«РИА Новости»-ի փոխանցմամբ՝ Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունեցել Կրեմլում՝ ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո: «Զրույցի բարդությունը չափազանցելու կարիք չկա։ Իհարկե, մեր երկկողմ հարաբերություններում կան որոշակի խնդրահարույց թեմաներ։ Բայց, մյուս կողմից, որքան սերտ է փոխգործակցությունը երկու երկրների միջև, որքան լայն է երկկողմ հարաբերությունների համալիրը, այնքան հաճախ են այնտեղ առաջանում տարբեր խնդիրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Աղոթարան

Աղոթարան
16.07.2019 | 00:09

Թույլ տուր ոտներս կճեպված, արնոտ
Թույլ տուր բոկոտն, անոթի, անտուն, մազերս խռիվ,
Այս ճանապարհը վերջապես հանգչի Քո
դռների մոտ:
Ինչպես վերջին շուն դռներիդ շեմին,
Թող որ կլանչեմ վերջին մի անգամ,
Քո ողորմության անհուն կանչերով:
Թույլ տուր հանդարտեմ, թույլ տուր
ազատվեմ`
Ինքս ինձանից` Քո Մեծ Շնորհով:
Թույլ տուր… ողորմած, թույլ տուր… ապավեն:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2737

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