Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ո՞վ կդառնա ԲԴԽ նախագահ

Ո՞վ կդառնա ԲԴԽ նախագահ
04.06.2019 | 13:43

«Փաստը» գրել է. «ԲԴԽ նախագահի պաշտոնից Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ: «Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ, ամենայն հավանականությամբ, այդ պաշտոնում կարող է առաջադրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Բացի այդ, կան տեղեկություններ, որ անցումային արդարադատության ներդրման ամբողջ մտահղացումը պատկանում է Նիկոլայ Բաղդասարյանին և փաստաբան, ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին: Անդրադառնալով ԲԴԽ նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցին՝ Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «Նախ՝ ցանկություն չունեմ, երկրորդը՝ չափանիշներին չեմ համապատասխանում»:


Անցումային արդարադատության ներդրման վերաբերյալ պատգամավորն իր մասով ուղղակի պատասխան չտվեց, այլ նշեց, «Գրեթե բոլոր պետություններում, որտեղ եղել է հեղափոխություն, անցումային արդարադատություն է իրականացվել:
Ես, ճիշտն ասած, չեմ կարող մտաբերել մի պետություն, որտեղ տեղի է ունեցել հեղափոխություն, բայց անցումային արդարադատություն չի եղել: Սա ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային այլ փաստաթղթերով ամրագրված ընթացակարգ է, և նախաձեռնությունը, որպես կանոն, հենց ՄԱԿ-ից, միջազգային կազմակերպություններից է գալիս: Մինչև հեղափոխությունը ես այլ պետություններում ներգրավված եմ եղել այդ գործընթացներում: Ծանոթ եմ գործընթացներին և շահագրգռված եմ, որ ՀՀ-ում անցումային արդարադատությունը պատշաճ ձևով իրականացվի»»:

Դիտվել է՝ 1674

Մեկնաբանություններ