Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Կյան­քում խղճմ­տան­քես զատ ես ճա­նա­չե­ցի եր­կու այլ դա­տա­վոր­նե­րի ևս՝ Աստ­վա՛ծ և ժո­ղո­վու՛րդ»

«Կյան­քում խղճմ­տան­քես զատ ես ճա­նա­չե­ցի եր­կու այլ դա­տա­վոր­նե­րի ևս՝ Աստ­վա՛ծ և ժո­ղո­վու՛րդ»
11.10.2019 | 00:08
«Աստ­ծո հող­մա­ղաց­նե­րը ա­ղում են հան­դարտ, բայց շատ մանր։ Հա­յաս­տա­նի նախ­կին պե­տանվ­տան­գու­թյան նա­խա­րար Կրի­մյա­նը գն­դա­կա­հար­վել է որ­պես դա­վա­ճան։ Այդ գա­զա՛­նը գե­րեզ­մա­նեց ինձ» (ՆԺԴԵՀ, Եղ­բորն ուղղ­ված նա­մա­կից)։
«Կյան­քում խղճմ­տան­քես զատ ես ճա­նա­չե­ցի եր­կու այլ դա­տա­վոր­նե­րի ևս՝ Աստ­վա՛ծ և ժո­ղո­վու՛րդ։ Ա­ռա­ջի­նի դեմ մե­ղան­չե­ցի...» (ՆԺ­ԴԵՀ, Հա­տըն­տիր, Բան­տա­յին գրա­ռում­ներ)։
«Մեր օ­րե­րի հա­կակ­րոն հո­վե­րը պի­տի բա­ցատ­րել մարդ­կա­յին տի­պի հոգևոր ան­կա­տա­րե­լու­թյամբ։ Ա­ռողջ հո­գե­վի­ճակ չէ՛ անկ­րո­նու­թյու­նը։ Մար­դը միշտ էլ նա՛խ հե­ռա­նում է իր նման­նե­րից և ա­պա հե­տո՝ իր Աստ­ծուց։ Ո՛վ հե­ռա­նում է կրո­նից՝ անձ­նաս­պա­նո­րեն կտ­րում է իր զար­կե­րա­կը։ Իր Ա­րար­չի դեմ գոր­ծո­ղը պի­տի չքաշ­վի գոր­ծել և իր նման­նե­րի դեմ» (ՆԺ­ԴԵՀ, «Ռազ­միկ» թեր­թի թղ­թակ­ցին տր­ված հար­ցազ­րույ­ցից)։
Ինչ­պես հայտ­նի է` խղճմ­տան­քը Աստ­ծո ներ­կա­յու­թյան ժո­ղովր­դա­կան ըմ­բռ­նումն է: Խղճմ­տանք ու­նե­նալն իսկ` քո ներ­սում Աստ­ված ու­նե­նալ է նշա­նա­կել և նշա­նա­կում: Անխղճմտանք մար­դը նշա­նա­կել ու նշա­նա­կում է` ա­նաստ­ված մարդ: Ան­գամ Աստ­ծո Հին կտա­կա­րա­նա­յին օ­րեն­քի ու պատ­վի­րան­նե­րի հետևորդ­նե­րը շատ հե­ռու են Ճշ­մա­րիտ Աստ­ծուց, քան Քրիս­տո­սով խղճմ­տանք ու­նե­ցող մար­դիկ, ո­րոնք Սուրբ Հո­գուց եր­կն­քի որ­դի լի­նե­լու ճա­ռա­գայթ ու­նեն ի­րենց մեջ խղճմ­տանք ան­վա­նու­մով: Նժ­դե­հի ի­մաս­տա­սի­րա­կան գր­վածք­նե­րը, մեծ մա­սամբ, Աստ­ծո Հո­գով ե­ղած հայտ­նու­թյուն­ներ, ճա­նա­չում­ներ, վկա­յու­թյուն­ներ են, հոգևոր