Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ասում ենք Կարնեգի՝ հաս­կա­նում ենք Սո­րոս

Ասում ենք Կարնեգի՝ հաս­կա­նում ենք Սո­րոս
01.10.2019 | 02:08

(Փա­շի­նյա­նը հան­դի­պել է Սո­րո­սից ֆի­նան­սա­վոր­վող, ԼԳԲՏ-նե­րի նկատ­մամբ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն ձևա­վո­րող Կար­նե­գիի հիմ­նադ­րա­մի փոր­ձա­գետ­նե­րի հետ)

ԱՄՆ կա­տա­րած վեր­ջին այ­ցե­լու­թյան ըն­թաց­քում ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը Նյու Յոր­քում հան­դի­պել է նաև Կար­նե­գիի հիմ­նադ­րա­մի փոր­ձա­գետ­նե­րի հետ: Մի կազ­մա­կեր­պու­թյան, ո­րը, Սո­րո­սի հետ սեր­տո­րեն հա­մա­գոր­ծակ­ցե­լով, նրա­նից խո­շոր ֆի­նան­սա­վո­րում ստա­նա­լով, աշ­խա­տում է նաև տար­բեր եր­կր­նե­րում ԼԳԲՏ (լես­բու­հի­նե­րի, գե­յե­րի, բի­սեք­սուալ­նե­րի, տրանս­վիս­տիտ­նե­րի) շարժ­ման նկատ­մամբ հան­դուր­ժո­ղա­կան վե­րա­բեր­մուն­քի ձևա­վոր­ման ուղ­ղու­թյամբ:
Ըստ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան կայ­քի «Վար­չա­պետ» բաժ­նում վե­րոն­շյալ հան­դիպ­ման վե­րա­բե­րյալ հրա­պա­րակ­ված տե­ղե­կատ­վու­թյան, «Վար­չա­պե­տի` Նյու Յորք այ­ցի երկ­րորդ օ­րը մեկ­նար­կել է Կար­նե­գիի հիմ­նադ­րա­մի մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մի խումբ փոր­ձա­գետ­նե­րի հետ հան­դի­պու­մով. Նի­կոլ Փա­շի­նյանն աշ­խա­տան­քա­յին նա­խա­ճաշ է ու­նե­ցել մի­ջազ­գա­յին ա­ռա­ջա­տար փոր­ձա­գետ­նե­րի հետ, քն­նար­կել քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րին վե­րա­բե­րող հար­ցեր։
Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը և փոր­ձա­գետ­նե­րը մտ­քեր են փո­խա­նա­կել աշ­խար­հում ժո­ղովր­դա­վա­րու­թյան հետ կապ­ված ի­րա­վի­ճա­կի, մի­ջազ­գա­յին և տա­րա­ծաշր­ջա­նա­յին զար­գա­ցում­նե­րի, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հար­ցե­րի շուրջ։ Փոր­ձա­գետ­նե­րը ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րին են ներ­կա­յաց­րել տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով ի­րենց ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի և վեր­լու­ծու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը»: Նաև ա­ռա­ջար­կու­թյուն­նե՞­րը… ո­րոնց մա­սին կա­ռա­վա­րու­թյան կայ­քում կա­րող էր չնշ­վել:
Վս­տահ եմ, որ բա­ցի ին­ձա­նից, Կար­նե­գիի հիմ­նադ­րա­մի (մաս­նա­վոր ոչ առևտրա­յին կազ­մա­կեր­պու­թյուն) փոր­ձա­գետ­նե­րի հետ Փա­շի­նյա­նի հան­դիպ­ման բուն նպա­տա­կը շա­տե­րին է հե­տաք­րք­րում, մա­նա­վանդ որ, թե­կուզ ա­նուղ­ղա­կիո­րեն, ար­դեն իսկ հայտ­նի է Փա­շի­նյա­նի դրա­կան դիր­քո­րո­շու­մը Հա­յաս­տա­նում ԼԳԲՏ ան­ձանց ու նրանց հո­վա­նա­վոր­նե­րի ե­րա­զած Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման առն­չու­թյամբ: Դրա վե­րա­բե­րյալ քն­նար­կում­նե­րը կա­րող էին լի­նել վե­րոն­շյալ քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րին առ­նչ­վող հար­ցե­րի, ժո­ղովր­դա­վա­րու­թյան հետ կապ­ված ի­րա­վի­ճա­կի քն­նարկ­ման շր­ջա­նակ­նե­րում:
