Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկն անվանել է «պարզունակ» և «անհամարժեք»։ «Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- հավելել է Ալիևը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
09.07.2019 | 00:07

Եվ ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա մեզ անհաճո է»։ Այսուհետև նրանք իրենց արարքների պտուղները պիտի ուտեն։ Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա` ըստ իրենց կատարած չար գործերի։ Ո՛վ իմ ժողովուրդ, ձեր հարկահանները ձեզ ճռաքաղ են անում, հարկապահանջները տիրում են ձեզ, ո՛վ իմ ժողովուրդ, նրանք, ովքեր երանի են տալիս ձեզ, խաբում են ձեզ և խոտորում ձեր շավիղները։


Եսայու մարգարեությունը 3. 10-12

Դիտվել է՝ 1647

Մեկնաբանություններ