պայ­ծա­ռա­տե­սու­թյան վրա հիմն­ված հա­մո­զում­ներ, հա­ճախ՝ ան­կաս­կա­ծե­լի վս­տա­հա­րան­նե­րի վե­րած­ված բա­նա­կան ոս­կի­ներ, հս­տակ խղճմ­տան­քի ար­տա­հայ­տու­թյուն­նե­րով, որ նշա­նա­կում է` Տերն է ապ­րել նրա մեջ։ Եվ հա­վատ և հույս ու­նենք, որ Նժ­դե­հի նշած «Աստ­ծո հող­մա­ղաց­նե­րը» մի օր էլ պի­տի «Մանր ա­ղան» հայ­կա­կան հոգևո­րի, Հոգևոր Հա­յաս­տա­նի դեմ ե­ղած բո­լոր ո­րո­գայ­թա­յին հար­ցե­րում, որ­սա­լով և վնա­սա­զեր­ծե­լով այդ ո­րո­գայթ­նե­րը լա­րող­նե­րին:
Եվ, ցա­վոք, երկ­րա­վոր քա­ղա­քա­կա­նու­թյան դաշ­տում այ­սօր քչերն են ճա­նա­չում Աստ­ծուն որ­պես դա­տա­վոր, ինչ­պես Նժ­դեհն էր ճա­նա­չում: Սա­կայն որ­քան էլ ու­շաց­նի, Աստ­ված մա­հա­ցու մեղքն ու հան­ցան­քը ան­պա­տիժ չի՛ թո­ղել և չի՛ թող­նի, վս­տա՛հ և վս­տա՛հ ե­ղիր, վս­տա­հեց­նում է Նժ­դե­հը։
Ա­ռա­քե­լա­կան թղ­թե­րից գի­տենք, որ Աստ­ված հա­ճախ ու­շաց­նում է դա­տաս­տա­նը, որ­պես­զի ա­վե­լի մեծ թվով ա­պաշ­խա­րող­ներ, ի սր­տե դար­ձի ե­կող­ներ լի­նեն, որ նշան է թե. «Աստ­ծո հող­մա­ղաց­նե­րը հան­դարտ են ա­ղում»։ Սա­կայն մեծ հան­ցա­գործ­նե­րի հա­մար համ­բե­րու­թյան ժա­մա­նա­կը լրա­նա­լիս. «ա­վե­լի մանր են ա­ղում», այ­սինքն՝ պա­տիժն ա­վե­լի մեծ է լի­նում, ո­րով­հետև ոչ թե միայն մարմ­նի սպան­դի են ար­ժա­նա­նում, այլ նաև հոգևոր դա­տաս­տա­նի, որ ա­վե­լի սաս­տիկ շա­րու­նակ­վում է մարմ­նի մա­հից այն կող­մում էլ. հա­վա­սար հո­գու դեմ կա­տա­րած հան­ցանք­նե­րին (հայ­հո­յանք­նե­րին), որ Հի­սու­սի խոս­քի հա­մե­մատ. «Ոչ այս աշ­խար­հում է ներ­վում և ոչ մյու­սում (մա­հից այն կողմ էլ)»։ Օ­րի­նակ. Պետ­րոս Ա­ռա­քյա­լի դա­տե­րից մե­կի ժա­մա­նակ Սուրբ Հո­գուն խա­բող ա­մու­սին­նե­րը մե­ռած ըն­կան Ա­ռա­քյա­լի ոտ­քե­րի ա­ռաջ։ Սրանց դա­տաս­տա­նը, սա­կայն, պի­տի շա­րու­նակ­վեր մա­հից այն կող­մում էլ, ո­րով­հետև Սուրբ Հո­գուն էին ստել։ Իսկ ստե­լու մա­սին մեծ Նժ­դեհն ի­րա­վամբ ա­սում է.
