Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Վարկանիշի նվազման հետևանք կարող է լինել կադրային սխալ քաղաքականությունը»

«Վարկանիշի նվազման հետևանք կարող է լինել կադրային սխալ քաղաքականությունը»
16.07.2019 | 01:42

Երբ լրագրողները հարցով դիմեցին Սերժ Սարգսյանին, ասաց, թե հովն ընկնի, կխոսի։ Միայն ՀՀԿ-ն չէ, որ հովերին է սպասում, քաղաքական դաշտի մյուս դերակատարներն էլ ամռանը լուրջ անելիքներ չեն պլանավորում, սպասում են հով-զով եղանակներին։ Արտախորհրդարանական ուժերի հնարավոր ակտիվացում կլինի աշնանը, իսկ թե որքան թեժ կլինի, դժվար է ասել։ Քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ զրուցել ենք ներքաղաքական կյանքի պասիվ շրջանի մասին։

-Պարոն Քեռյան, չնայած ամառը քաղաքականապես պասիվ շրջան է, բայց որոշ ուժերի մասնակցությամբ հանդիպումներ, անդրկուլիսային որոշակի գործընթացներ են տեղի ունենում։ Ի՞նչ զարգացումներ կարող են լինել այս ամիսներին, և հնարավո՞ր է աշնանը ակտիվ գործընթացներ տեղի ունենան։

-Թեժացում հազիվ թե լինի, որովհետև քաղաքական կյանքի լուրջ զարգացումները պայմանավորված են որոշակի գործընթացներով։ Հանդիպումներ լինում են, քաղաքական ուժերն իրենց համար որոշակի բաներ հստակեցնում են, բայց ավելի ակտիվ են խորհրդարանական խմբակցություններում։ Այդ հանդիպումների ողջ իմաստն էլ այն է, որ նախագծերի և օրինագծերի շուրջ քննարկումներ են ծավալվում։ Իսկ արտախորհրդարանական հարթակում ես նման ակտիվություն չեմ նկատում, լուրջ գործողությունների պլան չեմ տեսնում ՀՀԿ-ում, որը բավական չեզոք վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի գործի հանդեպ։ Իսկ վերջինիս կողմնակիցներն էլ անհատ գործիչներ են, հասարակական ակտիվիստներ, այսինքն այս թևում էլ չունենք կազմակերպված քաղաքական ուժեր, կուսակցություններ՝ հստակ օրակարգով, քայլերով։ Առայժմ ամեն ինչ պտտվում է Քոչարյանի դատին առնչվող գործընթացների շուրջ։ Ինչ վերաբերում է աշնանային հնարավոր թեժացումներին, դա կարող էր լինել, եթե համապետական կամ խոշոր քաղաքներում ընտրություններ ունենայինք, ինչպես եղավ Աբովյանի քաղաքապետի ընտրության ժամանակ։ Մենք ականատես եղանք, որ արդեն երկրորդ անգամ հեղափոխությունից հետո կառավարող քաղաքական ուժն անհաջողություններ ունեցավ ՏԻՄ-երի ընտրություններում։ Կար ընտրություն, կար պայքար, և կային քաղաքական գործընթացներ։ Աշնանը միակ բանը, որ թեժացում կբերի, կարող է լինել Արցախի հետ կապված որևէ փաստաթղթի քննարկումը, սակայն սա ևս չի նկատվում։ Այնպես որ, թեժացում ես չեմ կանխատեսում։

-Այսօր քաղաքական օրակարգին հիմնականում ակտիվություն է հաղորդում Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, թվում է, օրակարգային այլ հարց չունենք։ Ինչու՞ է այդպես, ինչու՞ քաղաքական ուժերը գաղափարապես չեն հագեցնում օրակարգը։

