Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մար­դուց, որն իր ողջ գի­տակ­ցա­կան կյան­քում զբաղ­վել է ստե­լով, «մու­տի­լով­կա­ներ» տպե­լով, մարդ­կանց վրա պատ­վեր­ներ ստա­նա­լով ու ի­րա­գոր­ծե­լով, դժ­վար է լուրջ բան ակն­կա­լել»

«Մար­դուց, որն իր ողջ գի­տակ­ցա­կան կյան­քում զբաղ­վել է ստե­լով, «մու­տի­լով­կա­ներ» տպե­լով, մարդ­կանց վրա պատ­վեր­ներ ստա­նա­լով ու ի­րա­գոր­ծե­լով, դժ­վար է լուրջ բան ակն­կա­լել»
08.11.2019 | 00:32

Ինչ­պես երևում է, Հա­յաս­տա­նում բա­ցի կեղծ օ­րա­կար­գե­րից այլ բա­նով հնա­րա­վոր չէ հիմ­նա­կան խն­դիր­նե­րից հան­րա­յին ու­շադ­րու­թյու­նը շե­ղել։ Ան­հաս­կա­նա­լի ներ­կա­յա­ցում, «Հա­յոց լե­զու», «Հայ գրա­կա­նու­թյուն», «Հա­յոց պատ­մու­թյուն», «Ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կա­նե­րի հան­դեպ մեր­ժե­լի վե­րա­բեր­մունք, ա­սել է՝ «կպ­նում» են հան­րու­թյան զգա­յուն լա­րե­րին ու մեծ բա­նա­վե­ճի դաշտ բա­ցում, որ­տեղ կոր­չում ու մո­ռաց­վում են այն հար­ցե­րը, ո­րոնք լու­ծում­նե­րի են կա­րոտ։ Հան­րու­թյան շր­ջա­նում փո­թո­րիկ ա­ռա­ջաց­րած այս ու այլ թե­մա­նե­րի շուրջ զրու­ցում ենք տե­ղե­կատ­վա­կան անվ­տան­գու­թյան փոր­ձա­գետ ՏԻԳ­ՐԱՆ ՔՈ­ՉԱ­ՐՅԱ­ՆԻ հետ։

-Ա­մեն ինչ սկս­վեց հայտ­նի «ներ­կա­յա­ցու­մից», հե­տո շա­րու­նակ­վեց հա­յա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի շուրջ իշ­խա­նու­թյան ան­հաս­կա­նա­լի դիր­քո­րոշ­մամբ։ Ի վեր­ջո, ի՞նչ է կա­տար­վում մշա­կու­թա­յին և ընդ­հան­րա­պես մեր ար­ժե­քա­յին հա­մա­կար­գում։
-Կա­տար­վում է այն, ինչ սպա­սե­լի էր՝ հաշ­վի առ­նե­լով այն, թե ինչ ու­ժեր են սա­տա­րում Նի­կոլ Փա­շի­նյա­նին։ Սա­տա­րող­նե­րի մի մա­սը մի­ջազ­գա­յին «կոն­ցեռ­նի» ներ­կայ­ացու­ցիչ­ներն են, ո­րոնք զբաղ­ված են գեյ-լոբ­բին­գով։ Այդ լոբ­բիստ­նե­րը, ո­րոնք ար­տա­սահ­մա­նյան տար­բեր ֆոն­դե­րի, դես­պա­նատ­նե­րի, կա­ռույց­նե­րի ա­ջակ­ցու­թյունն ու­նեն, այ­սօր ի­րենց գոր­ծու­նեու­թյու­նը Հա­յաս­տա­նում շատ ակ­տիվ են ծա­վա­լում, ի­րենց մարդ­կանց կա­րո­ղա­ցել են նշա­նա­կել կարևոր նա­խա­րա­րու­թյուն­նե­րում, ինչ­պի­սիք են՝ ԿԳՄՍ, աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի, ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րը։ Պայ­մա­նա­կա­նո­րեն նրանց հա­մա­րում են սո­րո­սա­կան, բայց դա շատ ա­վե­լի մեծ խումբ է։ Այդ խմ­բի ան­դամ­ներն են նաև մեր դր­սի հայ­րե­նա­կից­նե­րը, օ­րի­նակ` Ար­սի­նե Խան­ջյա­նը, Սերժ Թան­կյա­նը, ո­րոնք միշտ ԼԳԲՏ հա­մայն­քի ի­րա­վունք­նե­րի մա­սին են խո­սում։ Կան նաև պե­տու­թյան ղե­կա­վար­ներ, ո­րոնք սերտ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ են Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ և հա­մար­վում են մի­ջազ­գա­յին գեյ-լոբ­բին­գի մաս­նա­կից­ներ, ինչ­պի­սին Կա­նա­դա­յի վար­չա­պետ Ջաս­թին Թրյու­դոն է։ Այն, ինչ կա­տար­վում է հի­մա, կամ Փա­շի­նյա­նը չի կա­րող դրան դի­մադ­րել, կամ նրա դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը բա­վա­կա­նին ցածր է։
