Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայ երիտասարդ ռեժիսորները՝ Քիշինևում (լրացված)

Հայ երիտասարդ ռեժիսորները՝ Քիշինևում (լրացված)
18.05.2019 | 18:11

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ Մանեն («Ադապտացիա»), Շուշան Ստեփանյանը («Thank you») ու Գարուշ Ղազարյանը («Me») մասնակցել են օրերս Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած «Կլասսֆեստ» միջազգային ուսանողական կինոփառատոնին: Հայ ռեժիսորները լավագույնս ներկայացրել են մեր երկիրը` շահելով թե՛ հանձնախմբի, թե՛ հանդիսատեսի համակրանքը, արժանացել են մրցանակների, դիպլոմների, ինչի արդյունքում բեմից չորս անգամ հնչել է Հայաստանի անունը:

Հայկական ծրագիրը ճանաչվել է սովորական մարդկանց ճակատագրերն էկրանավորած «Լավագույն ֆիլմերի ծրագիր»: Լեփ-լեցուն դահլիճում ֆիլմերի դիտումներից հետո երիտասարդները պատասխանել են իրենց տրվող հարցերին: «Հիմնականում հետաքրքրվում էին նկարահանման ընթացքով ու թեմաների ընտրությամբ: Մենք պատմեցինք, թե նկարահանման ինչ փուլեր ենք անցել, ինչ ենք քննարկել վարպետների հետ, կինոյի ինչ դպրոց ունենք,- մեզ հետ զրույցում ասաց Մանեն:- Փառատոնին ներկայացված ֆիլմերը հիմնականում տվյալ երկրի սոցիալական վիճակի մասին էին, մեր ֆիլմերի առանցքում մարդն էր, մարդկային ճակատագրերը, համամարդկային խնդիրները: Օրինակ, ունենք ֆիլմեր ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարդկանց մասին, հովվի մասին ու նրա միայնության»:

Մանեի (Մանե Բաղդասարյան) ֆիլմը` «Ադապտացիան», կարելի է ասել, Երևանի դիմանկարն է: Քիշնևում այն արժանացավ «Լավագույն հայկական ֆիլմ» մրցանակին: Հարկ է նշել, որ դա «Ադապտացիայի» 12-րդ մրցանակն էր: Հանդիսատեսին և ժյուրիին շատ են գրավել ֆիլմում հնչող «Բիթլզ» խմբի հայտնի երգերից մեկի` « In my Life»-ի ընտրությունն ու ճիշտ տեղում այն մոնտաժելը: Մրցանակը հանձնելիս հանձնախմբի անդամը հենց այդպես էլ ասել է:
Փառատոնին մասնակցել են կինոոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից, Մոլդովայից, ՈՒկրաինայից, Ռումինիայից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Բելառուսից, Գերմանիայից, Իտալիայից, Ղազախստանից, Ղրղզստանից և Լեհաստանից: Հայկական ծրագիրը ներառել է վավերագրական, խաղարկային ֆիլմեր և անիմացիաներ, գերակշռել են վավերագրական ֆիլմերը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2576

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