Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վերջին 20 տարիների լավագույնները

Վերջին 20 տարիների լավագույնները
24.06.2019 | 14:38

Վերապահումը միանգամից անենք՝ խոսքը գնալու է վերջին 20 տարիների աշխարհի երիտասարդական առաջնությունների ֆուտբոլիստների, ֆուտբոլում նրանց կենսագրության ելևէջումների մասին։

Սեյդու Կեյտա
1999 թ. -Մալի հավաքականի առաջատարն էր։ Երրորդ տեղի համար պայքարում ՈՒրուգվայի հավաքականին խփել է վերջին գոլը։
1999-ից հետո -Հինգ տարի անցկացրեց ֆրանսիական «Լանսում», դարձավ թիմի ավագ, որից հետո տեղափոխվեց իսպանական «Սևիլիա»։ Մեկ տարի անց Խոսեպ Գվարդիոլան նրան գնեց «Բարսելոնի» համար, որտեղ էլ նա անցկացրեց իր մարզական կարիերայի լավագույն ժամանակները՝ երկու անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայում, երեք անգամ՝ լա լիգայում։ Կարիերան ավարտեց 2017 թվականին, կատարական «Ալ-Ջաիշի» կազմում։ Ներկայումս 39 տարեկան է։

Խավիեր Սավիոլա
2001 թ. -Արգենտինան հաղթեց մրցաշարում, Սավիոլան արեց երկու հեթ տրիկ ու երկու դուբլ՝ մրցաշարի լավագույն ռմբարկու դառնալով վեց խաղում խփած 11 գոլով, որը բացառիկ արդյունավետություն էր։ Հետաքրքրական կլինի նշել, որ մոտակա հետապնդողների՝ Ջիբրիլ Սիսեի ու Ադրիանոյի ակտիվում վեցական գոլ էր։
2001-ից հետո -Տեղափոխվեց «Բարսելոն», որտեղ կանոնավորապես ելույթ ունեցավ երեք տարի։ Դրանից հետո վարձավճարով մրցելույթներ էին տարբեր թիմերի կազմում, որոնց հաջորդեց հարկադիր հեռացումը մայր թիմից։ «Բարսելոնից» հետո «Սևիլիայի» կազմում հաղթեց ՈՒԵՖԱ-ի գավաթում, երկու տարի նստեց «Ռեալի» պահեստայինների նստարանին ու վատ չխաղաց «Բենֆիկայի» կազմում։ Մարզական կարիերան ավարտեց 2015-ին, արգենտինական «Ռիվեր Փլեյթում»։ Ներկայումս 37 տարեկան է։

Իսմայիլ Մատար
2003 թ. -Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի հարձակվողն էր ու առաջատարը։ Հավաքականը հասավ մինչև մեկ քառորդ եզրափակիչ, ինչն այս երկրի համար անվիճելիորեն խոշոր հաջողություն էր և որտեղ պարտվեց Կոլումբիայի ընտրանուն։ Մատարը խփել է 1/8-ի հաղթական գոլը։
2003 թ. հետո -Ողջ մարզական կարիերան անցկացրել է «Ալ-Վախդայում»։ ԱՄԷ-ի հավաքականի կազմում մասնակցել է 131 խաղի, դարձել 36 գոլի հեղինակ։ Մասնակցել է 2012 թ. Լոնդոնի օլիմպիական խաղերին, խփել երկու գոլ։ Ներկայումս 36 տարեկան է, շարունակում է մրցելույթները։

Լիոնել Մեսի
2005 թ. -Արգենտինան կրկնեց 2001 թվի հաջողությունն ու հռչակվեց չեմպիոն, իսկ Մեսին ճանաչվեց մրցաշարի լավագույն ռմբարկու։ Եզրափակչում նա հեղինակեց դուբլ ու ռմբարկուների ցուցակում շրջանցեց Ֆեռնանդո Լիորենտեին ու Ալեքսանդր Ալիևին։
2005թ. հետո. ֆուտբոլում նրա հաջողություններն այնքան շատ են, որ դրանց թվարկումն իսկ էջեր կլցնի։ Կարճ այսպես ներկայացնենք՝ ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը։ Հունիսի 24-ին լրացավ նրա 32 տարին։

Սերխիո Ագուերո
2007 թ. -Արգենտինայի ընտրանին կրկին դարձավ չեմպիոն, իսկ նրա նոր աստղը՝ Սերխիո Ագուերոն, վեց գնդակով հռչակվեց լավագույն ռմբարկու։
2007-ից հետո -Անգլիայի պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկուներից է։ Մադրիդի «Աթլետիկոյի» ու «Մանչեստր Սիթիի» լեգենդներից է։ Վերջինիս կազմում լեգենդար գոլ խփեց, որը «Սիթիին» 44 տարվա ընդմիջումից հետո բերեց չեմպիոնություն։ Ներկայումս 31 տարեկան է։