-Բայց Փա­շի­նյանն ու­զու՞մ է դի­մադ­րել։
-Կամ չի ու­զում դի­մադ­րել, քա­նի որ ինքն էլ է այդ սա­տա­րող խմ­բի մեջ, ու իր մշա­կու­թա­յին հա­յացք­նե­րը հենց այդ­պի­սին են։ Վեր­ջին «լայ­վը» հենց դա էլ ա­պա­ցու­ցում էր։ Այն նաև բազ­մա­թիվ ան­հե­թե­թու­թյուն­նե­րի ա­ռու­մով ու­շագ­րավ էր։ Փա­շի­նյանն ա­սաց, թե Ջոր­դա­նո Բրու­նո­յին «եր­կի­րը կլոր է» ա­սե­լու հա­մար են վա­ռել, բայց ի­րա­կա­նում այդ­պես չէ։ Դե­մա­գո­գիա­յի մեջ այն­քան էր խո­րա­ցել, որ հե­թա­նոս­նե­րին հա­մե­մա­տեց սա­տա­նիստ­նե­րի հետ։ Զգաց­վում էր, որ ու­զում է այս ա­մենն ինչ-որ ձևով ար­դա­րաց­նել, բայց ան­գամ իր դե­մա­գո­գիան չաշ­խա­տեց, քա­նի որ այդ «լայ­վի» մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը շատ խո­սուն էին։ Սա ԿԳՄՍ-ին ար­դա­րաց­նե­լու շատ ան­հա­ջող փորձ էր։ Փա­շի­նյա­նը ռեյ­տին­գա­մոլ է, այս ա­մե­նից հետևու­թյուն­ներ կա­նի, քա­նի որ այն հա­սա­րա­կու­թյու­նը, որ ի­րեն իշ­խա­նու­թյան է բե­րել, այդ ար­ժեք­նե­րը չի ըն­դու­նում։ Այս լոբ­բին­գի նպա­տակն ա­ռա­ջին հեր­թին Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի ըն­դու­նումն է, «ֆորս­տե­րա­յին» ըն­տա­նիք­նե­րի ինս­տի­տու­տի ընդ­լայ­նու­մը։ Այ­սօր ար­դեն գի­շե­րօ­թիկ դպ­րոց­նե­րը, ման­կատ­նե­րը փակ­վում են, ա­նու­նը դնում են, թե հպարտ քա­ղա­քա­ցին պի­տի ապ­րի ըն­տա­նի­քում, բայց չեն ա­սում, թե ինչ ըն­տա­նի­քում պի­տի ապ­րեն։ Էյ­ֆո­րիա­յի տակ մնա­ցած­նե­րը պի­տի հաս­կա­նան, թե վաղն ի­րենց ե­րե­խա­ներն ին­չեր են սո­վո­րե­լու ման­կա­պար­տեզ­նե­րում, դպ­րոց­նե­րում, ե­թե ի­հար­կե, կա­րո­ղա­նան ի­րենց ե­րե­խա­նե­րին ի­րենց ըն­տա­նիք­նե­րում պա­հել։ Նոր օ­րենք­նե­րով շատ հեշտ է ըն­տա­նի­քից խլել ե­րե­խա­նե­րին՝ սկ­սած հո­գե­բա­նա­կան, ֆի­նան­սա­կան բռ­նու­թյու­նից։ Իսկ մեր «պո­ղոս­նե­րը» ոչ լավ ա­պա­հով­ված են, ոչ էլ ի­րենց ե­րե­խա­նե­րին են հետևում։ Քչերն են, որ հար­գում են ի­րենց կնո­ջը, ձեռք չեն բարձ­րաց­նում ե­րե­խա­նե­րի վրա։ Մնում է այս­քա­նից հե­տո ա­սել՝ ար­ժա­նի են։
-Հի­մա շատ հե­տաքր­քիր բա­նա­վեճ կա հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում. թարմ օ­րի­նա­կով ա­սենք. ով­քեր դեմ են ան­հաս­կա­նա­լի ներ­կա­յաց­մա­նը, հա­մար­վում են հե­տամ­նաց, իսկ դա քա­րո­զող­նե­րը` «բաց մտ­քի» տեր, ժա­մա­նա­կա­կից ու ա­ռա­ջա­դեմ։ Սա ի՞նչ օ­րա­կարգ է։
