«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մակրոնը կողմ է բովանդակությանը, Պուտինը դեմ է ձևին

Մակրոնը կողմ է բովանդակությանը, Պուտինը դեմ է ձևին
02.07.2019 | 12:40

Հունիսի 29-ին երկարատև բանակցություններից հետո G20-ի երկրների ղեկավարները համաձայնեցրին ամփոփիչ կոմյունիկեն: Տարաձայնությունների հիմնաքարը կլիմայի պաշտպանության հարցն էր, որին դեմ էր ԱՄՆ-ը: Արդյունքում, ինչպես անցած 2 տարիներին, կոմյունիկեն ընդունվեց «19+1» ձևաչափով՝ բոլոր երկրները՝ ԱՄՆ-ից բացի, հաստատեցին իրենց աջակցությունը 2015-ին ընդունված կլիմայի ջերմացման դեմ Փարիզի համաձայնագրին: ԱՄՆ-ը այդ համաձայնագրից դուրս է եկել 2017-ին՝ Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո՝ նա կարծում է, որ համաձայնագիրը հաշվի չի առնում իր երկրի շահերը: Վերջին օրերին կասկածներ կային, որ G20-ի որոշ երկրներ կմիանան ԱՄՆ-ին, բայց դա տեղի չունեցավ, ինչպես Բուենոս Այրեսում, 19 երկրներ, այդ թվում Չինաստանը, ընդգծեցին, որ համաձայնագիրը «անդառնալի» է: Այս հարցում հատկապես կոշտ դիրքորոշում ունի Ֆրանսիան: Հաջողվեց համաձայնության գալ և վիճահարույց միգրացիոն հարցում:

«Փախստականների զանգվածային տեղաշարժերը գլոբալ անհանգստության պատճառ են հումանիտար, քաղաքական, սոցիալական ու տնտեսական հետևանքներով: Մենք ընդգծում ենք մարդականց տեղաշարժի պատճառների հարցի արմատական լուծման կարևորությունը համատեղ գործողություններով, նաև արձագանքման կարևորությունը աճող հումանիտար պահանջներին»՝ ասվում է կոմյունիկեում: 20 երկրներ համաձայնեցին ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների հետ համագործակցության անհրաժեշտությանը, որ զբաղվում են միգրանտների ու փախստականների խնդիրներով: Սամիթում բարձրաձայնվեց անհանգստությունը էներգակիրների մատակարարման անվտանգության հարցում՝ «վերջին իրադարձությունների լույսի տակ»: Ամփոփիչ կոմյունիկեն արձանագրում է, որ G20 երկրները «ընդունում են գլոբալ էներգաանվտանգության կարևորությունը իբրև համաշխարհային էներգահամակարգի տրանսֆորմացիայի հիմնարար սկզբունքներից մեկը»: G20-ի երկրները իրենց ափսոսանքը հայտնեցին աշխարհում «քաղաքական ու տնտեսական մթնոլորտի վատացման պատճառով, մասնավորապես՝ առևտրային կոնֆլիկտների թվի մեծացման և աշխարհաքաղաքական լարվածության»: Հովանավորչությունը դատապարտող ձևակերպումը հերթական անգամ հանվեց կոմյունիկեի տեքստից: Կոմյունիկեում նշվում է միայն ազատ, արդար ու ու ոչդիսկրիմինացիոն առևտրային քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը: Սամիթի կարևոր կետերից էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Չինաստանի նախագահ Սի Ձինպինի հանդիպումը, նրանք պայմանավորվեցին վերսկսել առևտրային կոնֆլիկտի շուրջ բանակցությունները, որ բացասաբար է ազդում համաշխարհային տնտեսության վրա:
RFI


Հ.Գ. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 29-ին Օսակայում հայտարարեց ՌԴ նախագաի հետ անհաշտ տարաձայնությունների մասին լիբերալ արժեքների վերաբերյալ: Մակրոնը G20-ի ամփոփիչ ասուլիսում ասաց, որ «ոչ լիբերալ ժողովրդավարություններն ու վարչակարգերը որոշ դեպքերում կարող են ավելի արդյունավետ լինել, քան լիբերալները. Նրանք կարող են ավելի արդյունավետ լինել՝ շատ ավելի մեծ տարածք ունենալով մանևրի համար»: «Երբ չկան ոչ ազատ ԶԼՄ-ներ, ոչ խորհրդարան, ոչ հասարակական կարծիք, կարելի է ամեն ինչ անել: Բայց ո՞րն է նրանց նպատակը և ո՞վ է նրանց դատավորը: Ինձ համար գլխավոր դատավորը ժողովուրդն է, իսկ նպատակը՝ ընդհանուր շահը: Մենք ծառայում ենք մեր ժողովրդի ինքնիշխանությանը, և դա լիբերալ ժողովրդավարություն է»՝ ընդգծեց Մակրոնը: Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Էմանուել Մակրոնը նշեց, որ «անորոշություններով լի աշխարհում լիբերալ ժողովրդավարությունները դեռ շատ անելիք ունեն»: Ի պատասխան Պուտինը միայն ժպտաց: Բրիտանական Financial Times-ին հարցազրույցում Պուտինն ասել էր, որ լիբերալ գաղափարն իրեն սպառել է, քանի որ հասարակությունը շատ երկրներում դեմ է միգրացիային, բաց սահմաններին ու բազմամշակութայնությանը:


Մակրոնի ու Պուտինի «անհաշտ հակասությունը» իրականում վերաբերում է ոչ թե ազատական արժեքներին, այլ այդ արժեքների ըմբռնմանը՝ Ֆրանսիայի նախագահը նկատի ունի դասական պատկերացումները, Ռուսաստանի նախագահը այդ պատկերացումների վերասերված ըմբռնումները: Մակրոնը կողմ է բովանդակությանը, Պուտինը դեմ է ձևին: Ընդամենը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