1903 թ. մա­յի­սի 11-ին ա­մե­րի­կյան հայտ­նի մուլ­տի­մի­լիար­դա­տեր և ֆի­լանտ­րոպ Էնդ­րյու Կար­նե­գին կես մի­լիոն դո­լա­րի չեկ է գրել «Խա­ղա­ղու­թյան պա­լա­տի» ստեղծ­ման հա­մար: Բա­րե­գոր­ծի մտահ­ղաց­մամբ, հենց այդ­տեղ պետք է գտն­վեր հիմ­նադ­րա­մը, ո­րի նպա­տա­կը պետք է լի­ներ անհ­րա­ժեշտ պայ­ման­նե­րի ստեղ­ծումն աշ­խար­հի բո­լոր եր­կր­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մար, դի­վա­նա­գի­տու­թյան մի­ջո­ցով ռազ­նա­կան բա­խում­նե­րի կան­խու­մը և դա­դա­րե­ցու­մը:
1910 թ. իր հիմ­նադ­րի 75-ա­մյա հո­բե­լյա­նի պատ­վին հիմ­նադ­րա­մը ստա­ցել է ևս 10 մլն դո­լար ու սկ­սել է իր գոր­ծու­նեու­թյու­նը` ստա­նա­լով «Կար­նե­գի հիմ­նադ­րա­մը մի­ջազ­գա­յին խա­ղա­ղու­թյան հա­մար» ան­վա­նու­մը: Բա­րե­հունչ է հն­չում, այդ­պես չէ՞… Բայց, թերևս, հենց այս­տեղ է ա­վարտ­վում այս կազ­մա­կեր­պու­թյան ողջ խա­ղա­ղա­պահ, դի­վա­նա­գի­տա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը:
Ա­յո, իր գոր­ծու­նեու­թյան ա­ռա­ջին իսկ օր­վա­նից հիմ­նադ­րա­մը և ամ­բողջ աշ­խար­հում բաց­ված «Կար­նե­գի» կենտ­րոն­նե­րը, ո­րոնք, ըստ էու­թյան, հիմ­նադ­րա­մի մաս­նա­ճյու­ղերն են, մեկ մեծ և ազ­դե­ցիկ վեր­լու­ծա­կան կենտ­րոն են, ո­րը, ի թիվս այլ գոր­ծա­ռույթ­նե­րի, ու­սում­նա­սի­րում է տվյալ տա­րա­ծաշր­ջա­նի կամ երկ­րի քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան ու սո­ցիա­լա­կան ի­րա­վի­ճա­կը: Եվ նաև նե­րա­ռում է սե­փա­կան գրա­դա­րան­ներ, լրատ­վա­մի­ջոց­ներ, գիտ­նա­կան­նե­րին օգ­նե­լու և քն­նար­կում­նե­րի հար­թակ­ներ: Չնա­յած նրան, որ հիմ­նադ­րա­մի ղե­կա­վա­րու­թյու­նը շատ հա­ճախ ա­սում է, թե կազ­մա­կեր­պու­թյունն իր գոր­ծու­նեու­թյան մեջ բա­ցար­ձա­կա­պես չե­զոք և հնա­րա­վո­րինս օ­բյեկ­տիվ է, փաս­տե­րը ցույց են տա­լիս հա­կա­ռա­կը:
2016 թվա­կա­նին մի խումբ հա­կեր­ներ` DC leaks (Դի­Սի­լիքս) ան­վան­մամբ, ո­րոնք հայտ­նի են ամ­բողջ աշ­խար­հի բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի նա­մակ­նե­րի հրա­պա­րակ­մամբ ՝ WikiLeaks-ի նմա­նակ­մամբ, բաց հա­սա­նե­լիու­թյամբ հրա­պա­րա­կել են Ջորջ Սո­րո­սի «Բաց հա­սա­րա­կու­թյան հիմ­նադ­րամ»-ի ներ­քին տե­ղե­կատ­վու­թյան ար­խի­վը, հիմ­նադ­րա­մի՛, ո­րի գոր­ծու­նեու­թյու­նը, ինչ­պես նաև NED-ի գոր­ծու­նեու­թյու­նը, Ռու­սաս­տա­նի գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյան կող­մից ճա­նաչ­վել է որ­պես ՌԴ տա­րած­քում ան­ցան­կա­լի: Տե­ղե­կու­թյուն­նե­րի շար­քում ե­ղել են փաս­տաթղ­թեր այն մա­սին, որ չնա­յած ֆի­նան­սա­կան գոր­ծու­նեու­թյան ար­գել­քին, Սո­րո­սի հիմ­նադ­րա­մը շա­րու­նա­կում է հո­վա­նա­վո­րել Ռու­սաս­տա­նում տար­բեր ՀԿ-նե­րի, մաս­նա­վո­րա­պես, Մոսկ­վա­յի «Կար­նե­գի» կենտ­րո­նը:
Զա­վեշ­տա­լի է, բայց նույ­նիսկ մի շարք լրատ­վա­մի­ջոց­նե­րում այդ տե­ղե­կու­թյուն­նե­րի հրա­պա­րա­կու­մից հե­տո որևէ մեկ­նա­բա­նու­թյուն չե­ղավ այն ան­ձանց կող­մից, ո­րոնք մե­ղադր­վում էին Ջորջ Սո­րո­սից գու­մար ստա­նա­լու մեջ: Ընդ ո­րում, գու­մար­նե­րի փո­խանց­ման վե­րա­բե­րյալ փաս­տաթղ­թե­րից բա­ցի, կա­յին տե­ղե­կու­թյուն­ներ, թե ին­չի հա­մար են հատ­կաց­վել այդ մի­ջոց­նե­րը: Ա­հա այդ կա­պակ­ցու­թյամբ մի հա­կիրճ մեջ­բե­րում.