-Սա ստան­դարտ գոր­ծըն­թաց է։ Ով­քեր ԼԳԲՏ քա­րո­զին դեմ են, ա­վան­դա­կան ար­ժեք­նե­րի պաշտ­պան են, փոր­ձում են նրանց ներ­կա­յաց­նել խուլ ան­տա­ռում ապ­րող, կա­պի­կից չտար­բե­րող, բռի, չո­բան։ Իսկ այդ քա­րո­զի ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րը չգի­տես ին­չու դի­տարկ­վում են ա­ռա­ջա­դեմ։ Իմ ման­կու­թյունն եմ հի­շում, երբ ա­ռա­ջա­դեմ մարդ էր հա­մար­վում նա, ով լե­զու­ներ գի­տեր, սպոր­տով էր զբաղ­վում, շատ գիրք էր կար­դա­ցել, ծնող­նե­րին էր հար­գում, շր­ջա­պա­տում հարգ­ված էր։ Հի­մա այս ա­մե­նը փոր­ձում են փո­խել։ Մարդն իր տան մեջ կա­րող է ա­մեն ինչ ա­նել, բայց փոր­ձում են ի­րենց տան գա­ղա­փար­նե­րը փո­ղոց հա­նել ու դա մարդ­կանց պար­տադ­րել։ Զա­վեշ­տա­լին այն է, որ ողջ աշ­խար­հում այդ մո­տե­ցու­մը փոխ­վել է, այ­սինքն՝ նեո­լի­բե­րա­լա­կա­նու­թյան գա­ղա­փար­նե­րը զի­ջում են կոն­սեր­վա­տիզ­մին, շատ եր­կր­նե­րում իշ­խա­նու­թյան են գա­լիս ըն­տա­նե­կան, ա­վան­դա­կան ար­ժեք­ներ հար­գող ու­ժեր, բայց Հա­յաս­տա­նում, չգի­տես՝ ին­չու, հա­կա­ռակ գոր­ծըն­թացն է ծաղ­կում։ 10 տա­րով կար­ծես հետ ենք մնա­ցել աշ­խար­հի մի­տում­նե­րից։ Այս ա­մենն ի­րա­կա­նաց­նող մար­դիկ շատ լավ հաս­կա­նում են, թե ի­րենք ինչ են ա­նում, ա­մեն ինչ ծրագր­ված է, ինչ­պես Վրաս­տա­նում, ՈՒկ­րաի­նա­յում։
-Որ­քա՞ն է հայ հա­սա­րա­կու­թյան դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը, կկա­րո­ղա­նա՞ թա­ցը չո­րից տար­բե­րել և ի­րա­կան ար­ժեք­նե­րը գնա­հա­տել։
-Էյ­ֆո­րիա­յի տակ մար­դիկ կան, ո­րոնք պատ­րաստ են կուլ տա­լու այս ա­մե­նը՝ չհաս­կա­նա­լով, որ ի­րենց ըն­տա­նիք­ներն ու ե­րե­խա­ներն են ա­ռա­ջին հար­վա­ծի տակ հայ­տն­վե­լու։ Այս ողջ քա­րո­զի տակ մեծ ֆի­նանս­ներ կան։ Դու կնո­ջը հա­մո­զում ես, որ դու կին չես, այլ տղա­մարդ ու պետք է պայ­քա­րես քո էու­թյու­նը քո մարմ­նին հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լու հա­մար, իսկ սա բա­վա­կան թանկ է՝ հոր­մո­նալ բու­ժում, սե­ռա­փո­խու­թյուն։ Տար­բեր հաշ­վարկ­նե­րով մեկ մար­դը ցածր եր­կա­մուտ ու­նե­ցող եր­կր­նե­րում ծախ­սե­լու է 10-15 հա­զար դո­լար, իսկ ար­տա­սահ­մա­նում դա 100 հա­զար­նե­րի է հաս­նում։ Դա մի­լիարդ­նե­րի հաս­նող բիզ­նես է։ Նույն նպա­տա­կով է նաև մա­րի­խուա­նա­յի օ­րի­նա­կա­նաց­ման օ­րեն­քը, պա­լիա­տիվ բժշ­կու­թյունն է զար­գա­նում։ Մեզ մոտ ԼԳԲՏ-ի և մա­րի­խուա­նա­յի ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րը կա­պեր ու­նեն դե­ղա­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ, զբաղ­վում են նրանց լոբ­բին­գով՝ ա­ռաջ տա­նե­լով ի­րենց գա­ղա­փար­նե­րը։ Բայց այս ա­մե­նը ժո­ղովր­դի ընտ­րու­թյունն է։ 80-տո­կո­սա­նոց ընտ­րու­թյուն ե­ղավ, թող ժո­ղո­վուրդն էլ տա­կից դուրս գա։