-Այսօր, բացի այդ թեմայից, քննարկվում են նաև ստամբուլյան կոնվենցիան, կառավարության սոցիալական ծրագրերը, լուրջ բանավեճ կա դատական մարմինների՝ ՍԴ-ի, ԲԴԽ-ի վերակառուցման շուրջ, վեթինգի վերաբերյալ։ Թերևս ծանրության կենտրոնը տեղափոխված է այս վերջին թեմայի շուրջ։ Ընթացքում այլ հարցեր են ծագում, որոնք ևս քննարկումների առիթ են տալիս։ Քանի որ դրանք ընթացիկ հարցեր են, որոնք չեն շոշափում քաղաքական իշխանության հիմքերը, չեն տանում բախման, չեն կարող հանգեցնել թեժ իրավիճակների։ Այս ամենի հիմնական պատճառը նաև այն է, որ խորհրդարանում ՔՊ-ն ունի բացարձակ մեծամասնություն։ Նման իրողություն ունեինք նաև 2018-ին, երբ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ուներ և քննարկում, բանավեճ թվում էր կար, բայց չկար։ Ով էր ճիշտ, ով սխալ, մղվում էր երկրորդ պլան, քանի որ քաղաքական մեծամասնությունը, օգտվելով իր իրավունքից, ԱԺ-ում ընդունում էր այն, ինչ իրեն պետք էր։

-Բայց այն ժամանակ խորհրդարանական ընդդիմությունն ավելի ակտիվ էր։ Հիմա մենք խորհրդարանական ընդդիմության աշխատանքն էլ չենք տեսնում։ Ո՞րն է սրա պատճառը։

-Խորհրդարանական ընդդիմությունը, այո, այսօր այդպիսի սրություն չունի, որովհետև ԼՀԿ խմբակցությունն այն ուժն է, որը հակահանրապետական դիրքորոշում ուներ ժամանակին և «Ելք» խմբակցության մեջ էր։ Այդ խմբակցությունը բազմաթիվ թելերով կապված է անձամբ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հետ։

-Այսինքն, իշխանություններին քննադատելու համար նրանց կաշկանդու՞մ է այդ կապը։

-Փոքրաթիվ խմբակցություն է և չի կարող դաշնակցել, օրինակ, ՀՀԿ-ի հետ, լուրջ հակասություն ունի նաև մյուս խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության՝ ԲՀԿ-ի հետ՝ պայմանավորված Մարուքյան-Ծառուկյան անձնական փոխհարաբերություններով։ Հիշենք, որ այդ բախումը եղավ դեռ նախընտրական շրջանում։ Այս փոքր խմբակցության ակտիվությունը չի կարող մեծ ռեզոնանս առաջացնել։

-Իսկ ԲՀԿ խմբակցությու՞նը։

-Նրանց համարում եմ ոչ թե արմատական ընդդիմություն, ավելի շատ` կենտրոնամետ, որոշ հարցերում` ընդդիմադիր, որոշ դեպքերում՝ իշխանության հետ համաձայնողական քաղաքականություն վարող։ Այնպես որ, ի տարբերություն նախկին իշխանության ժամանակների, այսօր այդ հարաբերակցությունն այլ է։ Նախորդ իշխանության ժամանակ ունեինք շատ արմատական դիրքերից հանդես եկող «Ելք» խմբակցություն, բայց ՀՀԿ-ն, օգտվելով իր դիրքից գրեթե փոշիացնում էր ընդդիմության բոլոր նախաձեռնությունները։ Այսօր էլ նույնն է կատարվում, ուղղակի դերերն են փոխվել։ Քաղաքական մեծամասնությունը, օգտվելով սահմանադրական իր իրավունքից, ընդդիմության հետ երկար բանավիճելու կարիք չունի։ Հնարավոր է խորհրդարանում ընդդիմադիրների որոշ ելույթներին հակադարձում են, բայց համոզված են, որ ունեն որոշումներն անցկացնելու բոլոր լծակները։ Իսկ այն, ինչ նախապես կանխորոշված է, բանավեճի սրությունը նվազեցնում է։