«Մենք կշա­րու­նա­կենք ա­ջակ­ցել ե­րեք հիմ­նա­կան ո­լորտ­նե­րի ՝ մար­դու ի­րա­վունք­նե­րին, լայն, ան­կախ տե­ղե­կատ­վու­թյան մատ­չե­լիու­թյա­նը և քն­նա­դա­տա­կան քն­նար­կում­նե­րի և քն­նարկ­ման հար­թակ­նե­րի ստեղծ­մա­նը»:
«Բաց հա­սա­րա­կու­թյան հիմ­նադ­րամ»-ի (Սո­րո­սի հիմ­նադ­րամ) հա­մար մինչև հի­մա կարևոր է մնում Ռու­սաս­տա­նում ինչ-ինչ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ֆի­նան­սա­վո­րե­լը: Ըստ հա­կեր­նե­րի հրա­պա­րա­կած նյու­թե­րի, «Բաց հա­սա­րա­կու­թյան հիմ­նադ­րամ»-ի ռու­սա­կան մար­տա­վա­րու­թյու­նը նմա­նակ­մամբ վերց­նում է Կենտ­րո­նա­կան Ա­սիան:
Որ­պես օ­րի­նակ, ներ­կա­յաց­նենք այն հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րից մե­կը, ո­րը ֆի­նան­սա­վոր­վել է Սո­րո­սի կող­մից Կար­նե­գիի մոս­կո­վյան կենտ­րո­նում, դա մար­դու ի­րա­վունք­նե­րի հար­ցում ԼԳԲՏ շարժ­ման նկատ­մամբ հան­դուր­ժո­ղա­կան վե­րա­բեր­մուն­քի ձևա­վո­րումն է Ռու­սաս­տա­նում:
Նախ և ա­ռաջ, «Կար­նե­գի» կենտ­րո­նի հի­ման վրա ստեղծ­վում են քն­նար­կում­նե­րի հար­թակ­ներ, կենտ­րո­նի կայ­քում տե­ղադր­վում են այդ թե­մա­յի վե­րա­բե­րյալ տար­բեր հրա­պա­րա­կում­ներ, կենտ­րո­նի փոր­ձա­գետ­նե­րը, օգ­տա­գոր­ծե­լով ի­րենց ազ­դե­ցու­թյունն ու լրատ­վա­մի­ջոց­նե­րին հա­սա­նե­լիու­թյու­նը, փոր­ձում են, որ­քան հնա­րա­վոր է, լայն հն­չե­ղու­թյուն տալ այդ թե­մա­յին, տա­րա­ծել տե­ղե­կատ­վու­թյու­նը: Դա ար­վում է նաև հա­մա­խոհ­նե­րի բա­նա­կի, բլո­գեր­ների գնե­լու և, ի­հար­կե, գրանց­ված («հաս­տի­քա­յին») ընդ­դի­մու­թյան մի­ջո­ցով:
Ա­մե­նա­վառ օ­րի­նա­կը. 2016 թվա­կա­նի հու­նի­սի 12-ին ԱՄՆ-ի Օր­լան­դո քա­ղա­քի գեյ ա­կում­բում տե­ղի է ու­նե­ցել զանգ­վա­ծա­յին սպա­նու­թյան դեպք: Ինչ­պես պարզ­վել է ա­վե­լի ուշ, կա­տար­վածն ա­հա­բեկ­չա­կան հար­ձա­կում էր, ո­րը կա­տար­վել է Իս­լա­մա­կան պե­տու­թյուն կոչ­ված ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյան (Ի­ԼԻՊ-ի) հետե­վորդ­­նե­րի կողմից: Մի քա­նի օր չան­ցած, Կար­նե­գիի մոս­կո­վյան կենտ­րո­նի կայ­քում հայ­տն­վել է գլ­խա­վոր խմ­բա­գիր Ա­լեք­սանդր Բաու­նո­վի (Ռու­սաս­տա­նում բազ­մա­թիվ ընդ­դի­մա­դիր ԶԼՄ-նե­րի նախ­կին աշ­խա­տա­կից) հոդ­վա­ծը: Դրա­նում նա հա­վա­սա­րու­թյան նշան է դրել ար­մա­տա­կան իս­լա­միստ­նե­րի ա­տե­լու­թյան և ոչ ա­վան­դա­կան սե­ռա­կան կողմ­նո­րոշ­ման ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ու Ռու­սաս­տա­նում այս ապ­րե­լա­կեր­պի մերժ­ման միջև` ան­հա­տա­կա­նաց­նե­լով ռու­սա­կան ի­րո­ղու­թյուն­ներն ի դեմս նա­խա­գահ Պու­տի­նի:
Թվում է, թե Վլա­դի­միր Վլա­դի­մի­րո­վի­չը ան­ձամբ է պա­տաս­խա­նա­տու սե­ռա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ո­լոր­տում քա­ղա­քա­կա­նու­թյան հա­մար: Բայց նման հա­մե­մա­տու­թյան հա­ղոր­դագ­րու­թյու­նը բո­լո­րի հա­մար պարզ է. գե­յե­րին ա­հա­բե­կի­չը գն­դա­կա­հա­րել է, քա­նի որ նրանք ա­հա­բեկ­չին դուր չեն ե­կել, և ե­թե նրանք ձեզ նույն­պես դուր չեն գա­լիս, ու­րեմն կի­սում եք ա­հա­բեկ­չի հա­յացք­նե­րը:
Թեև սա կա­րող է նույ­նիսկ ա­ռա­ջին դա­սա­րան­ցու տրա­մա­բա­նու­թյանն էլ զի­ջել, չնա­յած իր ողջ ան­հե­թե­թու­թյա­նը, ընդ­դի­մա­դիր­նե­րը` Նա­վալ­նիի ղե­կա­վա­րու­թյամբ, հոդ­վածն ա­րա­գո­րեն տա­րա­ծել են հա­մա­ցան­ցում: Նրանք կանգ չեն ա­ռել նույ­նիսկ այն բա­նից հե­տո, երբ շու­տով ի հայտ է ե­կել ա­հա­բեկ­չի մա­սին կարևո­րա­գույն տե­ղե­կատ­վու­թյուն առ այն, որ նա ին­քը ար­վա­մոլ է ե­ղել: Եվ ինչ­պե՞ս կանգ առ­նեին, մե­քե­նան ար­դեն գոր­ծի էր դր­ված, փողն ար­դեն վճար­վել էր:
Հենց նույն սխե­մա­յի հա­մա­ձայն, Կար­նե­գիի Մոսկ­վա­յի կենտ­րո­նի, ինչ­պես նաև գրե­թե ողջ աշ­խար­հում սփռ­ված Կար­նե­գիի այլ կենտ­րոն­նե­րի «փոր­ձա­գետ­ներն» աշ­խա­տում են տար­բեր խնդ­րա­հա­րույց թե­մա­նե­րի շուրջ: Նշենք, որ Նյու Յոր­քում տե­ղի ու­նե­ցած վե­րոն­շյալ հան­դի­պու­մը վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­ռա­ջին հան­դի­պու­մը չէ «Կար­նե­գի» կենտ­րո­նի փոր­ձա­գետ­նե­րի հետ: 2018 թ. հու­լի­սին Փա­շի­նյանը աշ­խա­տան­քա­յին այ­ցով ժա­մա­նե­լով Բել­գիա­յի Թա­գա­վո­րու­թյուն, ա­ռա­ջին իսկ այ­ցե­լու­թյու­նը կա­տա­րել է «Կար­նե­գի Եվ­րո­պա» հե­տա­զո­տա­կան կենտ­րոն, ուր հան­դի­պել է կենտ­րո­նի փոր­ձա­գետ­նե­րի, ինչ­պես նաև ԵՄ մի շարք բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի հետ:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 4995

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