-Դուք այս ա­մե­նից ստաց­վող գու­մար­նե­րի մա­սին եք խո­սում, իսկ Փա­շի­նյանն իր վեր­ջին «լայ­վե­րից» մե­կում մե­ղադ­րում է նախ­կին «կո­ռուպ­ցիո­նե­րնե­րին», որ հս­կա­յա­կան գու­մար­ներ են տա­լիս իբր բամ­բա­սանք­ներ տա­րա­ծե­լու հա­մար, բայց այդ ա­մենն իշ­խա­նու­թյան հան­դեպ հա­սա­րա­կու­թյան վս­տա­հու­թյա­նը չի վնա­սում։ Ի՞նչ վս­տա­հու­թյան մա­սին է նա խո­սում, ար­դյոք այդ վս­տա­հու­թյունն օր օ­րի չի՞ նվա­զում։ Հի­մա 80-տո­կոս վս­տա­հու­թյուն ու­նի՞ այս իշ­խա­նու­թյու­նը։
-Վս­տա­հու­թյու­նը բա­վա­կան նվա­զել է, Փա­շի­նյա­նը ստիպ­ված դի­մում է «ֆեյ­քե­րի» ֆաբ­րի­կա­յին, ան­գամ ինքն ի­րեն է ար­դեն «լայ­քում»։ Հա­յաս­տա­նում հա­մար մեկ­ սու­տա­սա­նը Փա­շի­նյանն է, բազ­միցս իր ստե­րի, վի­ճա­կագ­րա­կան կեղծ տվյալ­նե­րի վրա բռն­վել է։ Մար­դուց, որն իր ողջ գի­տակ­ցա­կան կյան­քում զբաղ­վել է ստե­լով, «մու­տի­լով­կա­ներ» տպե­լով, մարդ­կանց վրա պատ­վեր­ներ ստա­նա­լով ու ի­րա­գոր­ծե­լով, դժ­վար է լուրջ բան ակն­կա­լել։
-Վար­չա­պետ դառ­նա­լով է՞լ չի ա­զատ­վել այդ հո­գե­բա­նու­թյու­նից։
-Ոչ, նա մնա­ցել է երկ­րի գլ­խա­վոր խմ­բա­գի­րը, ռեյ­տին­գա­մո­լը։ Էյ­ֆո­րիան նվա­զում է, ու դա հեր­քել հնա­րա­վոր չէ։ Թվեր են շա­րու­նա­կում կրա­կել, բայց մարդ­կանց կեն­սա­մա­կար­դա­կը չի բա­րե­լավ­վում։ Խո­սում են աշ­խա­տա­վար­ձե­րի ո­րո­շա­կի ա­վե­լաց­ման մա­սին, բայց դրան զու­գա­հեռ մար­դիկ են աշ­խա­տան­քից կր­ճատ­վում։ Չկա այն տն­տե­սա­կան թռիչ­քը, ո­րը նա խոս­տա­ցել էր, չկան կա­խար­դա­կան փայ­տի­կը, մի­լիարդ­նե­րը, որ, ըստ նրա, թա­լա­նել էին։ Շա­տե­րի մեջ, ո­րոնք այդ­քան զոմ­բիա­ցած չեն, ար­դեն սկ­սում են հար­ցեր ա­ռա­ջա­նալ։ Մի հիաս­թա­փու­թյուն էլ ե­ղավ վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ֆո­նին, երբ իշ­խա­նու­թյու­նը փոր­ձեց սլաք­ներն ուղ­ղել դե­պի ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյան..., բայց այս նա­խա­րա­րը չէր սել­ֆի ա­նում Էլ­թոն Ջո­նի հետ, Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին չէին գե­յե­րը Ֆրան­սիա­յում սուրճ մա­տու­ցում։ Իշ­խա­նու­թյան կող­մից ա­նազ­նիվ է ե­ղա­ծի ողջ բե­ռը դնել Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի վրա՝ նրան քա­վու­թյան նո­խազ դարձ­նե­լով։ Փա­շի­նյանն էլ սա հաս­կա­ցավ ու իր վեր­ջին «լայ­վով» պաշտ­պա­նեց նրան, քա­նի որ վեր­ջինս ՔՊ-ի այն քիչ մարդ­կան­ցից մեկն է, որ ու­ղե­ղով, մարմ­նով ու ա­մեն ին­չով նվիր­ված է Փա­շի­նյա­նին։ Կորց­նե­լով Հա­րու­թյու­նյա­նին, Փա­շի­նյա­նը մեծ լծակ­ներ է կորց­նում։ Ակն­հայտ է, որ իշ­խա­նու­թյու­նում ոչ բո­լորն են Փա­շի­նյա­նին սա­տա­րում, շա­տե­րը հար­մար պա­հին «քցե­լու» են նրան։
