Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկնարկել է մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկնարկել է մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը
16.10.2019 | 00:22

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 15-իցմեկնարկեց մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Սննդից օգտվել է ՔԿՀ-ում պահվող 366 անձ: Համեմատության համար նշենք, որ նախօրեին՝ հոկտեմբերի 14-ին, սննդից օգտվել էր 300 անձ:


Հոկտեմբերի 16-ից ծրագիրը կմեկնարկի նաև ամենամեծ լրակազմն ու առավել թվով շահառու ունեցող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:
Սա նշանակում է՝ քրեակատարողական հիմնարկներում ներդրվում է բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից սննդի պատրաստման, առաքման և հատկացման նոր և արդյունավետ համակարգ։
70 օր տևողությամբ փորձնական ծրագրի հաջող իրականացման դեպքում հեռանկարային է դիտվում նույն համակարգը ներդնել նաև մյուս քրեակատարողական հիմնարկներում։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը վերահաստատում են ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված հիմնարար ուղենիշերի կյանքի կոչման և քրեակատարողական համակարգում արմատական բարեփոխումների իրականացման իրենց վճռականությունը: Ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և նրանց սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դիտվել է՝ 5397

Մեկնաբանություններ