Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Նրա ձայնն այնքան շքեղ է, ասես թանկարժեք «Ռոլս-Ռոյս» լինի»

«Նրա ձայնն այնքան շքեղ է, ասես թանկարժեք «Ռոլս-Ռոյս» լինի»
19.06.2019 | 11:35

Առաջին անգամ Հայաստանում բացառիկ համերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան: Ջիոևայի հարուստ, թավշյա տեմբրի, հզոր ու միաժամանակ ճկուն ձայնի մասին գրել են երաժշտական աշխարի հեղինակավոր քննադատները: Ջիոևայի կատարումը, որն արտահայտում է մարդկային հույզերի ողջ դիապազոնը, բարձր են գնահատել The New York Times-ը և այլ հեղինակավոր պարբերականներ:


Աշխարհահռչակ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, լսելով Ջիոևայի կատարումն, ասել է. «Նրա ձայնն այնքան շքեղ է, ասես թանկարժեք «Ռոլս-Ռոյս» լինի: Այն պետք է հնչի աշխարի լավագույն թատրոններում»:
Հայ երաժշտասերների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Ջիոևան նշեց, որ իրեն մի քիչ հայ է զգում, քանի որ դրսում նրան հաճախ են շփոթում հայի հետ: Նա ասեց, որ շատ է աշխատել, շփվել հայ երաժիշտների հետ և հիացմունքով արտահայտվեց, թե. «Ինչպե՞ս եք դուք այդքան տաղանդավոր ծնվում, երևի ինչ–որ հատուկ կոդ ունե՞ք... Հուզվում եմ նման ժողովրդի առջև երգելուց»:


Հունիսի 24-ին դուք բացառիկ հնարավորություն ունեք ունկնդրելու այս յուրահատուկ ձայնով օպերային երգչուհուն Արամ Խաչատրյան համերգասրահում: Օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան հանդես կգա Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգին կմասնակցի նաև երիտասարդ բաս Սերգեյ Ստեփանյանը:


Ծրագրում կհնչեն Մոցարտի, Վերդիի Պուչինիի հայտնի օպերաներից արիաներ:
Վերոնիկա Ջիոևան հանդես է գալիս աշխարհի լավագույն օպերային թատրոններում ու համերգասրահներում: Համագործակցում է այնպիսի հայտնի դիրիժորների հետ, ինչպիսիք են Մարիս Յանսոնսը, Վալերի Գերգիևը, Վլադիմիր Ֆեդոսեևը, Թեոդոր Կուրենտզիսը, Ինգո Մետցմախերը, Մարկո Կարմինատին և այլոք:

Դիտվել է՝ 1090

Մեկնաբանություններ