Դոմինիկ Ադիա
2009 թ. -Չեմպիոն ու մրցաշարի լավագույն ռմբարկու։ Գանայի հավաքականը, որին ներկայացնում էր Դոմինիկ Ադիան, եզրափակչում պարտության մատնեց բրազիլացիներին, որոնց կազմում հանդես էին գալիս Դուգլաս Կոստան ու Ջուլիանոն։
2009-ից հետո -Գնվեց իտալական «Միլանի» կողմից, սակայն այդպես էլ ոչ մի խաղ չխաղաց նրա կազմում։ Վարձավճարներով տրվում էր ակումբից ակումբ, խաղացել է թուրքական «Կարշիակի», ուկրաինական «Արսենալի» ու ղազախական «Ատիրաուի» կազմում։ 2015-ից հանդես է գալիս թաիլանդական ակումբում։ 29 տարեկան է։

Էնրիկե Ալմեյդա
2011 թ. -Դարձավ չեմպիոն, Մեքսիկայի հետ եզրափակչում հեղինակեց դուբլ։ 5 գոլով դարձավ լավագույն ռմբարկու։ Բրազիլացիների կազմում նրա հետ մեկտեղ գոլեր հեղինակեցին Կոուտինիոն ու Օսկարը։
2013-ին ձախողվեց նրա տեղափոխվելը իսպանական «Կաստիլիա», թեպետ «Ռեալն» այդ մասին արդեն իսկ հայտնել էր իր պաշտոնական կայքում։ Դրանից հետո թափառեց բրազիլական ակումբներով։ 2017 թվին հայտնվեց Թուրքիայում, երկրորդ լիգայում։ 2018/19 մրցաշրջանն անցկացրց պորտուգալական «Բելենենսեշեում», խփեց 5 գոլ։ 29 տարեկան է։

Պոլ Պոգբա
2013 թ. -Ֆրանսիայի հավաքականի ավագն ու առաջատարն էր, թիմն այդ տարում հռչակվեց չեմպիոն։
2013-ից հետո - Մի քանի անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունում՝ ներկայացնելով թուրինյան «Յուվենտուսը», դարձել Ա սերիայի գլխավոր աստղը։ Ռեկորդային գումարով՝ 105 միլիոն եվրո, տեղափոխվեց անգլիական «Մանչեստր Յունայթեդ», որտեղ հանդես եկավ երեք մրցաշրջան ու մտադիր է վերադառնալու կամ «Յուվենտուս», կամ տեղափոխվելու Մադրիդի «Ռեալ»։ 2018 թվին ազգային հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն։ 26 տարեկան է։

Ադամ Տրաորե
2015 թ. -Մալիի ընտրանու կազմում մրցաշարում դարձավ երրորդը՝ կիսաեզրափակչում զիջելով ապագա չեմպիոններին՝ Սերբիայի ընտրանուն։ Հավաքականի ավագն ու առաջատարն էր։ Երրորդ տեղի համար խաղում դարձել է դուբլի հեղինակ։ Մրցաշարում խփել է չորս գոլ, կատարել երեք գոլային փոխանցում։
2015-ից հետո -Առաջնության ավարտից անմիջապես հետո 14 միլիոն եվրոյով տեղափոխվել է ֆրանսիական դիվիզիոնում հանդես եկող «Մոնակո»։ 2016/2017 չեմպիոնական մրցաշրջանում մասնակցել է հինգ խաղի, խփել երկու գոլ։ Հունվարից վարձավճարով հանդես է գալիս «Մոնակոյի» գործընկեր բելգիական «Սերքլ Բրյուգեում»։ 23 տարեկան է։

Դոմինիկ Սոլանկե
2017 թ. -Երիտասարդական առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ հաղթած Անգլիայի ընտրանու ավագն ու ռմբարկուն էր։ Կիսաեզրափակչում Իտալիայի ընտրանու հետ խաղում դարձել է կրկնագոլի հեղինակ, Մեքսիկայի ընտրանու հետ մեկ քառորդի դիմակայությունում դարձել է հանդիպման միակ գոլի հեղինակը։
2015-ին, աշխարհի առաջնությունից առաջ, մեծագույն սկանդալով «Չելսիից» տեղափոխվեց «Լիվերպուլ»։ Յուրգեն Կլոպի թիմի կազմում հազվադեպ էր խաղադաշտ դուրս գալիս, 2019-ի սկզբներին 19 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Բոռնմուտ»։ Նոր թիմի կազմում առայժմ դարպասի գրավումով աչքի չի ընկել, 21 տարեկան է։

Լի Կան Ին
2019 թ. -Հարավային Կորեայի ընտրանու առաջատարն է, եզրափակիչ դիմակայության մասնակից, որտեղ նրա ներկայացրած ընտրանին պարտություն կրեց Ուկրաինայի հավաքականից, որն, ի դեպ, իր պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն։
2019 թիվ։ Իսպանական «Վալենսիայի» ֆուտոլիստն է։ Ակումբի հետ պայմանագիրը կնքված է մինչև 2022 թվականը։ Դեռևս անցած տարի է նշել նորամուտը լա լիգայում։ 18 տարեկան է։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2743

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