Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հե­ղա­փո­խու­թ­յու­նը հիմք կամ նա­խա­պայ­ման չի կա­րող լի­նել ներդ­րում­նե­րի մեծ ներ­հոսք ա­պա­հո­վե­լու հա­մար»

«Հե­ղա­փո­խու­թ­յու­նը հիմք կամ նա­խա­պայ­ման չի կա­րող լի­նել ներդ­րում­նե­րի մեծ ներ­հոսք ա­պա­հո­վե­լու հա­մար»
12.11.2019 | 00:32

2020 թ. հա­մար ա­ռա­ջադր­ված 4,9 % տո­կոս տն­տե­սա­կան ցու­ցա­նի­շը հե­ղա­փո­խա­կան չի կա­րող հա­մար­վել, քա­նի որ պլա­նա­վոր­ված է այն նույն մա­կար­դա­կի վրա, ո­րը նպա­տա­կադր­ված էր ըն­թա­ցիկ տար­վա բյու­ջեում։ «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նման տե­սա­կետ հայտ­նեց տն­տե­սա­գետ, տն­տե­սա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, դո­ցենտ ԿԱՐԵՆ ՍԱՐԳ­ՍՅԱՆԸ: Նրա խոս­քով` նա­խորդ տա­րի­նե­րին, ա­վե­լի բարձր ցու­ցա­նիշ­ներ էլ են ար­ձա­նագր­վել, իսկ հե­ղա­փո­խա­կան ցու­ցա­նիշ կա­րող էր հա­մար­վել երկ­նիշ տն­տե­սա­կան ա­ճի նպա­տա­կադ­րու­մը՝ 10 և ա­վե­լի տո­կոս։

-Նա­խա­տես­ված 4,9 % տն­տե­սա­կան ա­ճին հիմ­նա­կա­նում նպաս­տե­լու են ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­լոր­տը՝ 3,1 %-ով, ար­դյու­նա­բե­րու­թյու­նը՝ 0,9 %-ով, շի­նա­րա­րու­թյու­նը՝ 0,3 %-ով, ա­նուղ­ղա­կի հար­կե­րը՝ 0,6 %-ով, գյու­ղատն­տե­սու­թյու­նը՝ 0,1 %-ով,- ա­սում է տն­տե­սա­գե­տը։- Բայց այդ­պի­սի ա­ճը նե­րա­ռա­կան չի կա­րող հա­մար­վել, քա­նի որ նշ­ված ո­լորտ­նե­րի դի­նա­մի­կան սպե­կու­լյա­տիվ ու ժա­մա­նա­կա­վոր է և բա­վա­րար չէ ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րի տն­տե­սա­կան ա­ճի գե­նե­րաց­ման հա­մար:
-Տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան մա­սին Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րել էր դեռևս այս տար­վա փետր­վա­րին: Նշել էր, թե այն ի­րա­կա­նաց­նե­լու են այն նույն գոր­ծի­քա­կազ­մով, ինչ` քա­ղա­քա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը: Ի­րա­կա­նում նկա­տե­լի ե­ղե՞լ են տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան տար­րեր, քայ­լեր ար­վե՞լ են: Ե­թե՝ ա­յո, ա­պա ի՞նչ գոր­ծի­քա­կազ­մով:
