Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Փաս­տո­րեն, ճիշտ էր Գա­լուստ Սա­հա­կ­յա­նը՝ թա­քու­նը դեռ գաղտ­նին չէ

Փաս­տո­րեն, ճիշտ էր Գա­լուստ Սա­հա­կ­յա­նը՝ թա­քու­նը դեռ գաղտ­նին չէ
25.10.2019 | 00:52

Նի­կոլ Փա­շի­նյա­նի բա­ցատ­րու­թյու­նից ո՞վ հաս­կա­ցավ, թե ի վեր­ջո, ին­չու է գաղտ­նի ո­րոշ­մամբ կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րի աշ­խա­տա­վար­ձը կրկ­նա­պատկ­վել։ Հի­շե­ցինք ան­գամ հայտ­նի «դա­սա­կա­նին»՝ «թա­քու­նը դեռ գաղտ­նին չէ»։ Բայց հեր­թով անդ­րա­դառ­նանք Փա­շի­նյա­նի պար­զա­բա­նում­նե­րին։


Չնա­յած հար­ցը բա­ցա­ռա­պես գաղտ­նիու­թյանն էր առ­նչ­վում, բայց Փա­շի­նյա­նը այն տե­ղա­փո­խեց բո­լո­րո­վին այլ հար­թու­թյուն՝ չե՞ք ու­զում, որ բարձր աշ­խա­տա­վարձ ստա­նան, ու թո­շա­կա­ռու­նե­րի թո­շակն էլ բարձ­րա­նա։
Նրա մա­տուց­մամբ՝ «ի­ներ­ցիոն, ըն­թա­ցա­կար­գա­յին կար­գով է այդ ո­րո­շու­մը գաղտ­նի գրի­ֆով ան­ցել»։ Ինչ­պե՞ս թե ի­ներ­ցիոն, նախ­կին ի­ներ­ցիա­յով տն­տե­սու­թյունն ա­ռաջ տա­նե­լը, կա­ռա­վա­րե­լը չէ՞ր փոխ­վել, թե՞ երբ պետք է, սկ­սում եք «ձեր կե­տից», երբ հեր­թը հաս­նում է սե­փա­կան գր­պա­նի պա­րու­նա­կու­թյա­նը՝ է­լի օգ­նու­թյան է գա­լիս նախ­կին ի­ներ­ցիան։
«Պար­զա­բան­ման» շա­րու­նա­կու­թյու­նը սյուր­ռեա­լիզ­մի ժան­րից է։ Փա­շի­նյանն ա­սում է՝ ինչ­պե՞ս կա­րող է գաղտ­նի պահ­վել նա­խա­րա­րի աշ­խա­տա­վար­ձը, երբ հայ­տա­րա­րագ­րում նրա ե­կա­մուտ­նե­րը ներ­կա­յաց­ված են։ Ստաց­վում է՝ ՀՀ շար­քա­յին քա­ղա­քա­ցին կա­ռա­վա­րու­թյան այս­պի­սի ո­րո­շում­նե­րի մա­սին պետք է ի­մա­նա կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րի հայ­տա­րա­րագ­րե­րը մե­կիկ-մե­կիկ ստու­գե­լով ու հաշ­վարկ­ներ ա­նե­լով։ Մե­կը չկա, որ մար­դա­վա­րի ա­սի՝ երկ­րիդ կա­ռա­վա­րու­թյան ան­դա­մի աշ­խա­տա­վար­ձը կրկ­նա­պատկ­վել է։ Գո­նե խել­քը գլ­խին մի բա­ցատ­րու­թյուն գտ­նեին։


Փա­շի­նյա­նը շա­րու­նա­կում է ար­դա­րա­նալ, թե լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում, ինչ­պես նաև 2019-ի բյու­ջեի քն­նարկ­ման ժա­մա­նակ հա­ճախ է նշել, որ պաշ­տո­նյա­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րը հա­մա­չափ պի­տի լի­նեն, որ աշ­խա­տա­վար­ձի ֆոն­դի 30 տո­կո­սի չա­փով բո­լոր մար­մին­նե­րի հա­մար սահ­մա­նում են պարգևատ­րում­նե­րի ֆոնդ: Այ­սինքն, հայ­տա­րա­րու­թյուն­ներն ու վերջ­նա­կան ո­րո­շում­նե­րը նույն հար­թու­թյան մե՞ջ պի­տի դնել։ Ե­թե այդ մա­սին հայ­տա­րար­վել է, ու­րեմն էլ կա­րիք չկա՞ ա­սե­լու, թե ինչ ո­րո­շում­ներ են ըն­դուն­վել։ Այդ­պես որ լի­նի, քա­նի՜-քա­նի ու ինչ­պի­սի՜ հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­րել Փա­շի­նյա­նը, հի­մա դրա՞նք էլ պի­տի հա­մա­րենք վերջ­նա­կան վճիռ­ներ։


Եվ վեր­ջում. պարզ­վում է` թվե­րի մա­սին մեր երկ­րում իշ­խա­նու­թյունն ու ընդ­դի­մու­թյու­նը այլ պատ­կե­րա­ցում­ներ ու­նեն։ Ընդ­դի­մու­թյու­նը պարգևատ­րում­նե­րի ֆոն­դի 30 տո­կո­սը հաս­կա­ցել է աշ­խա­տա­վար­ձե­րի նույն­քան բարձ­րա­ցում, իսկ իշ­խա­նու­թյան հա­մար 30 տո­կո­սը նշա­նա­կում է 100 տո­կոս։ Ա­հա այս­պի­սի թվա­բա­նու­թյուն։ Ինչ­պես ա­սում են՝ վեր­ջը լավ լի­նի։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 6703

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