«Ստե­լը հայ­հո­յու­թյուն է»։
Այս բա­նա­լիով, երբ ըն­թեր­ցում ենք Հի­սու­սի Խոս­քը, թե. «Ա­մե­նայն մեղք ու հայ­հո­յու­թյուն պի­տի ներ­վի մարդ­կանց որ­դի­նե­րին, բա­ցի Սուրբ Հո­գու դեմ ուղղ­ված հայ­հո­յու­թյու­նից», ա­պա հաս­կա­նում ենք, որ Նժ­դե­հի խոս­քը նման ուխ­տադ­րուժ ստի և նման հայ­հո­յու­թյան մա­սին է:
«Ստե­լը հայ­հո­յու­թյուն է»։
Սքան­չե­լի՜ ի­մաս­տու­թյամբ է ա­սե­լի­քը գտն­ված: Բազ­մա­թիվ մաք­րա­մոլ թվա­ցող պոռ­նիկ­ներ և ի­ժաց զա­վակ­ներ պի­տի բռն­վեն «Աստ­ծո հող­մա­ղաց­նե­րի» Նժ­դե­հյան Աստ­վա­ծա­շունչ այս պայ­ծա­ռա­խո­սու­թյամբ:
Ինչ­պես Նժ­դե­հի և հո­գով այլ ու­ժեղ­նե­րի դեպ­քում ենք տես­նում, Աստ­ծո սի­րե­լին կա­րող է ան­գամ բան­տում, շղ­թա­նե­րի մեջ էլ հաղ­թել աշ­խար­հին: Հո­գով ա­զատ լի­նե­լով է հաղ­թում: Հո­գին ա­զատ է շղ­թա­նե­րից: Բայց ա­զա­տու­թյան մեջ գտն­վող­ներ կան, ո­րոնց Տե­րու­նա­կան ա­հա­սար­սուռ դատն է սպաս­վում` ան­դե­նա­յին պատ­ժով, ե­թե ի­րենց ըն­ձեռ­ված ա­պաշ­խա­րու­թյան ժա­մա­նա­կը ի բա­րին չգոր­ծադ­րեն, ե­թե եր­կյու­ղով չբա­րե­գոր­ծեն, ե­թե չա­րա­շա­հեն, ե­թե չգոր­ծադ­րեն դար­ձի հա­մար ի­րենց տր­ված «անց­նող ժա­մա­նա­կի սերն ու շնոր­հը, կարճ ըն­թաց­քը»։ Նժ­դե­հը բան­տում վախ­ճան­վեց` եր­կար տա­րի­ներ մարմ­նա­պես խա­չյա­լի նման չար­չար­վե­լով, սա­կայն հո­գով ա­զատ մնաց և օ­րեօր ա­վե­լի է պայ­ծա­ռա­նում, իսկ շատ դա­վա­դիր մար­դաս­պան­ներ ի­րենք հայ­տն­վե­ցին ճշ­մա­րիտ դա­տաս­տա­նի մեջ, որ նրանց ոչ միայն մարմ­նա­վոր, այլև հոգևոր խայ­տա­ռա­կու­թյունն էր ցույց տա­լիս և ժո­ղովր­դի մշ­տա­կան ար­հա­մար­հան­քի վար­ձը վաս­տա­կե­ցին: Պատ­մու­թյու­նը ներ­քին մի զզ­վան­քով ա­ռանձ­նաց­րեց նրանց, և զզ­վան­քը նրանց ա­րարք­նե­րի հան­դեպ փո­խանց­վում է սե­րունդ­նե­րին: Եվ Նժ­դե­հին դա­տող ԽՍՀՄ-ն ին­քը ևս դա­տա­պարտ­վեց փլուզ­ման: Ա­սես չէր էլ ե­ղել: Դան­դաղ են պտտ­վում Տե­րու­նա­կան հող­մա­ղաց­նե­րը, բայց երբ հաս­նում է Սուրբ Հո­գուն որևէ հայ­հոյ­չի (ստո­ղի, մատ­նի­չի, մար­դաս­պա­նի, գոր­ծով ա­նար­գո­ղի, թա­լա­նո­ղի, զր­կո­ղի, հո­գե­խե­ղի, խար­դա­խո­ղի) ժա­մա­նա­կը, այդ­ժամ սկ­սում է «մանր ա­ղալ», մինչև «ա­մե­նա­վեր­ջին նա­քա­րա­կի­թը՝ պարտ­քի հոգևոր գրո­շը», և մա­հից ան­դին էլ կշա­րու­նա­կեն մանր ա­ղալ։
