Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Հասցրինք կարևոր որոշում կայացնել»

«Հասցրինք կարևոր որոշում կայացնել»
01.10.2019 | 21:57

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ-ում գտնվող մի քանի երկրների ղեկավարների մասնակցությամբ: Լուսանկարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:

Լուսանկարին կից Նիկոլ Փաշինյանը գրել է. «Ճանապարհային սելֆի: Այս ընթացքում հասցրինք կարևոր որոշում կայացնել»:

Դիտվել է՝ 807

Մեկնաբանություններ