-Բա­ցի ար­ժե­հա­մա­կար­գա­յին այս խառ­նաշ­փո­թից, մեկ այլ ո­լոր­տում՝ ի­րա­վա­կան դաշ­տում ևս ան­հաս­կա­նա­լի ի­րա­վի­ճակ է։ Երկ­րի գլ­խա­վոր խմ­բա­գիրն այս ո­լոր­տից ի՞նչ է ու­զում։
-Այս­տեղ այլ մո­տե­ցում­ներ ու­նի Փա­շի­նյա­նը։ Ի­րա­վա­կան դաշ­տում նա անձ­նա­կան վրեժխ­նդ­րու­թյամբ դրդ­ված հիմ­նա­կան նա­խա­ձեռ­նողն է ու փոր­ձում է դա­տա­կան իշ­խա­նու­թյու­նը ևս իր լծի տակ դնել։ Եվ այս ցան­կու­թյա­նը խան­գա­րում է ՍԴ-ն։ Քա­նի որ ի­րա­վա­կան ճա­նա­պար­հով չի կա­րող ար­դյուն­քի հաս­նել, զա­վեշ­տա­լի գոր­ծեր են հա­րուց­վում, սկ­սել է «բեսպ­րե­դե­լով» վերջ­նա­կա­նա­պես դա­տա­կան իշ­խա­նու­թյունն իր տա­կը դնել և դառ­նալ բա­ցար­ձակ տի­րա­կալ, բռ­նա­կալ, ինչ­պես ինքն է ի­րեն պատ­կե­րաց­նում։ Ժա­մա­նա­կին ա­սում էր, որ իր կուռ­քե­րից մեկն էլ Մու­սո­լի­նին է, ո­րը, ինչ­պես գի­տենք, լրագ­րող էր ու հա­մա­րյա նույն գոր­ծու­նեու­թյունն էր ծա­վա­լում, ինչ Փա­շի­նյա­նը։ Էլ չա­սենք, թե ինչ­պես իր կյան­քը ա­վար­տեց նա։ Փա­շի­նյանն անձ­նա­կան թշ­նա­մու­թյուն, վրեժխ­նդ­րու­թյուն ու­նի Քո­չա­րյա­նի և բո­լոր այն մարդ­կանց հան­դեպ, ո­րոնք ժա­մա­նա­կին նպաս­տել են, որ Փա­շի­նյա­նը հայ­տն­վի ճա­ղե­րի հետևում։ Հի­մա հատ-հատ մու­ռը հա­նում է, լի­նի հա­սա­րակ «կլյուչ­նիկ», թե երկ­րի նա­խա­գահ, ան­կախ հան­գա­ման­քից` այդ ա­մենն օ­րի­նա­կան է, թե ոչ։ Հի­մա այդ ԼԳԲՏ հա­մայն­քը նաև շատ լավ օգ­տա­գործ­վում է ՍԴ նա­խա­գաի դեմ պայ­քա­րում, քա­նի որ այս ՍԴ-ի կազ­մը հաս­տա­տա­պես հա­կա­սահ­մա­նադ­րա­կան է ճա­նա­չե­լու Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի ո­րոշ դրույթ­ներ։
-Անձ­նա­կան վրեժխ­նդ­րու­թյամբ, թշ­նա­մու­թյամբ եր­կիր կա­ռա­վա­րե­լով ու՞ր ենք հաս­նե­լու։
-Դժ­վար է ա­սել։ Երբ ինձ խնդ­րում են կան­խա­տե­սում­ներ ա­նել, միշտ ա­սում եմ, որ ա­ռա­ջի­կա 2 ժամ­վա կան­խա­տե­սում չեմ կա­րող ա­նել, էլ ուր մնաց եր­կա­րա­ժամ­կետ։ Փա­շի­նյանն ան­կան­խա­տե­սե­լի, շուտ նե­ղաց­կոտ, շատ է­մո­ցիո­նալ, 180 աս­տի­ճա­նով ի­րար հա­կա­սող քայ­լեր ա­նող մարդ է։ Կա­րող է խիստ հա­կա­ռու­սա­կան մի քայլ ա­նել, հե­տո ռու­սամետ։ Կա­րող է ա­ռանց հաշ­վար­կե­լու գնալ Ա­դամ Շի­ֆի հետ ըն­կե­րու­թյուն ա­նել (վեր­ջինս ԱՄՆ-ում կազ­մա­կերպ­ված հան­րա­հա­վա­քում ե­լույթ է ու­նեցել)՝ ա­ռանց հաս­կա­նա­լու, որ Շի­ֆը Թրամ­փի հա­մար մեկ թշ­նա­մին է։ Փա­շի­նյանն ա­նընդ­հատ փոր­ձում է մանևրել, ի­րա­վի­ճա­կա­յին վար­չա­պետ է։ Նույ­նիսկ կա­ռա­վա­րու­թյու­նը եր­կա­րա­ժամ­կետ տն­տե­սա­կան ծրա­գիր չու­նի, մենք չենք հաս­կա­նում` Հա­յաս­տանն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ճա­նա­պար­հով ու՞ր է գնա­լու, 3-4 տար­վա կտր­ված­քով որևէ բան չկա։