Մեր հա­մոզ­մամբ, չա­պաշ­խա­րած մեղ­քե­րի իս­կա­կան վայ­նա­սու­նը մա­հից այն կող­մում է սկս­վում կամ հենց հո­գին տա­լու պա­հին, ո­րով­հետև չա­փո­րո­շիչ­նե­րը, ըստ Աստ­ծո պատ­վի­րան­նե­րի, մնա­լու են, իսկ ա­պաշ­խա­րու­թյան պայ­ման­ներն ու ժա­մա­նա­կը նվա­զե­լու, հա­վա­սար­վե­լու զրո­յա­կա­նի: Ա­վարտ­վե­լու են։ Ո­րով­հետև ո­մանք ան­մահ Հո­գին փոր­ձե­ցին սպա­նել, մեռ­նող մար­մին դարձ­նել: ՈՒս­տի Սա­տա­նան մեր՝ մարդ­կանց, կոր­ծա­նու­մը ցան­կա­նա­լով, ձգ­տում է այս կյան­քում մո­լո­րեց­նել մեզ, մեր ժա­մա­նա­կը վատ­նել տալ, խա­բե­լով, թե իբր պա­տաս­խա­նատ­վու­թյուն չկա, որ­պես­զի տե­ղյակ չլի­նենք, թե մա­հից հե­տո, մա­նա­վանդ այն կող­մում, ինչ դա­տաս­տան է սպաս­վում, երբ. «Աստ­ծո հող­մա­ղաց­ներն սկ­սեն ա­վե­լի մանր ա­ղալ»։ Այն ժա­մա­նակ, երբ մարդն «Իր խո­սած յու­րա­քան­չյուր ան­միտ խոս­քի հա­մար ան­գամ սկ­սում է պա­տաս­խան տալ», սո­վո­րեց­նում է Հի­սուս: Այն­պես որ, Նժ­դեհ սպա­նող­նե­րին կթ­վա, թե Նժ­դե­հին սպա­նե­ցին, մինչ­դեռ մա­հից այն կողմ Նժ­դե­հը արևի նման շող­շո­ղում է, իսկ սպա­նող­նե­րը, խար­դա­խող­նե­րը, ա­տող­նե­րը, խե­ղող­նե­րը, ստող­նե­րը հայ­տն­վում են ի­րենց իսկ դա­տաս­տա­նի տակ: Եվ սա­տա­նա­յի բո­լոր մո­լո­րանք­նե­րին ճշ­մար­տու­թյան ճա­նաչ­մամբ ով այս աշ­խար­հում հաղ­թի, ա­մի­ջա­պես էլ ջա­նում է թող­նել այս աշ­խար­հում ա­մեն գայ­լա­յին գայ­թակ­ղու­թյուն և... ժա­մա­նա­կին ձգ­տում ա­պաշ­խա­րել։ Այդ է ի­մաս­տու­թյու­նը, ո­րով­հետև ոչ մեկս էլ այն­քան մեծ, ան­սահ­ման ժա­մա­նակ չու­նենք այս ան­կա­յուն, ան­ցո­ղիկ աշ­խար­հում, թե՛ ե­րե­խա լի­նենք և թե՛ ծեր։ Ո­րով­հետև ժա­մա­նա­կի լծակ­նե­րը թե­պետ կոտր­վում են ան­հա­տի մարմ­նի հա­մար, սա­կայն կյան­քը ոչ թե այդ­պես ա­վարտ­վում է, այլ նոր սկիզբ սկ­սում: Նժ­դե­հյան հոգևոր ու­սու­ցա­նում­նե­րը տա­նում են մար­դուն այն բա­նին, որ չլի­նի թե այս­տեղ հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցո­ղը այն կյան­քում հայ­տն­վի Նրա ձեռ­քում, ՈՒմ այս­տեղ հա­կա­ռա­կորդ դար­ձավ` ա­նօ­րե­նու­թյուն գոր­ծե­լը սի­րե­լով: Քա­նի որ այդ է ար­դար ճշ­մար­տու­թյու­նը, երբ ու­ղիղ դի­տենք ու դա­տենք։
«Ո՞րն է պատ­մու­թյան ա­մե­նաու­սա­նե­լի դա­սը.