-Օրերս սոցհարցում հրապարակվեց, որտեղ արձանագրված է, որ իշխանության վարկանիշը որոշակիորեն նվազել է, փոխարենը ՀՀԿ-ն է վարկանիշի բարձրացում արձանագրել և դարձել քաղաքական դաշտի երրորդ ուժը։ Ի՞նչ են Ձեզ հուշում այս տվյալները։

-Սոցիոլոգիայի և քաղաքականության հետ ընդհանրությունը լրիվ զրոյացվեց, երբ 2016-ին ԱՄՆ-ում, որտեղ սոցիոլոգիան ամենաուժեղն է, բոլորը կանխատեսում էին Հիլարի Քլինթոնի հաղթանակը, ոչ մի հարցումով Թրամփի հաղթանակը կանխորոշված չէր, սակայն նա հաղթեց։ Այդ օրվանից սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդը մեռավ, ես, որպես քաղաքագետ, չեմ հավատում այդ տվյալներին։ Ինչպես կարելի է նման հարցումների հավատալ, երբ ասում են, թե հարցրել են 1200 մարդու և նրանց ասածներն ընդհանրացնել 3 մլն բնակչության վրա։ Դա առնվազն լուրջ չէ։ Ձեր նշած հարցումներն էլ իմ մեջ թերհավատություն են առաջացնում։ Իսկ այն, ինչի հանդեպ կա թերհավատություն, մեկնաբանելն ավելորդ է։

-Այդուհանդերձ, Դուք չե՞ք նկատում, որ իշխանության վարկանիշը նվազում է, իսկ ՀՀԿ-ի շուրջ սկսում է սառույցը հալվել։

-Բոլոր երկրներում էլ աքսիոմ է, որ ընտրություններից հետո քաղաքական ուժերը չեն կարողանում 100 տոկոսով կատարել այն, ինչ խոստացել են։ Չեմ տեսել մի այնպիսի երկիր, որտեղ հաղթած քաղաքական ուժի բարձր վարկանիշը պահպանվի բավականին երկար ժամանակ, որովհետև խոստումներն այլ բան են, կառավարելը՝ այլ, արդյունքներ արձանագրելը՝ բոլորովին այլ։ Այս առումով հնարավոր է, որ իշխող քաղաքական ուժի վարկանիշը կարող է նվազել։ Իսկ թե որքան է նվազել, դժվարանում եմ ասել։ Այն, որ բոլոր խոստումները հնարավոր չէ իրականացնել պայմանավորված է և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներով։ Օբյեկտիվ գործոնները պարզ են՝ ներդրումների պակաս, կոմունիկացիաների բացակայություն, էներգետիկ բարդ խնդիրներ, արցախյան հակամարտություն, կիսապատերազմական վիճակ, ռազմական ծախսեր։ Սուբյեկտիվն էլ այն է, որ իշխող քաղաքական ուժը կադրային քաղաքականությունը շարունակում է իրականացնել կուսակցական սկզբունքով։ Բազմիցս նշել եմ, որ կադրային ընտրության կուսակցական սկզբունքն անարդյունավետ է պրոֆեսիոնալ սկզբունքի համեմատ։ Դրա համար շատ առաջադիմական երկրներում կան նույնիսկ որոշակի ընթացակարգեր, որոնք պարտավորեցնում են ավելի շատ առաջնորդվել պրոֆեսիոնալիզմով, քան կուսակցական պատկանելությամբ։

-Անարդյունավետ քաղաքականության մեղավորը կադրե՞րն են։

-Եթե վարկանիշի նվազման մասին ենք խոսում, դա կարող է լինել հենց կադրային սխալ քաղաքականության, նախարարների, փոխնախարարների, մարզպետների, ՏԻՄ ղեկավարների սխալ ընտրության հետևանք: Սխալ թեկնածուներ են առաջադրում, ինչպես եղավ Աբովյանում և Կապանում։ Երևանում, ուր կենտրոնացած է հանրապետության ընտրազանգվածի մեծ մասը (Հայաստանն այսօր վերածվել է քաղաք-պետության), սկսած աղբահանությունից մինչև կենցաղային այլ հարցեր լուծված չեն, ինչը կրկին կադրային քաղաքականության հետևանք է։ Սրանք այն իրողություններն են, որոնք նպաստում են իշխող ուժի վարկանիշի անկմանը։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