-Այ­սօր չու­նենք ճիշտ կա­ռա­վար­վող եր­կիր, չու­նենք պրո­ֆե­սիո­նալ կա­ռա­վա­րու­թյուն, բայց չու­նենք նաև այդ ա­մե­նին փո­խա­րի­նող կամ գո­նե հա­կակշ­ռող ուժ։ Ան­հատ­նե­րի մա­կար­դա­կով կան ի­րա­կան ընդ­դի­մա­դիր­ներ, բայց չկա հա­մա­խումբ, ուժ, ին­չու՞։
-Տար­բեր պատ­ճառ­նե­րով չի ձևա­վոր­վել այդ ու­ժը։ Ժա­մա­նա­կին հա­մա­տա­րած էյ­ֆո­րիա էր և հնա­րա­վոր չէր հա­կընդ­դեմ ուժ ստեղ­ծել։ Սա շատ լավ օգ­տա­գոր­ծում էր իշ­խա­նու­թյու­նը՝ փոր­ձե­լով «սև» դաշտ մտց­նել բո­լոր նրանց, ով­քեր ընդ­դի­մա­նում էին նրանց։ Շա­տերն այդ օ­րե­րին ստիպ­ված լռում էին։ Ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան կամ խոր­հր­դա­րա­նա­կան ո­րոշ ու­ժե­րին լռեց­նում էր նրանց ղե­կա­վար­նե­րի վրա գոր­ծեր հա­րու­ցե­լով կամ նրանց, այս­պես ա­սած, «փչաց­նե­լով»։ Ընդ­դի­մա­դիր ու­ժե­րից մե­կի կար­կա­ռուն դեմ­քե­րի վրա քրեա­կան գոր­ծեր են հա­րու­ցել, մյուս ընդ­դի­մա­դիր ուժն էլ եր­րորդ ու­ղին է փնտ­րում, բայց դեռ չգի­տի դա որն է, ստիպ­ված հա­ճախ սպա­սար­կում է Փա­շի­նյա­նի շա­հե­րը։ ՀՅԴ-ն դեռ չի հաս­կա­նում, թե որ­տեղ պի­տի տե­ղա­վոր­վի, քա­նի որ դր­սի դաշ­նակ­ցու­թյու­նը սր­տանց ա­ջակ­ցում է Փա­շի­նյա­նին, հան­րա­հա­վաք­նե­րին մարդ­կանց է բե­րում, իսկ այս­տե­ղի ՀՅԴ-ն չգի­տի ինչ ա­նի։ Հի­մա ձևը գտել են, Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հրա­ժա­րա­կանն են պա­հան­ջում։ Նոր ձևա­վոր­վող միա­վոր­ներ կան՝ «Ա­դեկ­վատ», «Վե­տօ», ո­րոնք թարմ ու­ժեր են։ Սա­կայն հի­մա մի այլ հե­տաքր­քիր ուժ է ձևա­վոր­վում։ Փա­շի­նյա­նին թվում է, թե դա ինքն է ղե­կա­վա­րում, բայց ի­րա­կա­նում այն Փա­շի­նյա­նի տակն է փո­րում։ Դա Ար­ման Բա­բա­ջա­նյանն է ու նրա շուրջ ձևա­վոր­վող ու­ժը։ Բա­բա­ջա­նյանն ան­ցել է այն ռի­տո­րի­կա­յին, ո­րով Փա­շի­նյա­նը ե­կավ իշ­խա­նու­թյան, բայց հե­տո ա­ռաջ չգ­նաց։ Ժո­ղո­վուրդն իշ­խա­նու­թյուն տվեց Փա­շի­նյա­նին, որ­պես­զի հնե­րին պատ­ժի։ Հի­մա քա­նի որ պատ­ժե­լու գոր­ծըն­թա­ցը խիստ հա­րա­բե­րա­կան է, ո­րով­հետև ու­նի սիր­ված օ­լի­գարխ­ներ, ու­ժա­յի­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ո­րոնց չի պատ­ժել։ Ժո­ղովր­դի մի մա­սի մոտ թեր­հա­վա­տու­թյուն կա, թե ին­չու նրանց չի պատ­ժել։ ՈՒ այս դաշ­տում հայ­տն­վել է Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը, ո­րը փոր­ձում է ի­մի­տա­ցիա ա­նել, թե իր գոր­ծո­ղու­թյուն­ներն ա­նում է Փա­շի­նյա­նի հա­մար, բայց ի­րա­կա­նում մե­դիա օ­րա­կար­գը լց­նում է ի­րե­նով։ Այս ա­ռու­մով շատ խե­լա­ցի է ու շատ հաշ­վարկ­ված է քայ­լերն ա­նում։