-«Հե­ղա­փո­խու­թյուն» եզ­րույ­թի կի­րա­ռումն այդ­քան էլ ճիշտ չեմ հա­մա­րում տն­տե­սա­կան հա­մա­կար­գի դեպ­քում, պար­զա­պես կա­րե­լի է խո­սել ա­ռա­ջան­ցիկ և կա­յուն տն­տե­սա­կան զար­գաց­ման մա­սին։ Առ­հա­սա­րակ, տն­տե­սա­կան հա­մա­կար­գի վրա, մաս­նա­վո­րա­պես՝ հար­կա­բյու­ջե­տա­յին, դրա­մա­վար­կա­յին, ներդ­րու­մա­յին և այլ ո­լորտ­նե­րում, պե­տու­թյունն ազ­դե­ցու­թյան հս­տակ գոր­ծի­քա­կազմ ու­նի, ուս­տի նոր գոր­ծիք­նե­րի ներ­մուծ­ման կա­րիք չկա, անհ­րա­ժեշտ է առ­կա գոր­ծի­քա­կազմն ա­ռա­վե­լա­գույն ար­դյու­նա­վե­տու­թյամբ օգ­տա­գոր­ծել հան­րա­պե­տու­թյան առջև ծա­ռա­ցած սո­ցիալ-տն­տե­սա­կան հիմ­նախն­դիր­նե­րի լուծ­ման հա­մար:
-Վար­չա­պե­տի՝ վեր­ջերս ա­րած հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից մեկն այն մա­սին էր, որ 2019-ի բյու­ջեի կա­տա­րո­ղա­կա­նը կա­րող է 7 տո­կոս լի­նել: Ի­րա­տե­սա­կա՞ն թիվ է:
-Հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ 2019 թ. ա­ռա­ջին կի­սա­մյա­կում ՀՆԱ-ի ի­րա­կան ա­ճը նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի նկատ­մամբ կազ­մել է 6,8 %, կար­ծում եմ՝ ի­րա­տե­սա­կան է: Բայց այս­տեղ ոչ թե ա­ճի բա­ցար­ձակ մե­ծու­թյունն է էա­կան, այլ դրա ո­րա­կը կամ նե­րա­ռա­կա­նու­թյու­նը։ Նշ­ված ա­ճին հիմ­նա­կա­նում նպաս­տել է ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­լոր­տի 9,3 % ա­ճը` 5,4 տո­կո­սա­յին կե­տով։ Մնա­ցած ո­լորտ­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը հա­մե­մա­տա­բար ցածր է:
-2020-ի բյու­ջեի նա­խա­գիծն ար­դեն խոր­հր­դա­րա­նին է ներ­կա­յաց­վել, որ­քա­նով որ ծա­նոթ եք՝ ին­չո՞վ է այն տար­բեր­վում նա­խորդ­նե­րից: Մար­դիկ, պարզ ա­սած, լավ ապ­րե­լու հույ­սեր կա­րո՞ղ են ու­նե­նալ:
-Բա­վա­կան ման­րակր­կիտ ու­սում­նա­սի­րել եմ նա­խա­գի­ծը՝ վեր­լու­ծե­լով դրա հիմ­նա­կան ա­ռանց­քա­յին ցու­ցա­նիշ­նե­րը։ Բնա­կա­նա­բար, ըն­թա­ցիկ տար­վա հա­մե­մատ, մի շարք ցու­ցա­նիշ­նե­րի գծով առ­կա է դրա­կան դի­նա­մի­կա, մաս­նա­վո­րա­պես՝ պե­տա­կան բյու­ջեի ե­կա­մուտ­նե­րը, ըն­թա­ցիկ տար­վա հա­մե­մատ, ա­ճե­լու են 13 %-ով, պե­տա­կան բյու­ջեի ծախ­սե­րը՝ 14 %-ով: Այս թվե­րին զու­գա­հեռ՝ մի շարք ո­լորտ­նե­րում, օ­րի­նակ՝ պաշտ­պա­նու­թյուն, զբո­սաշր­ջու­թյան, ո­րոնց տրա­մադր­վող բյու­ջեն կր­ճատ­վել է, բա­ցա­սա­կան դի­նա­մի­կա կգ­րանց­վի: Ընդ­հա­նուր առ­մամբ, կա­րող ենք ա­սել, որ հա­ջորդ տար­վա բյու­ջեում ար­տա­ռոց բան չի նկատ­վում և ան­ցած տա­րի­նե­րի բյու­ջե­նե­րից այն գրե­թե չի տար­բեր­վե­լու։
-Կոնկ­րետ ո­լորտ­նե­րի բյու­ջե­տա­յին ծախ­սե­րի կր­ճատ­ման մա­սին ինք­ներդ էլ նշե­ցինք: Օ­րի­նակ՝ ռազ­մա­կան պաշտ­պա­նու­թյան ծախ­սե­րը այ­սօր­վա 18,2 %-ից նա­խա­տես­վում է նվա­զեց­նել 16,1 %-ի՝ այն պա­րա­գա­յում, երբ նա­խընտ­րա­կան խոս­տում­նե­րի ժա­մա­նակ այլ բան էր աս­վում:
-Պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տի ծախ­սե­րը կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նեն պե­տու­թյան անվ­տան­գու­թյան հա­մար՝ հաշ­վի առ­նե­լով Ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյու­նը և տա­րա­ծաշր­ջա­նա­յին ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը։ Հետևա­բար, միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան կլի­ներ, որ այդ ո­լոր­տի ծախ­սե­րը, կր­ճատ­վե­լու փո­խա­րեն, ա­վե­լաց­վեին, օ­րի­նակ՝ ի հա­շիվ պե­տա­կան ա­պա­րա­տի պահ­պան­ման ծախ­սե­րի:
-Վար­չա­պե­տը գրա­ռում է կա­տա­րել նաև գոր­ծա­զուրկ­նե­րի թվի կտ­րուկ նվազ­ման մա­սին: Ի­րո՞ք ու­րա­խաց­նող փաս­տի հետ գործ ու­նենք, թե՞ ըն­դա­մե­նը չգ­րանց­ված աշ­խա­տող­ներն են ստ­վե­րից դուրս ե­կել:
-Վար­չա­պե­տը Ձեր նշած գրառ­ման մեջ անդ­րա­դար­ձել է 2019 թ. հուն­վար-հու­նիս ա­միս­նե­րին Հա­յաս­տա­նում պաշ­տո­նա­պես գրանց­ված գոր­ծա­զուրկ­նե­րի թվին: Այդ վեր­լու­ծու­թյու­նը տրա­մադ­րել է Ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյու­նը, բայց այս­տեղ հե­տաք­րք­րա­կանն այն է, որ պաշ­տո­նա­պես գրանց­ված գոր­ծա­զուրկ են հա­մար­վում այն քա­ղա­քա­ցի­նե­րը, ո­րոնք, աշ­խա­տանք չու­նե­նա­լու դեպ­քում, գրանց­վում են պե­տա­կան զբաղ­վա­ծու­թյան կենտ­րոն­նե­րում, հետևա­բար՝ հնա­րա­վոր է, որ ԱՎԾ-ի տրա­մադ­րած տվյալ­նե­րը չար­տա­ցո­լեն երկ­րում բնակ­վող գոր­ծա­զուրկ­նե­րի ամ­բող­ջա­կան պատ­կե­րը։
-Վեր­ջին շր­ջա­նում հատ­կա­պես շատ են խո­սակ­ցու­թյուն­նե­րը, որ Հա­յաս­տա­նում խո­շոր ներդ­րում­ներ գրե­թե չեն լի­նում. ե­թե այդ­պես է, ա­պա ին­չու՞, ո՞րն է դրա մաս­նա­գի­տա­կան բա­ցատ­րու­թյու­նը:
-2018 թ. ապ­րի­լյան «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյու­նից» հե­տո ա­ռա­ջին մի քա­նի ա­միս­նե­րին Հա­յաս­տա­նում կար­ծիք էր ձևա­վոր­վել, որ օ­տա­րերկ­րյա ներդ­րում­նե­րի բուռն ներ­հոսք կլի­նի Հա­յաս­տան, սա­կայն դա տե­ղի չու­նե­ցավ։ Հե­ղա­փո­խու­թյունն ինք­նին հիմք կամ նա­խա­պայ­ման չի կա­րող լի­նել ներդ­րում­նե­րի մեծ ներ­հոսք ա­պա­հո­վե­լու հա­մար: Ներդ­րում­նե­րի լա­վա­գույն ե­րաշ­խիք­ներ կա­րող են լի­նել ինս­տի­տու­ցիո­նալ ու օ­րեն­սդ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րը, երկ­րի քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան կա­յու­նու­թյու­նը: Ներդ­րում­նե­րը, առ­հա­սա­րակ, չա­փա­զանց զգա­յուն թե­մա են ու անվ­տանգ մի­ջա­վայր են են­թադ­րում: Տն­տե­սա­կան աճ ա­պա­հո­վե­լու հա­մար ներ­դրում­նե­րի մաս­նա­բա­ժի­նը ՀՆԱ-ում պետք է կազ­մի առն­վազն 30-35 %, մինչ­դեռ այս ցու­ցա­նի­շը շուրջ 23 % է: 2019 թ. ա­ռա­ջին կի­սա­մյա­կի կտր­ված­քով՝ տն­տե­սու­թյան ի­րա­կան հատ­վա­ծում օ­տա­րերկ­րյա ուղ­ղա­կի ներդ­րում­նե­րի զուտ հոս­քե­րը կր­ճատ­վել են շուրջ 4,8 ան­գամ: Խո­շո­րա­ծա­վալ ներդ­րում­նե­րի չի­րա­կա­նա­ցու­մը, բնա­կա­նա­բար, կապ­ված է հան­րա­պե­տու­թյան ներդ­րու­մա­յին մի­ջա­վայ­րի ոչ այդ­քան բա­րեն­պաստ ու գրա­վիչ լի­նե­լու հան­գա­ման­քի հետ։ Դրա մա­սին է վկա­յում նաև Հա­մաշ­խար­հա­յին բան­կի կող­մից հրա­պա­րակ­վող Doing Business ա­մե­նա­մյա վար­կա­նի­շը, ո­րում Հա­յաս­տա­նը, 2019 թ. նա­խորդ տար­վա հա­մե­մատ, հե­տըն­թաց է ու­նե­ցել վեց նի­շով և աշ­խար­հի 190 եր­կր­նե­րի շար­քում զբա­ղեց­նում է 47-րդ հո­րի­զո­նա­կա­նը։
Տն­տե­սու­թյան մեջ ներդ­րու­մա­յին գոր­ծըն­թա­ցի ակ­տի­վա­ցու­մը, նախ և ա­ռաջ, պայ­մա­նա­վոր­ված է ներդ­րու­մա­յին մի­ջա­վայ­րի բա­րե­լավ­մամբ և ներդ­րու­մա­յին ռիս­կե­րի կա­ռա­վա­րե­լիու­թյամբ: Թե՛ ներ­կա, թե՛ նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րը ներդ­րում­նե­րի ներգ­րավ­ման ուղ­ղու­թյամբ ի­րա­կա­նաց­րել են ո­րո­շա­կի քայ­լեր, ո­րոնք, սա­կայն, հա­մա­կար­գա­յին բնույթ չեն կրել ու թե­լադր­ված են ե­ղել ի­րա­վի­ճա­կա­յին լու­ծում­նե­րով: Սա է հիմ­նա­կան պատ­ճա­ռը, որ տն­տե­սու­թյան մեջ ներդ­րում­նե­րի ծա­վալ­նե­րը կա­յուն աճ ար­ձա­նագ­րե­լու փո­խա­րեն տա­րի­նե­րի ըն­թաց­քում ան­կա­նոն դի­նա­մի­կա են ու­նե­ցել՝ հիմ­նա­կա­նում նվազ­ման մի­տու­մով:
Ներ­կա­յումս, ինչ­պես օ­տա­րերկ­րյա, այն­պես էլ տե­ղա­կան ներդ­րող­նե­րի տե­սան­կյու­նից, մեր հան­րա­պե­տու­թյան տն­տե­սու­թյու­նում դեռևս առ­կա են բարձր ներդ­րու­մա­յին ռիս­կեր, ո­րոնք պայ­մա­նա­վոր­ված են մի շարք խն­դիր­նե­րով: Օ­րի­նակ՝ ներդ­րու­մա­յին գոր­ծու­նեու­թյու­նը և տն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կա­նո­նա­կար­գող օ­րեն­սդ­րու­թյունն ան­կա­տար ու ան­կա­յուն է, դա­տա­կան ա­տյան­նե­րի կող­մից քնն­վող գոր­ծե­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը ցածր է, և այս­պես շա­րու­նակ:

Զրույ­ցը` Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 5247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