Չկորց­նել չա­փի զգա­ցու­մը, երբ դիպ­վա­ծը մեր ա­խո­յա­նին մեր ձեռքն է հանձ­նել։ Վա­ղը կա­րող է պատ­մու­թյու­նը մեր ա­խո­յա­նին կար­գել դա­տա­վոր՝ մեզ դա­տե­լու հա­մար։ Ե­ղի՛ր ար­դար, ար­դար ե­ղիր, քան­զի դա՛ է լա­վա­գույն քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Գիտ­ցի՛ր, մեր ար­դա­րու­թյու­նից մենք ենք ա­ռա­ջին շա­հո­ղը։
Մեր երկ­րագն­դի վրա դեռ ոչ ոք չի զղ­ջա­ցել ար­դար լի­նե­լու հա­մար։
Ճշ­մար­տո­րեն զո­րա­վորն է ար­դար։
Եվ միայն ար­դարն է ճշ­մար­տո­րեն զո­րա­վոր» (ՆԺ­ԴԵՀ, Բան­տա­յին գրա­ռում­ներ)։
Այդ­պես է ե­ղել բո­լոր ժա­մա­նակ­նե­րում։
Ա­ռանց Աստ­ծո կո­րած է մարդ ա­րա­րա­ծը. այդ եզ­րա­կա­ցու­թյանն է հան­գում Նժ­դե­հը և կրո­նից մար­դու հե­ռա­նա­լը դի­տում է որ­պես տգի­տու­թյամբ ինք­նա­դա­տաս­տան, ինք­նաս­պա­նու­թյուն ու մար­դաս­պա­նու­թյուն։ ՈՒս­տի երկ­րիդ մեջ լա­վա­գույնս պի­տի Ա­վե­տա­րա­նը՝ Սր­բու­թյու­նը աշ­խա­տի, որ­պես­զի մար­դը հան­ցանք­նե­րից հետ դառ­նա և Աստ­ծո դա­տաս­տա­նից զերծ մնա։ Դա­տաս­տան, որ մար­դու մա­հից հե­տո է լիար­ժեք սկս­վում և ոչ թե մա­հով վեր­ջա­նում: Մա­հով վեր­ջա­նա­լը ինչ­պես խա­բում են ո­մանք կամ տգետ­ներն են թու­թա­կում այ­լոց ստած­նե­րը:
«Իր Ա­րար­չի դեմ գոր­ծո­ղը պի­տի չքաշ­վի գոր­ծել և իր նման­նե­րի դեմ» ա­հա կարևոր այն ի­մաս­տու­թյու­նը, որ Աստ­ված մար­դուն մա­տու­ցում է Նժ­դե­հի ըն­տիր շե­փո­րու­մով։ Այն քա­րո­զիչ­նե­րը, հոգևոր և քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը, ով­քեր Աստ­ծո խոս­քե­րը փո­փո­խում են կամ ի­րենց ա­սա­ծի, ի­րենց ա­ղո­թա­ծի հա­կա­ռակն են ապ­րում, ստում ու ստա­գոր­ծում, մի՞­թե ի­րենց Ա­րար­չի դեմ չեն աշ­խա­տում։ Այդ­ժամ, բնա­կա­նա­բար, չեն վա­րա­նի ի­րենց նման­նե­րի, ի­րենց ժո­ղովր­դի դեմ գոր­ծելն էլ։ Եվ այդ­պես էլ ա­նում են` ի դա­տաս­տան ի­րենց վաղ­վա:
ՈՒս­տի, մեր ժո­ղովր­դին. «Հո­գով վե­րա­նո­րո­գել է պետք», հա­մոզ­ված է և վս­տա­հեց­նում է մեզ Նժ­դե­հը։
Քա­նի որ՝ «Մար­դը, գա­ղա­փա­րի աստ­վա­ծա­շունչ մարդն է մե­ռել, մարդն է պա­կա­սում մեզ ե­սա­կա­նու­թյան ու մաղ­ձի, նյու­թա­պաշ­տու­թյան ու շա­հի այս ան­փա­ռու­նակ ու կոշ­մա­րա­յին օ­րե­րում» (ՆԺ­ԴԵՀ. Եր­կեր, հտ. 2)։
Իսկ մյուս կող­մից էլ պատ­մու­թյու­նը՝ բնու­թյան, Աստ­ծո խղճմ­տան­քով զա­վակ­նե­րից պա­հան­ջար­կու է դառ­նում ի­րենց նախ­նի­նե­րի մեղ­քե­րի դի­մաց։
