Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Դա­վի­թը շատ ան­կեղծ է, գրա­կա­նու­թ­յան մեջ ար­տա­ցո­լած զգա­ցա­կան շեր­տը հա­մա­պա­տաս­խա­նում է նրա խառն­ված­քին»

«Դա­վի­թը շատ ան­կեղծ է, գրա­կա­նու­թ­յան մեջ ար­տա­ցո­լած զգա­ցա­կան շեր­տը հա­մա­պա­տաս­խա­նում է նրա խառն­ված­քին»
08.11.2019 | 01:35

«հա­կա­ՔԱ­ՂԱ­Քա­կան». այս­պես է վեր­նագր­ված ԴԱՎԻԹ ՍԱՄ­ՎԵ­ԼՅԱ­ՆԻ նոր գիր­քը: Վեր­նա­գի­րը և գր­քի շա­պի­կի ձևա­վո­րու­մը, թվում է, հա­նե­լուկ են ա­ռա­ջար­կում՝ ին­չի՞ մա­սին է գիր­քը: Հե­ղի­նակն ին­քը ըն­թեր­ցո­ղին խոր­հուրդ է տա­լիս քա­ղա­քա­կան շեշ­տադ­րում­ներ չփնտ­րել գր­քում: Հա­մա­ձայ­նում է ՝ վեր­նա­գի­րը եր­կի­մաստ է, շա­տերն ըն­կա­լում են հենց հա­կա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով, ո­րով­հետև մեր հա­սա­րա­կու­թյունն ուղ­ղա­կիո­րեն ներ­ծծ­ված է քա­ղա­քա­կա­նու­թյամբ, սա­կայն գիր­քը ըն­թեր­ցե­լիս պարզ կլի­նի, որ ին­քը ոչ թե քա­ղա­քա­կան մի­տում­նե­րին է դեմ գնում, այլ հա­սա­րա­կու­թյան մեջ ձևա­վոր­ված քա­ղա­քա­կան մթ­նո­լոր­տին. «Հե­րոս­նե­րը թե­կուզ քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակ­նե­րում հայ­տն­վում են, քա­ղա­քա­կան դիս­կուրս­ներ ու­նե­նում են, բայց նրանց հա­մար շատ ա­վե­լի կարևոր բա­ներ կան: Այ­սինքն՝ ար­ժե­հա­մա­կարգն է շեշտ­ված: Երկ­րորդ ի­մաս­տով՝ վեր­նա­գի­րը հենց հա­կա­քա­ղաք ի­մաստն ու­նի: Պա­տա­հա­կան չէ, որ գր­քի շա­պի­կին քա­ղա­քը գլ­խի­վայր է պատ­կեր­ված, այն ի­մաս­տով, որ ես իմ ճա­նա­չած, իմ ապ­րած, իմ ման­կու­թյան, ե­րի­տա­սար­դու­թյան քա­ղա­քում չեմ ապ­րում: Քա­ղաք­նե­րը մար­դիկ են, իսկ շատ մար­դիկ հե­ռա­ցել են քա­ղա­քից, քա­ղաք­նե­րը մար­դիկ են ու մար­դիկ, նրանց ար­ժե­հա­մա­կար­գը, հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը փոխ­վել են»:


«հա­կա­ՔԱ­ՂԱ­Քա­կա­նը» լույս է ըն­ծա­յել «Է­դիթ պրինտ» հրա­տա­րակ­չու­թյու­նը: Գր­քի «հա­կաշ­նոր­հան­դե­սը» տե­ղի ու­նե­ցավ Խն­կո Ա­պոր ան­վան ազ­գա­յին ման­կա­կան գրա­դա­րա­նում: «Գիրքն ու­նի՞ դաս­տիա­րակ­չա­կան նշա­նա­կու­թյուն» հար­ցին ար­ձա­կա­գի­րը պա­տաս­խա­նեց. «Գիր­քը երկ­շերտ է. երբ կար­դում ես, ա­ռա­ջին հա­յաց­քից տեքս­տը քեզ տա­նում է այլ ուղ­ղու­թյամբ, որ գե­ղե­ցիկ է շա­րադր­ված, հե­տաքր­քիր է, են­թա­շեր­տե­րին կա­րող ես ու­շադ­րու­թյուն չդարձ­նել: Բայց իմ մո­տե­ցու­մը հս­տակ է. ե­թե գրածդ դաս­տիա­րակ­չա­կան բնույթ չու­նի (ի­հար­կե՝ ոչ պար­տադ­րող), ու­րեմն ա­նի­մաստ է: Գրա­կա­նու­թյու­նը պետք է դաս­տիա­րա­կի, դաս­տիա­րա­կու­թյունն սկս­վում է այն պա­հին, երբ կար­դա­ցածդ քեզ խոր­հե­լու ա­ռիթ է տա­լիս, ար­ժե­հա­մա­կարգ է ձևա­վո­րում: Իմ հե­րոս­նե­րը դեմ են քաղ­քե­նիու­թյա­նը, ա­րա­տա­վոր երևույթ­նե­րին, ար­դա­րու­թյան ու ժո­ղովր­դա­վա­րու­թյան կեղծ քա­րոզ­նե­րին»:


Ին­չո՞վ է հե­տաք­րք­րել Դա­վիթ Սամ­վե­լյան գրո­ղը «Է­դիթ պրինտ» հրա­տա­րակ­չու­թյա­նը. գրա­կա­նու­թյու՞նն է ար­ժե­քա­վոր, պա­հանջ­վա՞ծ հե­ղի­նակ է: Հրա­տա­րակ­չու­թյան մար­քե­թին­գի ղե­կա­վար ՇԱՎԱՐՇ ԿԱՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԸ մեր այս հար­ցին ի պա­տաս­խան ա­սաց, որ թերևս Դա­վիթն է ի­րենց ընտ­րել, հա­մա­գոր­ծակ­ցե­լու ա­ռա­ջար­կը նա է ա­րել: Մինչ այդ նրա գրա­կա­նու­թյա­նը ծա­նոթ չեն ե­ղել, թեև գի­տեին, որ պա­հան­ջարկ ու­նի: «Երբ ծա­նո­թա­ցանք գրա­կա­նու­թյա­նը և իր ան­ձին (դա էլ է կարևոր մեզ հա­մար), հաս­կա­ցանք, որ տար­բեր­վող է թե՛ որ­պես գրող, թե՛ որ­պես ան­հատ և կարևոր ա­սե­լիք ու­նի մեր օ­րե­րի հա­մար: Սկ­սե­ցինք հա­մա­գոր­ծակ­ցել, հրա­տա­րա­կել նրա գր­քե­րը: «հա­կա­ՔԱ­ՂԱ­Քա­կա­նը» մեզ հա­մար մեկ այլ բա­ցա­հայ­տում էր, կար­ծում եմ, այն ա­ռանձ­նա­նում է վեր­ջին շր­ջա­նում հայ հե­ղի­նակ­նե­րի հրա­տա­րա­կած գր­քե­րից: Դա­վի­թը շատ ան­կեղծ է, և գրա­կա­նու­թյան մեջ ար­տա­ցո­լած զգա­ցա­կան շեր­տը հա­մա­պա­տաս­խա­նում է նրա խառն­ված­քին»:


Հե­տաքր­քր­վե­ցի՝ հրա­տա­րա­կի­չը մի­ջամ­տու՞մ է հե­ղի­նա­կի աշ­խա­տան­քին՝ մար­քե­թին­գի պա­հանջ­նե­րից ել­նե­լով: «Հնա­րա­վոր է լի­նեն սկս­նակ հե­ղի­նակ­ներ, ո­րոնց կա­րող ես ուղ­ղոր­դել, ինչ-որ բա­նե­րի հետ հա­մա­ձայն չլի­նել: Դա­վ­թի պա­րա­գա­յում մի­ջամ­տու­թյու­նը բա­ցա­ռում եմ»,- ա­սաց Շա­վարշ Կա­րա­պե­տյա­նը: «Պար­բե­րա­բար հայ ըն­թեր­ցո­ղին ներ­կա­յաց­նում եք ար­տա­սահ­մա­նյան գրա­կա­նու­թյան լա­վա­գույն նմուշ­նե­րը, և՛ կա­պեր ու­նեք, և՛ ծա­նոթ եք դր­սի շու­կա­յին: Մտա­ծե՞լ եք մեր հե­ղի­նակ­նե­րին, օ­րի­նակ, Դա­վիթ Սամ­վե­լյա­նին ար­տա­սահ­մա­նյան հրա­տա­րա­կիչ­նե­րին ներ­կա­յաց­նե­լու ուղ­ղու­թյամբ»,- հարց­րինք: «Կա­րե­լի է, բայց, իմ կար­ծի­քով, այս գիր­քը շատ երևա­նյան է, ա­վե­լի կա­րևոր է հայ ըն­թեր­ցո­ղի հա­մար: Չեմ կա­րող ա­սել` դր­սում այս գործն ինչ­պես կըն­կա­լեն, գու­ցե և ըն­կա­լե­լի լի­նի, բայց խոր­հուրդ կտա­յի Դա­վ­թին հա­ջոր­դիվ անդ­րա­դառ­նալ ա­վե­լի հա­մա­մարդ­կա­յին թե­մա­նե­րի, ո­րոնք ա­վե­լի ար­դիա­կան են հա­մաշ­խար­հա­յին աս­պա­րե­զում, ոչ միայն Հա­յաս­տա­նում. դա, ի­հար­կե, կթարգ­մա­նենք, կփոր­ձենք ներ­կա­յաց­նել-հան­րահռ­չա­կել մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում»:


Դա­վիթ Սամ­վե­լյա­նը հե­ղի­նակ է հինգ գր­քի: Նա­խորդ՝ «Ռո­դե­նի ձմե­ռը» գիր­քը ե­րեք հրա­տա­րա­կու­թյուն է ու­նե­ցել, «Ար­տա­գաղ­թած կա­րո­տը» հրա­տա­րակ­վել է եր­կու ան­գամ: Նրա գր­չին են պատ­կա­նում նաև «Լու­սե Ե­րազ», «Նա և Նրա» գր­քե­րը: «հա­կա­ՔԱ­ՂԱ­Քա­կան» պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծուն տպագր­վել է 1000 օ­րի­նա­կով: Այն կա­րե­լի է ձեռք բե­րել երևա­նյան գրե­թե բո­լոր գրա­խա­նութ­նե­րից:


Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

գործընկերություն" title="Ռազմավարական գործընկերություն" />
Ռազմավարական գործընկերություն