-Պարոն Քեռյան, չնայած ամառը քաղաքականապես պասիվ շրջան է, բայց որոշ ուժերի մասնակցությամբ հանդիպումներ, անդրկուլիսային որոշակի գործընթացներ են տեղի ունենում։ Ի՞նչ զարգացումներ կարող են լինել այս ամիսներին, և հնարավո՞ր է աշնանը ակտիվ գործընթացներ տեղի ունենան։-Թեժացում հազիվ թե լինի, որովհետև քաղաքական կյանքի լուրջ զարգացումները պայմանավորված են որոշակի գործընթացներով։ Հանդիպումներ լինում են, քաղաքական ուժերն իրենց համար որոշակի բաներ հստակեցնում են, բայց ավելի ակտիվ են խորհրդարանական խմբակցություններում։ Այդ հանդիպումների ողջ իմաստն էլ այն է, որ նախագծերի և օրինագծերի շուրջ քննարկումներ են ծավալվում։ Իսկ արտախորհրդարանական հարթակում ես նման ակտիվություն չեմ նկատում, լուրջ գործողությունների պլան չեմ տեսնում ՀՀԿ-ում, որը բավական չեզոք վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի գործի հանդեպ։ Իսկ վերջինիս կողմնակիցներն էլ անհատ գործիչներ են, հասարակական ակտիվիստներ, այսինքն այս թևում էլ չունենք կազմակերպված քաղաքական ուժեր, կուսակցություններ՝ հստակ օրակարգով, քայլերով։ Առայժմ ամեն ինչ պտտվում է Քոչարյանի դատին առնչվող գործընթացների շուրջ։ Ինչ վերաբերում է աշնանային հնարավոր թեժացումներին, դա կարող էր լինել, եթե համապետական կամ խոշոր քաղաքներում ընտրություններ ունենայինք, ինչպես եղավ Աբովյանի քաղաքապետի ընտրության ժամանակ։ Մենք ականատես եղանք, որ արդեն երկրորդ անգամ հեղափոխությունից հետո կառավարող քաղաքական ուժն անհաջողություններ ունեցավ ՏԻՄ-երի ընտրություններում։ Կար ընտրություն, կար պայքար, և կային քաղաքական գործընթացներ։ Աշնանը միակ բանը, որ թեժացում կբերի, կարող է լինել Արցախի հետ կապված որևէ փաստաթղթի քննարկումը, սակայն սա ևս չի նկատվում։ Այնպես որ, թեժացում ես չեմ կանխատեսում։-Այսօր քաղաքական օրակարգին հիմնականում ակտիվություն է հաղորդում Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, թվում է, օրակարգային այլ հարց չունենք։ Ինչու՞ է այդպես, ինչու՞ քաղաքական ուժերը գաղափարապես չեն հագեցնում օրակարգը։-Այսօր, բացի այդ թեմայից, քննարկվում են նաև ստամբուլյան կոնվենցիան, կառավարության սոցիալական ծրագրերը, լուրջ բանավեճ կա դատական մարմինների՝ ՍԴ-ի, ԲԴԽ-ի վերակառուցման շուրջ, վեթինգի վերաբերյալ։ Թերևս ծանրության կենտրոնը տեղափոխված է այս վերջին թեմայի շուրջ։ Ընթացքում այլ հարցեր են ծագում, որոնք ևս քննարկումների առիթ են տալիս։ Քանի որ դրանք ընթացիկ հարցեր են, որոնք չեն շոշափում քաղաքական իշխանության հիմքերը, չեն տանում բախման, չեն կարող հանգեցնել թեժ իրավիճակների։ Այս ամենի հիմնական պատճառը նաև այն է, որ խորհրդարանում ՔՊ-ն ունի բացարձակ մեծամասնություն։ Նման իրողություն ունեինք նաև 2018-ին, երբ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ուներ և քննարկում, բանավեճ թվում էր կար, բայց չկար։ Ով էր ճիշտ, ով սխալ, մղվում էր երկրորդ պլան, քանի որ քաղաքական մեծամասնությունը, օգտվելով իր իրավունքից, ԱԺ-ում ընդունում էր այն, ինչ իրեն պետք էր։-Բայց այն ժամանակ խորհրդարանական ընդդիմությունն ավելի ակտիվ էր։ Հիմա մենք խորհրդարանական ընդդիմության աշխատանքն էլ չենք տեսնում։ Ո՞րն է սրա պատճառը։-Խորհրդարանական ընդդիմությունը, այո, այսօր այդպիսի սրություն չունի, որովհետև ԼՀԿ խմբակցությունն այն ուժն է, որը հակահանրապետական դիրքորոշում ուներ ժամանակին և «Ելք» խմբակցության մեջ էր։ Այդ խմբակցությունը բազմաթիվ թելերով կապված է անձամբ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հետ։-Այսինքն, իշխանություններին քննադատելու համար նրանց կաշկանդու՞մ է այդ կապը։-Փոքրաթիվ խմբակցություն է և չի կարող դաշնակցել, օրինակ, ՀՀԿ-ի հետ, լուրջ հակասություն ունի նաև մյուս խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության՝ ԲՀԿ-ի հետ՝ պայմանավորված Մարուքյան-Ծառուկյան անձնական փոխհարաբերություններով։ Հիշենք, որ այդ բախումը եղավ դեռ նախընտրական շրջանում։ Այս փոքր խմբակցության ակտիվությունը չի կարող մեծ ռեզոնանս առաջացնել։ -Իսկ ԲՀԿ խմբակցությու՞նը։ -Նրանց համարում եմ ոչ թե արմատական ընդդիմություն, ավելի շատ` կենտրոնամետ, որոշ հարցերում` ընդդիմադիր, որոշ դեպքերում՝ իշխանության հետ համաձայնողական քաղաքականություն վարող։ Այնպես որ, ի տարբերություն նախկին իշխանության ժամանակների, այսօր այդ հարաբերակցությունն այլ է։ Նախորդ իշխանության ժամանակ ունեինք շատ արմատական դիրքերից հանդես եկող «Ելք» խմբակցություն, բայց ՀՀԿ-ն, օգտվելով իր դիրքից գրեթե փոշիացնում էր ընդդիմության բոլոր նախաձեռնությունները։ Այսօր էլ նույնն է կատարվում, ուղղակի դերերն են փոխվել։ Քաղաքական մեծամասնությունը, օգտվելով սահմանադրական իր իրավունքից, ընդդիմության հետ երկար բանավիճելու կարիք չունի։ Հնարավոր է խորհրդարանում ընդդիմադիրների որոշ ելույթներին հակադարձում են, բայց համոզված են, որ ունեն որոշումներն անցկացնելու բոլոր լծակները։ Իսկ այն, ինչ նախապես կանխորոշված է, բանավեճի սրությունը նվազեցնում է։-Օրերս սոցհարցում հրապարակվեց, որտեղ արձանագրված է, որ իշխանության վարկանիշը որոշակիորեն նվազել է, փոխարենը ՀՀԿ-ն է վարկանիշի բարձրացում արձանագրել և դարձել քաղաքական դաշտի երրորդ ուժը։ Ի՞նչ են Ձեզ հուշում այս տվյալները։-Սոցիոլոգիայի և քաղաքականության հետ ընդհանրությունը լրիվ զրոյացվեց, երբ 2016-ին ԱՄՆ-ում, որտեղ սոցիոլոգիան ամենաուժեղն է, բոլորը կանխատեսում էին Հիլարի Քլինթոնի