«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Նուբար Ասլանյան. Խոհեր, մտորումներ, անհանգստություն

Նուբար Ասլանյան. Խոհեր, մտորումներ, անհանգստություն
16.11.2019 | 16:31

Հայաստանի հպարտ ժողովրդի ընտրած վարչապետ, հարգելի Նիկոլ Փաշինյան:

Իհարկե հրաշալի է, որ ձեռք եք մեկնել անօթևան մարդկանց. Նկատելի են հաջողությունները ամենուր: Մենք բոլորս (համենայն դեպս մեծամասնությունը՝ թե ներսում և թե դրսում) ողջունում և գնահատում ենք Ձեր բացառիկ ճիշտ ու հերոսական, խելացի, դիվանագիտական քայլերը, որոնք անտարակույս պիտի մղեն Հայաստանը համաշխարհային ճանաչման, մի բան, որ երկար ժամանակ երկիրը պատվազուրկ էր... Բոլորս գիտենք, չմանրանամ.


ԲԱՅՑ
Այն, ինչ կատարվում է ԿԳՍՄ նախարարությունում, իմ խոնարհ կարծիքով հակահայ է, հակաավանդապահ և ԱՆՏԱՐԱԿՈՒՅՍ «շողուլից ընկած» Արևմուտքին ծառայող և ժողովրդին գռեհիկ արվեստ ու կենցաղ հարկադրող մի բռնաբարո երևույթ.
Պարոն վարչապետ.
Ձեր նշանակած ԿԳՍՄ նախարարը ինքնուրույն, ինքնագլուխ չէր կարող անել այն, ինչ հիմա անում է, և որի հետևանքով ծիլեր տնկում հակահեղափոխական շարժման «բոստանում» հենց հեղափոխություն կատարած ժողովրդի մոտ: ՉԻ ԱՆՑՆԻ, և նախկինների «բոստան էլ մի ջրեք», վտանգավոր է:
Ես քաջ հասկանում եմ, որ երկիրը ՈՏՔԻ ՀԱՆԵԼՈՒ համար մեզ «դրսից» դաշնակիցներ են պետք, որոնք և ԹԵԼԱԴՐՈՒՄ են իրենց պայմանները, և որոնք արդեն հասցրել են կենցաղում և արվեստի մեջ,իրենց մոտ, հասնել աննկարագրելի զայրացուցիչ «հաջողությունների»:
Բազմիցս այս հարթակում հուշել եմ հրեական մի ասացվածք՝ У каждого Абղама своя пղогղама: Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր իմաստությունը, և բնավ էլ ամոթ չէ իմանալ ու ճանաչել մեկմեկու կենցաղը. բայց ընդօրինակել հակամարդկայինը, հակաազգայինն ու հակաբնականը՝ սա հանցագործություն է: Տերը ստեղծել է արական և իգական սեռը և չի ասել, որ սրանք կարող են փոխել իրենց էությունը: Ասեք Ձեր նախարարին մեզ չտանի դեպ այլասերություն: Դալուզյանին նվիրված ֆիլմի նպատակը դա էր, ու թող մեզ լոլոներ չկարդան, թե «3 մեդալ է շահել»: Թող Ձեր նախարարը Գյուլնազ տատու հեքիաթները պատմի իր պես (ԻՐ ՊԵՍ) անթրաշներին, հարիֆ չկա: Չի կարող, և նրան չի փրկի անգամ Ձեր անտարակույս բարձր հեղինակությունը: Կոչնչացնեն (ժողովրդի լեզվով ասած՝ «տաքա, չի զգում):


Ես գտնում եմ (տա Աստված՝ սխալվեմ), որ մեր ավանդույթները հարվածի տակ են, դրանց թվում և մշակութը: Երբ պատերազմի տարիներին Չերչիլին ներկայացրին երկրի տարեկան բյուջեն ,զարմանքով նկատեց, որ մշակույթին քիչ գումար է հատկացված. Նրան «բացատրեցին», որ պատերազմ է, փողը շատ չէ, ինչին Չերչիլը պատասխանեց. «Եթե մեզ մշակույթ պետք չէ, ապա ինչու՞ ենք պատերազմում»:


Հարգելի վարչապետ, եթե մեզ մշակույթ պետք չէ (ՄԵՐԸ), ապա ինչու՞ հեղափոխություն արեցինք: Վերջապես, մենք Ձեր ասած ՀՊԱՐՏ ԺՈՂՈՎՈՒ՞ՐԴՆ ենք, թե ոչ:
Անհանգիստ, Ձեր երկրպագու Նուբար Ասլանյան.
Շնորհակալություն:

Դիտվել է՝ 1192

Մեկնաբանություններ