-Փա­շի­նյանն այս ա­մե­նը չի՞ նկա­տում, հա­զիվ թե ա­ռանց նրա հա­վա­նու­թյան Բա­բա­ջա­նյա­նը կա­րո­ղա­նար հան­դի­պել Նաի­րի Հու­նա­նյա­նի հետ։
-Երևի այն­քան «կուտ» է տվել Փա­շի­նյա­նին, թե իր զին­վորն է, իր հա­մար է ա­նում։ Ի­րա­կա­նում նա լրիվ ա­ռան­ձին խաղ է տա­նում։ Ի դեպ, ո­րոշ հար­ցե­րում Բա­բա­ջա­նյա­նը պո­պու­լիզ­մից շատ ա­վե­լի մեծ գի­տե­լիք­ներ ու­նի, քան Փա­շի­նյա­նը։ Նա, օ­րի­նակ, դեմ է Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յին, Ա­մուլ­սա­րի շա­հա­գործ­մա­նը։ Այ­սինքն, հաս­կա­նում է, թե որ­տեղ է ժո­ղովր­դի մե­ծա­մաս­նու­թյու­նը։ Նույ­նը կա­րե­լի է ա­սել նաև «Սաս­նա ծռե­րի» մա­սին, ո­րոնք ձևա­կա­նո­րեն ա­ջակ­ցում են Փա­շի­նյա­նին, բայց հե­րիք է, մի փոքր թու­լա­նա, թի­կուն­քից հար­վա­ծե­լու են, քնած սպա­սում են։ Այս շար­քին կա­րե­լի է դա­սել նաև ՀԱԿ-ը, որն իր մարդ­կանց տե­ղա­վո­րել է Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նում, բայց նրա դա­վա­ճա­նու­թյու­նը չի նե­րել։ Չնա­յած Փա­շի­նյա­նի հոգևոր հայ­րը Տեր-Պետ­րո­սյանն է, ո­րը նրա աշ­խար­հա­յաց­քի վրա դա­ջել է իր մո­տե­ցում­նե­րը, բայց 2011-12-ի Փա­շի­նյա­նի դա­վա­ճա­նու­թյու­նը չեն մո­ռա­նա։ Հար­մար ա­ռի­թի դեպ­քում նրանք ևս թի­կուն­քից խփե­լու են։ Այ­սօր Փա­շի­նյա­նի փո­խա­րեն ես այդ­քան չէի ոգևոր­վի։ Ա­վե­լին, ե­թե ՍԴ նա­խա­գա­հի պաշ­տո­նում Վա­հե Գրի­գո­րյա­նը հաս­տատ­վի, ա­պա... ե­թե Փա­շի­նյա­նին թվում է, թե նա իր մարդն է, չա­րա­չար սխալ­վում է։
-Ստաց­վում է՝ Փա­շի­նյա­նը քա­ղա­քա­կան դաշ­տում մե­նա՞կ է մնա­ցել՝ հաշ­վի առ­նե­լով նաև այն հան­գա­ման­քը, որ սե­փա­կան թի­մում էլ հա­զար ու մի թևեր կան։
-Նա ու­նի նի­կո­լա­կան թիմ, ո­րը մեծ չէ, մոտ շր­ջա­պա­տը 5-6 հո­գի է՝ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյան, Լի­լիթ Մա­կունց, Մխի­թար Հայ­րա­պե­տյան։
-Այ­սինքն, նրանք, ով­քեր ի­րեն­ցից ուժ չեն ներ­կա­յաց­նում։
-88-հո­գա­նոց մե­ծա­մաս­նու­թյու­նը հայ­տն­վել է խոր­հր­դա­րա­նում միայն այն բա­նի հա­մար, որ Փա­շի­նյանն է այդ­պես ցան­կա­ցել։ Ե­թե այլ 88 հո­գու ցու­ցակ լի­ներ, նրանք կանց­նեին։ Հի­մա բա­վա­կան զա­վեշ­տա­լի է, երբ նրանք հո­խոր­տում են այս կամ այն մար­դուն պատ­ժե­լու, ի­րենց վար­կա­նի­շի մա­սին։ Այդ 88 հո­գուց 20-25-ը սո­րո­սա­կան­ներն են, ո­րոնց կա­րե­լի է գու­մա­րել 15 լևո­նա­կան­նե­րի, ո­րոնք ևս Սո­րո­սի հետ կապ ու­նեն։ Խմ­բակ­ցու­թյան առն­վազն կեսն ի­րե­նը չէ, նվիր­ված նի­կո­լա­կան­ներ չեն։ Սա­կայն դեռևս կա­րո­ղա­նում է