«Պատ­մու­թյու­նը որ­դի­նե­րի մեջ հա­լա­ծում և պատ­ժում է հայ­րե­րի մեղ­քե­րը հին» (ՆԺ­ԴԵՀ, Ցե­ղի ո­գու շար­ժը)։
Ել­քը հո­գով վե­րա­նո­րոգ­վելն է մնում։
Նժ­դե­հը կյան­քի ճա­նա­չո­ղու­թյամբ վկա­յում է այն, ինչ Հին Կտա­կա­րա­նի Օ­րեն­քից հայտ­նի է մեզ։ Որ­դի­նե­րը մինչև 3-4 սե­րունդ պար­տա­վոր են մա­հա­ցած հայ­րե­րի հա­մար այն ա­մե­նում, որ նրանք (հայ­րե­րը) զլա­ցել են Աստ­ծո փր­կա­րար կամ­քով ապ­րել-կա­տա­րել, այ­սինքն՝ ի­րենց իսկ և որ­դի­նե­րի ու թոռ­նե­րի օ­գու­տի դեմ են ապ­րել և ստա­գոր­ծել։ Եվ չա­րա­բախ­տու­թյուն է, երբ որ­դի­ներն ի­րենց հայ­րե­րի նման ան­փա­ռու­նակ ապ­րեն՝ չա­պաշ­խա­րե­լով հայ­րե­րի մեղ­քե­րը. «ե­թե ի­րենց հա­սա­նե­լիք խա­չը չկ­րեն»։ Մա­նա­վանդ, երբ Քրիս­տոս այդ բե­ռը թեթևաց­նում է, օգ­նում «յու­րա­քան­չյու­րիս՝ մեր ան­հա­տա­կան խա­չը շնորհ­նե­րի մխի­թա­րու­թյամբ վերց­նե­լու մխի­թա­րու­թյամբ»։ Օ­րեն­քով այդ անհ­նար դուրս ե­կավ. Հարկ էր մեզ հետևել Շնոր­հի՛ Ա­վե­տա­րա­նին: Այն ինչ-որ հրա­մա­նով ան­կա­րե­լի էր, պա­հան­ջով ան­տա­նե­լի, այժմ շնոր­հով տա­նե­լի և մխի­թա­րա­կան է դառ­նում: Քրիս­տոս քեզ հետ հա­վա­սար սկ­սում է քո իսկ խա­չը կրել, որ քա­ջա­լեր­վե՛ս ու սի­րե՛ս ար­դա­րու­թյու­նը: Մա­նա­վանդ որ Քրիս­տոս ար­ժա­նի հա­վա­տա­ցող­նե­րին ա­զա­տագ­րում է այն ա­նեծք­նե­րից, ո­րոնց տակ ենք մեր նախ­նի­նե­րի կամ մեր­ձա­վոր­նե­րի պատ­ճա­ռով: Իսկ նախ­նի­նե­րի մեղ­քե­րը խա­չի նման հե­զո­րեն կրող­նե­րին Աստ­վա՛ծ է օգ­նա­կան և մշ­տա­պե՛ս: Ի վեր­ջո սե­րը հրա­մա­նով չի լի­նում` ո՛չ մեր­ձա­վո­րի և ո՛չ էլ Հայ­րե­նի­քի հան­դեպ: Այս­տեղ ինք­նա­կամ խա­չակ­րու­թյունն է պետք, հո­գով հա­սուն մար­դու խա­չակ­րու­թյուն: Մենք հա­ճախ նշում ենք Գրի­գոր Լու­սա­վոր­չի 14 տա­րի­նե­րի հա­նի­րա­վի բան­տար­կու­թյու­նը հո­րում, սա­կայն մո­ռա­նում ենք, որ մեծ Սուր­բը բան­տարկ­վեց իր հոր հան­ցան­քի դի­մաց։ Մի քա­նի խոս­քով վեր­հի­շենք, ո­րով­հետև Սուրբ Գրի­գո­րը Լու­սա­վո­րիչ դար­ձավ նաև իր որ­դի­նե­րով ու նրանց ժա­ռանգ­նե­րով էլ, ո­րոնք եր­կար ժա­մա­նակ­ներ Հա­յոց հո­տը հով­վե­լու խա­չը կրե­ցին և նշա­նա­վոր մար­դիկ ե­ղան մեր ողջ ազ­գու­թյան հա­մար, ինչ­պես Ներ­սես Մե­ծը, սուրբ Սա­հակ Պարթևը, Վար­դան Զո­րա­վա­րը և այլ մե­ծա­նուն, ազն­վա­կերտ, Քրիս­տո­սան­վեր այ­րեր: Եվ այս­պես, սքան­չե­լի Գրի­գո­րը Ա­վե­տա­րա­նի ա­ռա­կի այն ցո­րե­նի հա­տի­կի նման ե­ղավ, որ իր վար­քով բա­զում սքան­չե­լի ու հաղթ պտուղ­ներ տվեց Հա­յոց աշ­խար­հի հոգևոր շե­նաց­ման հա­մար և տա­լու է դեռ` մինչև այս աշ­խար­հի ա­վար­տը:
