Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աշոտ Ահարոնյան. Ապօրինի զենք-զինամթերքի մասին տեղեկատվություն ստուգելիս մեքենան զննության ենթարկելու գործընթացը Վ. Բալասանյանի անձի հետ կապված չէ

Աշոտ Ահարոնյան. Ապօրինի զենք-զինամթերքի մասին տեղեկատվություն ստուգելիս մեքենան զննության ենթարկելու գործընթացը Վ. Բալասանյանի անձի հետ կապված չէ
20.05.2019 | 12:33

Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը իսկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ, և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել»,-հավելել է Ահարոնյանը:

Դիտվել է՝ 309

Մեկնաբանություններ