խա­ղաց­նե­լով պա­հել այս թի­մը։ Տե­սանք, թե Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի և Ա­մուլ­սա­րի դեպ­քում ինչ­պես Փա­շի­նյա­նը հետ­քայլ ա­րեց՝ հաս­կա­նա­լով, որ եր­կու­սը միա­սին չի կա­րո­ղա­նա­լու «ձգել»։ Փա­շի­նյա­նը նաև խն­դիր ու­նի այն ա­ռու­մով, որ հնե­րին նս­տեց­նում է, բայց դրա­նից իր վար­կա­նի­շը չի բարձ­րա­նում։ Կա կա­ռա­վար­ման ձև՝ հաց և տե­սա­րան­ներ։ Այն­քան տե­սա­րան­ներ են ե­ղել, որ էլ չեն ազ­դում, իսկ հաց էլ ա­ռանձ­նա­պես չկա։ Ի՞նչ պի­տի ա­նի, Սերժ Սարգ­սյա­նի՞ն բան­տար­կի։ Սա վեր­ջին խա­ղա­քարտն է։ Խա­բում, ա­սում է, թե այս­քան աշ­խա­տա­տեղ է բաց­վել, բա­ցի Սամ­վել Ա­լեք­սա­նյա­նի վեր­ջին գոր­ծա­րա­նից որևէ նոր աշ­խա­տա­տեղ չի ստեղծ­վել, որ­տե­ղի՞ց են այդ տաս­նյակ աշ­խա­տող­նե­րը։ Ո­մանց ստ­վե­րից են բե­րել, բայց այս դեպ­քում էլ կր­ճա­տում­ներ են ե­ղել, ո­րով­հետև 10 մար­դուց 6-ին օ­րի­նա­կան ձևա­կեր­պել են, մնա­ցա­ծին աշ­խա­տան­քից ա­զա­տել։ Հա­ցի կա­րոտ ժո­ղո­վուր­դը փոր­ձում է հիաս­թափ­ված ար­տա­գաղ­թել։

-Ի՞նչ բե­կում կա­րող է լի­նել այս ի­րա­վի­ճա­կում։
-Բե­կում յու­րա­քան­չյուր պա­հի կա­րող է լի­նել։ Մի բե­կում կա­րող է լի­նել, ե­թե իշ­խա­նա­կան խմ­բակ­ցու­թյու­նից 45 հո­գի դուրս է գա­լիս և ի­րենց խմ­բակ­ցու­թյունն են ստեղ­ծում, սկս­վում է խոր­հր­դա­րա­նա­կան ճգ­նա­ժամ։ Այ­սինքն՝ Փա­շի­նյա­նը խոր­հր­դա­րա­նում կորց­նե­լու է իր մե­ծա­մաս­նու­թյու­նը։ Բե­կում կա­րող է լի­նել աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կով թե­լադր­ված։ Հի­մա փոր­ձում է բո­լո­րին լա­վու­թյուն ա­նել, բայց հի­շենք Մոլ­դո­վա­յի օ­րի­նա­կը։ Օ­լի­գարխ էր եր­կի­րը ղե­կա­վա­րում ու փոր­ձում էր և՛ Ռու­սաս­տա­նին, և՛ ԱՄՆ-ին, և՛ ԵՄ-ին խա­ղաց­նել, բայց ար­դյուն­քում 3 ու­ժե­րը միա­ցան և նրան դուրս շպր­տե­ցին։ Հի­մա նա փա­խել է Մոլ­դո­վա­յից։ Բե­կում կա­րող է լի­նել պա­տե­րազ­մի, ժո­ղովր­դի հիաս­թա­փու­թյան, է­լի­տա­նե­րի շար­ժի դեպ­քում։ Փա­շի­նյա­նը դեռ կա­րո­ղա­նում է մանևրե­լով այս ա­մե­նը ձգել, բայց ա­մե­նա­վատն այն է, որ այս ա­մե­նից եր­կիրն է տու­ժում, չի զար­գա­նում։ Ի­րա­վի­ճա­կը գնա­լով վա­տա­նում է։ Խն­դիրն այ­սօր Փա­շի­նյա­նը չէ, այլ այն ընտ­րա­զանգ­վա­ծը, ո­րը վա­ղը կա­րող է մեկ այլ պո­պու­լիս­տի իշ­խա­նու­թյան բե­րել։ Պետք է մեր մի­ջի պո­ղո­սին սպա­նենք, որ­պես­զի հաս­կա­նանք` փա­շի­նյա­նա­տիպ պո­պու­լիստ­նե­րը չու­նեն պե­տա­կան հա­մա­կար­գում ան­գամ բաժ­նի պե­տի տե­ղա­կա­լի պաշ­տոն զբա­ղեց­նե­լու ի­րա­վունք։


Զրույ­ցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 5793

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