Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թրամփի համար միևնույն է Իրանի հարցի շուրջ Եվրոպայի կարծիքը

Թրամփի համար միևնույն է Իրանի հարցի շուրջ Եվրոպայի կարծիքը
24.06.2019 | 13:54

ԱՄՆ նախագահԴոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համար միևնույն է Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ եվրոպական երկրների կարծիքը, հաղորդում է NBC-ն։ Նրա խոսքով՝ եվրոպացիները կցանկանային այդ հարցի միջոցով մեծ գումարներ վաստակել՝ նկատի ունենալով եվրոպացի ձեռներեցների և Իսլամական Հանրապետության հետ բիզնեսի պահպանությունը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է «հոգ տանել» Եվրոպայի մասին և ՆԱՏՕ-ի շրջանակում պաշտպանել եվրոպական երկրները և վստահություն է հայտնել, որ Իրանի իշխանությունները խախտել են Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի դրույթները։

Դիտվել է՝ 310

Մեկնաբանություններ