Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Վաշինգտոնը դիտարկում է Թուրքիայի ռազմակայանից միջուկային զենքը դուրս բերելու հնարավորությունը

Վաշինգտոնը դիտարկում է Թուրքիայի ռազմակայանից միջուկային զենքը դուրս բերելու հնարավորությունը
16.10.2019 | 12:52

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում Էր Թուրքիայի «Ինջիռլիկ» ռազմակայանից միջուկային զենքը դուրս բերելու հնարավորությունը՝ կապված Անկարայի կողմից Սիրիայում ռազմական գործողության անցկացման հետ՝ գրել է The New York Times -ը: Անցած հանգստյան օրերին «ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի և Էներգետիկայի նախարարության աշխատակիցներն առանց ավելորդ աղմուկի քննարկել են 50 միավոր տակտիկական միջուկային զենքի դուրսբերման պլանները, զենք, որը վաղուց Միացյալ Նահանգների հսկողության ներքո պահվում Է «Ինջիռլիկ» ռազմակայանում: Աղբյուրներից մեկի խոսքով՝ ռազմակայանից նշված զենքի դուրսբերումը «փաստորեն կնշանակի Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև դաշինքի վերջը»:


Ամերիկյան կողմի կարծիքով, ամերիկյան զենքը ռազմակայանում թողնելը վտանգավոր է: Հրատարակությունն ուշադրությունը կենտրոնացնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտավորապես մեկ ամիս առաջ իր կողմնակիցների առջև ունեցած ելույթում դժգոհություն է հայտնել, որ Անկարան միջուկային զենք չունի:

Դիտվել է՝ 1702

Մեկնաբանություններ