորի հաշվին վզները հաստացածները, փեսեքին ու տղերքին միլիոնատեր դարձրածները, նրա՞նք են Ղարաբաղի հարցը լուծելու, նրան չունենք բարոյական իրավունք, ինչ մեդալ ուզում է դոշներից կախած լինի, բանակ թանալածն իրավունք չունի Ղարաբաղի հարցից խոսի»,- նշեց վարչապետը։

Դիտվել է՝ 1461

Մեկնաբանություններ