հաղթանակը, ոչ մի հարցումով Թրամփի հաղթանակը կանխորոշված չէր, սակայն նա հաղթեց։ Այդ օրվանից սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդը մեռավ, ես, որպես քաղաքագետ, չեմ հավատում այդ տվյալներին։ Ինչպես կարելի է նման հարցումների հավատալ, երբ ասում են, թե հարցրել են 1200 մարդու և նրանց ասածներն ընդհանրացնել 3 մլն բնակչության վրա։ Դա առնվազն լուրջ չէ։ Ձեր նշած հարցումներն էլ իմ մեջ թերհավատություն են առաջացնում։ Իսկ այն, ինչի հանդեպ կա թերհավատություն, մեկնաբանելն ավելորդ է։-Այդուհանդերձ, Դուք չե՞ք նկատում, որ իշխանության վարկանիշը նվազում է, իսկ ՀՀԿ-ի շուրջ սկսում է սառույցը հալվել։-Բոլոր երկրներում էլ աքսիոմ է, որ ընտրություններից հետո քաղաքական ուժերը չեն կարողանում 100 տոկոսով կատարել այն, ինչ խոստացել են։ Չեմ տեսել մի այնպիսի երկիր, որտեղ հաղթած քաղաքական ուժի բարձր վարկանիշը պահպանվի բավականին երկար ժամանակ, որովհետև խոստումներն այլ բան են, կառավարելը՝ այլ, արդյունքներ արձանագրելը՝ բոլորովին այլ։ Այս առումով հնարավոր է, որ իշխող քաղաքական ուժի վարկանիշը կարող է նվազել։ Իսկ թե որքան է նվազել, դժվարանում եմ ասել։ Այն, որ բոլոր խոստումները հնարավոր չէ իրականացնել պայմանավորված է և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներով։ Օբյեկտիվ գործոնները պարզ են՝ ներդրումների պակաս, կոմունիկացիաների բացակայություն, էներգետիկ բարդ խնդիրներ, արցախյան հակամարտություն, կիսապատերազմական վիճակ, ռազմական ծախսեր։ Սուբյեկտիվն էլ այն է, որ իշխող քաղաքական ուժը կադրային քաղաքականությունը շարունակում է իրականացնել կուսակցական սկզբունքով։ Բազմիցս նշել եմ, որ կադրային ընտրության կուսակցական սկզբունքն անարդյունավետ է պրոֆեսիոնալ սկզբունքի համեմատ։ Դրա համար շատ առաջադիմական երկրներում կան նույնիսկ որոշակի ընթացակարգեր, որոնք պարտավորեցնում են ավելի շատ առաջնորդվել պրոֆեսիոնալիզմով, քան կուսակցական պատկանելությամբ։-Անարդյունավետ քաղաքականության մեղավորը կադրե՞րն են։-Եթե վարկանիշի նվազման մասին ենք խոսում, դա կարող է լինել հենց կադրային սխալ քաղաքականության, նախարարների, փոխնախարարների, մարզպետների, ՏԻՄ ղեկավարների սխալ ընտրության հետևանք: Սխալ թեկնածուներ են առաջադրում, ինչպես եղավ Աբովյանում և Կապանում։ Երևանում, ուր կենտրոնացած է հանրապետության ընտրազանգվածի մեծ մասը (Հայաստանն այսօր վերածվել է քաղաք-պետության), սկսած աղբահանությունից մինչև կենցաղային այլ հարցեր լուծված չեն, ինչը կրկին կադրային քաղաքականության հետևանք է։ Սրանք այն իրողություններն են, որոնք նպաստում են իշխող ուժի վարկանիշի անկմանը։

Դիտվել է՝ 4328

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