Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Պեկինյան «բադն» է կարևոր, թե հայկական շահը

Պեկինյան «բադն» է կարևոր, թե հայկական շահը
18.05.2019 | 12:19

Հայաստանն ինչ շահեց Բրյուսելից-Պեկին կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, Եվրասիա մայրցամաքի արևմտյան ափից մինչև արևելյան ափ այցելություններից, որոնք վերջինս համարել է «կարևոր ու ստացված»։

Նախ ցանկացած այցի ստացված է լինում, երբ արդյունք է լինում։ Իսկ ինչ արդյունք եղավ։ Բրյուսելում մի ճաշ, անհաջող նկար, իսկ Պեկինում ավելի շատ Աննա Հակոբյանի հայկական արտադրության զգեստից ու կոշիկներից խոսվեց, նրա հանդիպումներից, քան ամուսնու «կարևոր» այցերից։ Սակայն ամենամեծ իրադարձությունը Չինաստանի պես հզոր երկրում «ցնցող հյուրասիրությունն էր», այն է՝ բադը՝ պեկինյան ձևով։

Պեկինում կայացած տնտեսական խոշոր համաժողովին, երբ կարևոր նախագծեր էին քննարկվում և ֆինանսավորվում, Հայաստանի վարչապետը չգնաց։ Նախընտրեց առանձին այցո՞վի գնալ է, որ ամենից շատ կարևորի բադը՝ պեկինյան ձևով։ Իսկ գոնե տեղյա՞կ է, թե այդ տնտեսական համաժողովին Ադրբեջանը քանի կարևոր ու խոշոր պայմանագրեր է կնքել։
Տպավորությունն այնպիսին է, որ ոչինչ չասող պատվիրակությամբ այցը այդ երկիր, որը բյուջեի վրա միլիոններ է նստել, ընդամենը ցնցող հյուրասիրության համար էր։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