Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մեծ շռայ­լութ­յուն է ար­տա­քին մար­տահ­րա­վեր­նե­րից ան­տե­ղ­յակ իշ­խա­նու­թ­յուն ու­նե­նա­լը

Մեծ շռայ­լութ­յուն է ար­տա­քին մար­տահ­րա­վեր­նե­րից  ան­տե­ղ­յակ իշ­խա­նու­թ­յուն ու­նե­նա­լը
18.10.2019 | 00:51

Բո­լո­րին էլ հաս­կա­նա­լի է, որ գործ ու­նենք ան­փորձ իշ­խա­նու­թյան հետ, ու հա­սա­րա­կու­թյունն այս ա­ռու­մով շատ հան­դուր­ժող է. այս մե­կու­կես տար­վա ըն­թաց­քում շատ բա­նե­րի վրա աչք փա­կեց։ Բայց մինչև ե՞րբ...


Ան­տե­ղյա­կու­թյան «հմայքն ու թշ­վա­ռու­թյու­նը» ցցուն երևում են ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Հարց է ա­ռա­ջա­նում՝ մե­կու­կես տա­րի հե­տո՞ էլ այս­քան բո­բիկ պի­տի լի­նել այս ո­լոր­տում՝ չի­մա­նա­լով ան­գամ Հա­յաս­տա­նին բա­ցա­հայտ ուղղ­ված սպառ­նա­լիք­նե­րին ինչ­պես ար­ձա­գան­քել։ Մեր շուրջն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը վայր­կյան առ վայր­կյան են զար­գա­նում, տա­րա­ծաշր­ջա­նը ե­ռա­ցող կաթ­սա է հի­շեց­նում, հար­կա­վոր է աշ­խա­տել ու ջանք թա­փել հաս­կա­նա­լու ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կա­նը։ Մեզ նման երկ­րի հա­մար շա՜տ մեծ շռայ­լու­թյուն է ար­տա­քին մար­տահ­րա­վեր­նե­րից ան­տե­ղյակ, մի­ջազ­գա­յին օ­րա­կար­գից զրո պատ­կե­րա­ցում ու­նե­ցող իշ­խա­նու­թյուն ու­նե­նա­լը։ Ինչևէ, ու­նենք այն, ինչ ու­նենք։


Բայց որ մեր ան­մի­ջա­պես քթի տակ կա­տար­վո­ղին են ան­հա­ղորդ, սա ար­դեն վտան­գա­վոր է։ Նա­խօ­րեին Ա­լիևը հայ­տա­րա­րել է. «Նա­խիջևանն ան­ջատ­ված է Ադր­բե­ջա­նից։ Մեր միջև պատ­մա­կան ադր­բե­ջա­նա­կան Զան­գե­զուրն է, ո­րի փո­խան­ցու­մը Հա­յաս­տա­նին հան­գեց­րել է թյուր­քա­կան աշ­խար­հի աշ­խար­հագ­րա­կան պա­ռակտ­մա­նը»։ Իսկ նրա եղ­բայ­րա­կան պե­տու­թյան՝ Թուր­քիա­յի նա­խա­գա­հին էլ խոս­տա­ցել օգ­նել՝ «պատ­մա­կան ար­դա­րու­թյու­նը» վե­րա­կանգ­նե­լու հար­ցում։ Սա տա­րա­ծաշր­ջա­նում հայ ժո­ղովր­դին ոչն­չաց­նե­լու ու­ղիղ կոչ է։ Բայց ի՞նչ հետևեց այս հայ­տա­րա­րու­թյա­նը, ըն­դա­մե­նը ԱԳՆ խոս­նա­կի մա­կար­դա­կով եր­կու տող ա­նո­րոշ հայ­տա­րա­րու­թյուն։
Ի՞նչ պի­տի ա­ներ այս­պի­սի դեպ­քե­րում նոր­մալ իշ­խա­նու­թյու­նը. առն­վազն գոր­ծի դներ իր փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րը, խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան ար­հես­տա­վարժ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին։ Ի վեր­ջո, այն, ինչ հնա­րա­վոր չէ ա­սել պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյամբ, շատ ա­վե­լի սուր և հա­տու կա­րող են ի­րենց թույլ տալ այդ օ­ղակ­նե­րը։ Բայց ու՞ր են խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան, մաս­նա­վո­րա­պես ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­ներն ու հատ­կա­պես հանձ­նա­ժո­ղո­վի՝ «կո­ճակ­նե­րը խառ­նող» նա­խա­գա­հը։ Բե­րան­նե­րը ջուր ա­ռել, նս­տել են։ Խոր­հր­դա­րա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը հենց սա է, ոչ թե գոր­ծու­ղում­նե­րի գնա­լը (որ մեկ-մեկ էլ օ­տար եր­կր­նե­րի փո­ղոց­նե­րում վա­րոր­դը ճա­նա­պար­հին թող­նի), գա­լը, պատ­գա­մա­վո­րա­կան ան­ձեռ­նմ­խե­լիու­թյու­նից ու իշ­խա­նա­կան բա­րիք­նե­րից օգտ­վելն ու հիա­նա­լը։ Խոր­հր­դա­րա­նի ու­ժը, կեն­սու­նա­կու­թյու­նը երևում է նաև նման դեպ­քե­րում, երբ հար­ցին գի­տակ պատ­գա­մա­վոր­նե­րը ծան­րակ­շիռ ու փաս­տարկ­ված ար­ձա­գան­քում են։ Սա­կայն այս­տեղ են ա­սել՝ ու՞մ ինչ ես ա­սում, կամ՝ ու­մի՞ց ինչ ես պա­հան­ջում։ Երկ­րի ներ­սում վար­կա­բե­կե­լու, Ֆեյս­բու­քում ինք­նադրսևոր­վե­լու հարց լի­նի, խնդ­րեմ, ձկ­նե­րի վտա­ռի նման կգ­րո­հեն, թե չէ գի­տա­հե­տա­զո­տա­կա՜ն-մի­տա­հե­տա­զո­տա­կա՜ն։


Մեկ նկա­տա­ռում ևս. է­լի նե­րո­ղա­միտ ենք, հաս­կա­նա­լով, որ գործ ու­նենք ան­փորձ իշ­խա­նու­թյան հետ, բայց այս մե­կու­կես տա­րում մի խել­քը գլ­խին մարդ չգտն­վե՞ց այս իշ­խա­նու­թյան շր­ջա­պա­տում, որ խոր­հուրդ տա, թե հատ­կա­պես ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նում ինչ­պի­սի ա­րա­րո­ղա­կար­գեր կան, ինչ­պես պի­տի ար­ձա­գան­քել այս կամ այն հար­ցին։ Թե՞ կա, բայց լսողն ո՞վ է։ Իսկ այս պա­րա­գա­յում ան­զոր է ան­գամ ա­մե­նա­խե­լա­ցի խոր­հր­դա­կան­նե­րի ու հու­շող­նե­րի մի հս­կա բա­նակ, ե­թե այդ­պի­սին, ի­հար­կե, կա։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 2937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