Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ադրբեջանի ԱԳՆ. ՄԽ համանախագահները ներկայացրել են բանակցային գործընթացի առաջխաղացմանն ուղղված առաջարկներ

Ադրբեջանի ԱԳՆ. ՄԽ համանախագահները ներկայացրել են բանակցային գործընթացի առաջխաղացմանն ուղղված առաջարկներ
21.06.2019 | 12:57

Ադրբեջանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, հայտարարել է, որ ՄԽ համանախագահները ներկայացրել են հստակ արդյունքների հասնելուն ուղղված առաջարկներ: «ԱԳնախարարներ Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի վաշինգտոնյան հանդիպմանը համանախագահները երկու կողմերի քննարկմանն են ներկայացրել հստակ արդյունքների հասնելուն և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացմանն ուղղված առաջարկներ»:


Հայտարարությունում նաև նշվում է, որ հանդիպման շնորհիվ համաձայնություն է ձեռք բերվել առաջիկա ամիսներին նույն ձևաչափով հերթական հանդիպումն անցկացնելու վերաբերյալ: «Գտնում ենք, որ նման հանդիպումները դրական բնույթ ունեն և աջակցում են բանակցային գործընթացի զարգացմանը»,-ասվում է հայտարարությունում::

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