Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կար­ծում եմ` Վա­նա­ձո­րի դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի 90-ա­մ­յա հո­բե­լ­յա­նը կն­շենք բա­րե­կարգ շեն­քում»

«Կար­ծում եմ` Վա­նա­ձո­րի դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի 90-ա­մ­յա հո­բե­լ­յա­նը կն­շենք բա­րե­կարգ շեն­քում»
08.11.2019 | 01:52

Վա­նա­ձո­րի Հով­հան­նես Ա­բե­լյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նում ըն­թա­նում են Ար­շակ Սե­միր­ջյա­նի «Թան­կար­ժեք դիակ» թա­տեր­գու­թյան բե­մադր­ման փոր­ձե­րը: Ա­ռա­ջ­նա­խա­ղը նա­խա­տես­վում է դեկ­տեմ­բե­րի սկզ­բին, ո­րից հե­տո կսկս­վեն ա­մա­նո­րյա ներ­կա­յա­ցում­նե­րը: Դեկ­տեմ­բե­րի 20-30-ին փոք­րիկ հան­դի­սա­տե­սը հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նա դի­տե­լու Սո­ֆյա Սո­ղո­մո­նյա­նի բե­մադ­րած «Բու­րա­տի­նո­յի ա­մա­նո­րյա ար­կած­նե­րը»: Այս մա­սին «Ի­րա­տե­սին» տե­ղե­կաց­րեց թատ­րո­նի լրատ­վու­թյան և հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի պա­տաս­խա­նա­տու ԳՈՌ ՓԵ­ԼԵ­ՇՅԱ­ՆԸ: Մեր զրույ­ցը թատ­րո­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քի, ձեռք­բե­րում­նե­րի, հան­դի­սա­տես-թատ­րոն կա­պի, շեն­քա­յին պայ­ման­նե­րի, ինչ­պես նաև մո­տե­ցող հո­բե­լյա­նա­կան տար­վա մա­սին է:

-Հով­հան­նես Ա­բե­լյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նը Ղա­զախս­տա­նի Ակ­տաու քա­ղա­քում կա­յա­ցած «Ա­բիշ Ա­լե­մի» (Ա­բի­շի աշ­խար­հը) մի­ջազ­գա­յին թա­տե­րա­կան փա­ռա­տո­նից վե­րա­դար­ձել էր մր­ցա­նա­կով: Սա կարևոր ի­րա­դար­ձու­թյուն էր թատ­րո­նի կյան­քում:
-Ա­յո, Վա­նա­ձո­րի դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նը ներ­կա­յաց­րել է Մար­կե­սի «Ես միայն զան­գա­հա­րե­լու եմ ե­կել» հո­գե­բա­նա­կան դրա­ման` ե­րի­տա­սարդ ռե­ժի­սոր Մա­րիամ Մնա­ցա­կա­նյա­նի բե­մադ­րու­թյամբ` ար­ժա­նա­նա­լով հանձ­նախմ­բի ան­թա­քույց հիաց­մուն­քին: Հրա­վի­րող կող­մը նշել է, որ վեր­ջին ա­վե­լի քան 30 տա­րի­նե­րին Ղա­զախս­տա­նում հայ­կա­կան որևէ թա­տե­րա­խումբ չի հյու­րըն­կալ­վել: Նշեմ նաև, որ հայ­կա­կան պատ­վի­րա­կու­թյու­նը հրա­վեր է ստա­ցել Թուրք­մենս­տա­նից և Ի­րա­նից` մաս­նակ­ցե­լու փա­ռա­տո­նե­րի նույն ներ­կա­յաց­մամբ:
-Լոռ­վա մշա­կու­թա­յին կյանքն աշ­խու­ժաց­նե­լու, թատ­րոն-հան­դի­սա­տես կա­պը ամ­րաց­նե­լու հար­ցում ի՞նչ դեր ու­նի ա­վան­դա­կան դար­ձած «Թա­տե­րա­կան Լո­ռի» փա­ռա­տո­նը:
-«Թա­տե­րա­կան Լո­ռին» անց­կաց­վում է եր­կու տա­րին մեկ: Այս տա­րի Ա­բե­լյա­նա­կան 3-րդ հան­րա­պե­տա­կան փա­ռա­տո­նը և «Թա­տե­րա­կան Լո­ռի» մի­ջազ­գա­յին 25-րդ փա­ռա­տո­նը ներ­կա­յա­ցան միաս­նա­կան ծրագ­րով՝ նվիր­ված Հով­հան­նես Թու­մա­նյա­նի ծնն­դյան 150-ա­մյա­կին: Բա­ցու­մը տե­ղի ու­նե­ցավ Վա­նա­ձո­րի դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նում՝ «Ա­նուշ» ներ­կա­յաց­ման ա­ռաջ­նա­խա­ղով: Ներ­կա­յաց­ման ռե­ժի­սո­րը թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, ՀՀ ժո­ղովր­դա­կան ար­տիստ Վա­հե Շահ­վեր­դյանն է։ Մեր «Ա­նուշն» ա­ռանձ­նա­նում է ժա­մա­նա­կա­կից ե­րաժշ­տա­կան-պա­րա­յին լու­ծում­նե­րով: Ներ­կա­յա­ցու­մը սիր­վեց, թեև թա­տե­րա­սեր­նե­րից ո­մանք ա­սում էին՝ սպա­սում էինք Լոռ­վա բնաշ­խար­հը, կո­լո­րի­տը ներ­կա­յաց­նող պատ­կեր­նե­րի:
-Ձեր Ա­նուշն ինք­նաս­պան չի՞ լի­նում:
-Ա­նուշն ու Սա­րոն հան­դի­պում են Կե­նաց ծա­ռի մոտ` եր­կն­քում: Դե­բե­դը`՝ ճա­կա­տագ­րի տես­քով, մարմ­նա­վո­րում է դե­րա­սա­նու­հի Ար­մի­նե Վեր­մի­շյա­նը: Ա­նու­շի ու Սա­րո­յի սի­րո պատ­մու­թյունն այլ լու­ծում է ստա­նում: Ման­րա­մաս­նե­րը` ներ­կա­յաց­ման մեջ:
-«Թա­տե­րա­կան Լո­ռին» դու՞րս է գա­լիս Վա­նա­ձո­րից:
-«Թա­տե­րա­կան Լո­ռին» Ա­լա­վեր­դիում մեկ­նար­կեց Կա­մե­րա­յին ե­րաժշ­տա­կան թատ­րո­նի «Ա­նուշ» ներ­կա­յաց­մամբ: Եվ ա­մեն օր թե՛ Ա­լա­վեր­դիում, թե՛ Վա­նա­ձո­րում, թե՛ Սպի­տա­կում, թե՛ Ստե­փա­նա­վա­նում հա­յաս­տա­նյան բո­լոր թատ­րոն­նե­րը, նաև Թբի­լի­սիի Պետ­րոս Ա­դա­մյա­նի ան­վան հայ­կա­կան պե­տա­կան թատ­րո­նը, Ճա­պո­նիա­յից ժա­մա­նած թա­տե­րա­խում­բը ներ­կա­յա­նում էին թու­մա­նյա­նա­կան ներ­կա­յա­ցում­նե­րով: Փա­ռա­տո­նը փակ­վեց Գրի­գոր Նա­րե­կա­ցու «Մա­տյան ող­բեր­գու­թյան» պոե­մի հի­ման վրա բե­մադր­ված մո­նո­ներ­կա­յաց­մամբ: Բե­մում էր մեր թատ­րո­նի դե­րա­սան, ժո­ղովր­դա­կան ար­տիստ Հա­կոբ Ա­զի­զյա­նը: Բե­մադ­րու­թյու­նը Վա­հե Շահ­վեր­դյա­նինն է, իսկ ներ­կա­յա­ցու­մը նվիր­ված էր Ա­զի­զյա­նի 80-ա­մյա­կին: Հա­վե­լեմ նաև, որ փա­ռա­տո­նի բո­լոր մաս­նա­կից­նե­րին տրա­մադր­վե­ցին մաս­նակ­ցու­թյան դիպ­լոմ և Հով­հան­նես Թու­մա­նյա­նի հա­տըն­տի­րը: Թատ­րո­նի ճե­մաս­րա­հում ներ­կա­յաց­վե­ցին Թեն­գիզ Մի­կո­յան­ցի` Լո­ռին պատ­կե­րող բնան­կար­նե­րը: Ի դեպ, և՛ հա­տըն­տի­րը, և՛ ցու­ցադ­րու­թյու­նը մեզ սի­րով տրա­մադ­րել էր «Լո­ռու ձոր» հայ­րե­նակ­ցա­կան միու­թյան նա­խա­գահ Սեր­գո Ե­րի­ցյա­նը:
-Ի՞նչ կա­սեք թատ­րո­նի խա­ղա­ցան­կի մա­սին: Հա­ճա՞խ եք թար­մաց­նում:
-Խա­ղա­ցան­կում կան մեկ տաս­նյա­կից ա­վե­լի բազ­մա­ժանր ներ­կա­յա­ցում­ներ՝ դրա­մա, լի­րի­կա­կան կա­տա­կեր­գու­թյուն, հո­գե­բա­նա­կան, աբ­սուր­դի, պատ­մա­կան դրա­մա­ներ, ման­կա­կան ներ­կա­յա­ցում­ներ և այլն: Ա­մեն տա­րի 4-5 ա­ռաջ­նա­խաղ ենք ու­նե­նում: Այս տա­րի թատ­րո­նի խա­ղա­ցան­կը հա­մալ­րել են «Վա­րազ­դատ», «Սմ­բակ­ներ», «Սե՞ր, թե՞ քուանշ», «Ես միայն զան­գա­հա­րե­լու եմ ե­կել», «Ա­նուշ» ներ­կա­յա­ցում­նե­րը: Դեկ­տեմ­բե­րին «Թան­կար­ժեք դիակ» ներ­կա­յաց­ման ա­ռաջ­նա­խա­ղը կլի­նի:
-Կա­րե­լի՞ է ա­սել, որ Վա­նա­ձո­րի թատ­րո­նը չու­նի հան­դի­սա­տե­սի խն­դիր:
-Հան­դի­սա­տե­սի խն­դիր յու­րա­քան­չյուր թատ­րոն ու­նի, բայց կան այդ խնդ­րի լուծ­ման մե­խա­նիզմ­ներ: Թատ­րո­նի ադ­մի­նիստ­րա­ցիա­յի հետ լայ­նա­ծա­վալ աշ­խա­տանք­ներ ենք տա­նում այդ մե­խա­նիզմ­նե­րի կի­րառ­ման ուղ­ղու­թյամբ: Վա­նա­ձորն ու­նի թա­տե­րար­վես­տը գնա­հա­տող հան­դի­սա­տես, և դրա վառ ա­պա­ցու­ցը լեփ-լե­ցուն դահ­լիճ­ներն են:
-Ի՞նչ կա­սեք թատ­րո­նի շեն­քա­յին պայ­ման­նե­րի մա­սին:
-Նա­խագծ­ման աշ­խա­տանք­ներն ըն­թաց­քի մեջ են, և կար­ծում ենք, որ թատ­րո­նի 90-ա­մյա հո­բե­լյա­նը կն­շենք բա­րե­կարգ շեն­քում:
-Ի՞նչ է ար­վում ե­րի­տա­սարդ կադ­րեր ա­պա­հո­վե­լու, այս­պես կոչ­ված, սերն­դա­փո­խու­թյան հա­մար:
-Թատ­րո­նում այ­սօր կողք կող­քի աշ­խա­տում է ե­րեք սե­րունդ:
-Թա­տե­րա­սեր Վա­նա­ձո­րում ակ­տի՞վ է կի­նո­կյան­քը, կա՞ն կի­նոս­րահ­ներ:
-ՈՒ­նենք կի­նո­դահ­լիճ, բայց պա­սիվ է կի­նո­կյան­քը: ժա­մա­նա­կից ֆիլ­մե­րի հա­մար տոմ­սեր գնում են, բայց բարձ­րա­ժեք ֆիլ­մե­րի պա­հան­ջար­կը մեծ չէ: Քա­նի որ Ար­տա­վազդ Փե­լե­շյա­նի ազ­գա­կանն եմ, դեռևս մշա­կույ­թի նա­խա­րար Ար­մեն Ա­մի­րյա­նի ժա­մա­նակ ցան­կու­թյուն էի հայտ­նել Վա­նա­ձո­րում փե­լե­շյա­նա­կան ֆիլ­մե­րի փա­ռա­տոն անց­կաց­նե­լու: Տար­բեր տա­րի­նե­րի կազ­մա­կեր­պել եմ Փե­լե­շյա­նի ֆիլ­մե­րի ցու­ցադ­րու­թյուն­ներ Գյում­րիում, Վա­նա­ձո­րում, Հրազ­դա­նում: Ե­կող տա­րի մտա­դիր եմ դի­մե­լու հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րին` փե­լե­շյա­նա­կան ֆիլ­մե­րի փա­ռա­տո­նը կյան­քի կո­չե­լու հա­մար, ի­հար­կե, Ար­տա­վազդ Փե­լե­շյա­նի հետ հա­մա­ձայ­նեց­նե­լուց հե­տո:


Զրույ­ցը՝
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
  • Աբելյանական 3-րդ հանրապետական և «Թատերական Լոռի» փառատոների բացումից
  • Դրվագ «Մատյան ողբերգության» մոնոներկայացումից
  • Լեփ-լեցուն դահլիճները
  • Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն
Դիտվել է՝ 5195

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