Սուրբ Գրի­գորն ին­քը Քրիս­տո­սի վար­դա­պե­տու­թյամբ կերտ­ված մեծ հաղ­թա­նա­կող­նե­րից է, ո­րով­հետև ե­թե այ­սօր մե­կի հայ­րը մար­դաս­պան լի­նի կամ մեկ այլ հան­ցան­քի տեր, որ­դի­նե­րը դիտ­վում են որ­պես ա­րա­տա­վոր­ներ և հա­սա­րա­կու­թյան կող­մից մերժ­ված ու պա­խա­րա­կե­լի, հա­ճախ, ի­րենք էլ դառ­նա­լով շեղ վար­քի տե­րեր, իսկ Գրի­գո­րի հայ­րը՝ Ա­նակ Պարթևը, դա­վադ­րու­թյամբ սպա­նեց Հա­յոց Խոս­րով թա­գա­վո­րին: Սա­կայն Ա­նա­կի որ­դի Գրի­գո­րը, ման­կուց մե­ծա­նա­լով քրիս­տո­նյա մեկ այլ ըն­տա­նի­քում, հա­վա­տա­լով և տի­րա­պե­տե­լով ար­դեն սուրբ Ա­վե­տա­րա­նը և լսե­լով, թե իր հայրն ինչ չա­րիք է գոր­ծել, ո­րո­շեց նրա ծանր հան­ցանքն ա­պաշ­խա­րել՝ Սուրբ Ա­վե­տա­րա­նի Լույսն ու փր­կու­թյու­նը քա­րո­զե­լով Խոս­րո­վի որ­դուն՝ Տր­դատ ար­քա­յին: Եվ ա­հա այդ ա­պաշ­խա­րու­թյան հա­մար էր, որ մեծ սուր­բը ե­կավ ըն­դուն­վեց Հա­յոց Տր­դատ թա­գա­վո­րի մոտ, որ­պես գրա­գիր ծա­ռա­յե­լու: Այն մտ­քով, թե` իմ հայ­րը քո հո­րը սպա­նեց, բայց ես Քրիս­տո­սի ոս­կի վար­դա­պե­տու­թյամբ քո մեջ հա­վի­տե­նա­կան կյանք եմ սերմ­նա­ցա­նե­լու և այդ­պես եմ ա­պաշ­խա­րե­լու իմ հոր հան­ցան­քը:
Ծնո­ղա­սի­րու­թյան և որ­դիա­կան ա­պաշ­խա­րու­թյան այս մի լուրջ օ­րի­նակ է, որ սուրբ Գրի­գո­րը դրեց բո­լոր այն զա­վակ­նե­րի ա­ռաջ, ո­րոնց հայ­րե­րը մեծ ու փոքր հան­ցանք­նե­րի տե­րեր են: Տր­դատն այդ­ժամ կռա­պաշտ էր և զայ­րա­նում էր Գրի­գո­րից լսե­լով ճշ­մար­տու­թյան և Տիե­զե­րա­կան վար­դա­պե­տու­թյան մա­սին: Եվ այդ պատ­ճա­ռով նա բազ­մա­թիվ ծանր ու ան­մարդ­կա­յին չար­չա­րանք­նե­րի են­թար­կեց մար­դաս­պա­նի որ­դուն: Գրի­գո­րը ոչ միայն հե­զու­թյամբ են­թարկ­վեց իր հոր հան­ցան­քի դի­մաց Խա­չյա­լի նմա­նու­թյամբ չար­չա­րանք­ներ կրե­լուն, այլև չդա­դա­րեց այդ չար­չա­րանք­նե­րի ժա­մե­րին էլ իր հրա­շունչ քա­րոզ­նե­րը` հա­նուն Տր­դա­տի հա­վի­տե­նա­կան կյան­քի: Եվ երբ Տր­դա­տը, որ նա­խա­պես չգի­տեր և լսեց, թե սուրբ այ­րը նաև որ­դին է Ա­նակ Պարթևի, որ իր հորն սպա­նել է, նրան նե­տել տվեց Խոր վի­րա­պի հո­րը, ուր նե­տում էին մա­հա­պարտ­նե­րին: Եվ մեծ այ­րը իր հոր հան­ցան­քի դի­մաց այդ Խա­չը կրե­լու դեմ երբևէ չբո­ղո­քեց, ինչ­պես որ Քրիս­տոս ոչ միայն չբո­ղո­քեց ողջ մարդ­կու­թյան հան­ցան­քի Խա­չը կրե­լիս և չխոր­շեց ի­րեն մար­դու Որ­դի էլ ան­վա­նեն, այլև հայ­տա­րա­րեց, որ «Յու­րա­քան­չյուրն, ով իր Խա­չը չվերց­նի և իր հետևից չգ­նա՝ ի­րեն ար­ժա­նի չէ»։
