Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Ինչո՞ւ հանկարծ սկսեցիք սիրել ռուսներին ու նրանց մայրաքաղաքը

Ինչո՞ւ հանկարծ սկսեցիք սիրել ռուսներին ու նրանց մայրաքաղաքը
09.09.2019 | 23:18

Այս օրերին համացանցի քննարկման թոփ-թեման «Սիրում եմ քեզ, Մոսկվա» ռուսալեզու պաստառն է, որ զարմացրել ու զայրացրել է հիմնականում Faceboօk-ի օգտատերերին՝ ինչպե՞ս կարելի է Երևանի հենց սրտում Մոսկվային «սեր խոստովանել»:
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը պաստառի տեղադրումը բացատրում է հետևյալ կերպ՝ այն տեղադրվել է Երևանում Մոսկվայի օրերի շրջանակներում: Հավելում՝ Մոսկվայում նույնպես Երևանի օրեր են անցկացվում, պաստառներ ու պլակատներ տեղադրվում: Այս հարցում համակարծիք եմ պարոն Կարապետյանի հետ, այո, դիվանագիտական ժեստեր կան, որոնք գուցե անհրաժեշտ են, բայց իմ հիշողության մեջ մի դիպված, կապված ռուսների, Ռուսաստանի և իշխանությունների նկատմամբ նրանց վերաբերմունքի հետ, թարմ է մնացել:


Մոտ տարիուկես առաջ Երևանի դպրոցներից մեկում միջոցառում էր կազմակերպվել՝ «Ռուսաստան՝ իմ հայրենիք» խորագրով: Այդ մասին հրապարակում էր արել այն ժամանակ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, այժմ՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու տեղի ունեցածն անթույլատրելի որակել: Ես փոքր-ինչ քչփորել էի այդ դպրոցի պաշտոնական էջն ու պարզել, որ նմանատիպ միջոցառումներ կազմակերպվել են նաև այլ երկրների թեմատիկայով՝ Իտալիա, Վրաստան, Անգլիա և այլն: Պարոն Հարությունյանի գրառման տակ գրել էի, որ «թեև միջոցառման խորագրի հետ այդքան էլ համաձայն չեմ (ինչպես պաստառի՝ «Սիրում եմ քեզ, Մոսկվա» գրության հետ), բայց եթե քննադատվում է այլ երկրի մասին միջոցառում կազմակերպելու հանգամանքը, ապա դա պետք է արվի բոլորի դեպքում»: Իմ մեկնաբանությանն Արայիկ Հարությունյանից զատ (ում հետ այդ հարցի շուրջ ընդհանրական տեսակետի հանգեցինք) արձագանքել էր նաև Հակոբ Կարապետյանն ու գրել, թե «մեր հարկերից վճարվող դպրոցներում նման բան չպետք է կազմակերպվի»: Ինձ այժմ հետաքրքրում է, թե վերջինս հա՞շտ է արդյոք «Սիրում եմ քեզ, Մոսկվան» գրության հետ, թե՞ հոգու խորքում մտածում է, որ մեր հարկերից խնամվող հրապարակում նման գրություն չպետք է լինի:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2516

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