Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վիտալի Բալասանյանը չթույլատրեց խուզարկել մեքենան, ոստիկանությունը դատարանի որոշումը չուներ, կազմվեց արձանագրություն

Վիտալի Բալասանյանը չթույլատրեց խուզարկել մեքենան, ոստիկանությունը դատարանի որոշումը չուներ, կազմվեց արձանագրություն
20.05.2019 | 12:32

ԱՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ու նրա հետ գտնվող անձը չեն թույլատրել, որ ոստիկանության 6-րդ վարչության ծառայողները խուզարկեն իրենց մեքենան։ Վիտալի Բալասանյանի փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողներին հայտնեց՝ քանի որ դատարանի որոշում չկա, անձն իրավունք ունի չթույլատրել, որ մեքենան խուզարկեն և իրենք հեռանում են այդ տարածքից։ Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ թույլ չեն տվել խուզարկել և շարունակում են ճանապարհը։ Հարցին. որ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարություն է տարածել, որ մեքենայում զենքի առկայության մասին տեղեկություն են ունեցել, բայց չեն իմացել, որ մեքենայի մեջ եղել է Վիտալի Բալասանյանը.պատասխանեց. «Ճիշտն ասած այդ հայտարարությանը տեղյակ չեմ, ով կարող է այդպիսի հայտարարություն անել»։ Հարցին, թե ում հետ է եղել Բալասանյանը, այսինքն՝ ում մեքենայի վերաբերյալ մասին է ասել ոստիկանությունը, ասաց՝ հարցրեք ոստիկանությանը։

Դիտվել է՝ 264

Մեկնաբանություններ