Սուրբ Գրի­գորն իր խա­չը կրե­լուց չփա­խավ, և նրա սե­րունդն այդ խա­չակ­րու­թյամբ դար­ձավ կա­թո­ղի­կոս­նե­րի, հա­յոց մե­ծա­նուն ու սիր­ված այ­րե­րի, ազ­գան­վեր զո­րա­վար­նե­րի սե­րունդ։
Ա­հա թե հա­նուն հայ­րե­րի խա­չակ­րու­թյու­նը Տի­րոջ օ­րի­նա­կի հա­մա­ձայն տա­նե­լով` հան­ցա­վոր­նե­րի որ­դի­նե­րը ինչ­պես կա­րող են ի­րենց ազգն ու ցե­ղը բարձ­րաց­նել, բա­զում ախ­տե­րից մաք­րել ու սր­բաց­նել եր­կն­քի ներ­քո: Սր­բա­զան խա­չակ­րու­թյան շնոր­հիվ: Եվ ոչ թե պի­տի տրտն­ջալ թե` մեր հայ­րե­րի հան­ցանք­նե­րի պատ­ճա­ռով ինչ թշ­վառ ճա­կա­տա­գիր ու­նենք, որ օ­րեն­քի ան­փո­փոխ ա­նեծքն է, այլ մեր խա­չե­րը վերց­նե­լուց պի­տի չփախ­չենք, չխոր­շենք, երբ հա­սու լի­նենք այդ վեհ ըմբ­ռն­մա­նը: Եվ մեր սե­րուն­դը պի­տի նման խաչ վերց­նե­լով սր­բա­նա, ազ­նա­վա­կերտ­վի ու բարձ­րա­նա: Վե­հա­նա: Նժ­դե­հը նման խա­չակ­րու­թյան կող­նա­կիցն էր և ա­սում է` ե­թե խաչդ չես վերց­նում, միևնույնն է` պատ­մու­թյան դա­տաս­տա­նից չես փախ­չի, որ հայ­րե­րի հան­ցանք­նե­րի հա­մար բռ­նեց­նում է որ­դի­նե­րին:
ՈՒ­րեմն, որ­դի­ներն այն­քան ի­մաս­տուն պի­տի լի­նեն, որ քաջ լի­նեն ի­րենց սերն­դա­բա­նա­կան խա­չը ինք­նա­կամ վերց­նել և դե­պի սր­բու­թյուն տա­նել, ի­րենց ան­հա­տա­կան գող­գո­թա­յում նա­հա­տա­կու­թյամբ սե­րուն­դը սր­բա­գոր­ծե­լու հա­մար: Այդ­պես ա­զատ­վե­լով այն ախտ ու ա­ղետ­նե­րից, շա­րու­նա­կա­կան ծա­գող թշ­վա­ռու­թյուն­նե­րից, որ ի բնե, 3-4 և ա­վե­լի սե­րունդ, որ­պես խա­չի բեռ` հան­դի­պում և հան­դի­պե­լու է ճա­նա­պար­հիդ, մինչև տե­սա­կիդ ու ազ­գիդ մեջ չել­նեն ի­րենց ազ­գա­ցե­ղա­յին խա­չը հե­զու­թյամբ կրող­նե­րը, ի­րենց ազգ ու ցե­ղը խա­չակ­րու­թյամբ սր­բա­գոր­ծող­նե­րը: Քրիս­տո­սի նման` հա­նուն ժո­ղո­վուրդ սի­րե­լիիդ: Քաջ լի­նենք, մեր հայ­րե­րի թո­ղած խա­չի բե­ռը չմեր­ժե՛նք մի օր վերց­նել: Մա­նա­վանդ, ինչ­պես ա­սա­ցինք, այդ ա­նե­լը Աստ­ծո Հո­գու շնորհ­նե­րով մխի­թա­րա­կան է, բայց հին օ­րենք­նե­րով անհ­նար էր:
«Ա­մե­նա­ծան­րը,- ա­սում է Նժ­դե­հը,- ժո­ղովր­դիդ ճա­կա­տագ­րի խա­չը կրելն է»:
Մաք­սիմ ՈՍ­ԿԱ­ՆՅԱՆ
Կրո­նի տե­սա­բան
Դիտվել է՝ 1896

Մեկնաբանություններ