Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իսրայելը գնդակոծել է Իրանի օբյեկտները Սիրիայում

Իսրայելը գնդակոծել է Իրանի օբյեկտները Սիրիայում
21.11.2019 | 11:31

Իսրայելը հայտարարում է, որ տասնյակ հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական օբյեկտներին, նաև Իրանի զինված ուժերին, որ Սիրիայի տարածքում են: Իսրայելցի զինվորականների խոսքով՝ հարվածը պատասխանն էր Իսրայելի հրթիռակոծման՝ Իրանի ստորաբաժանումների կողմից: Բոլոր հրթիռները որսացել են, զոհեր ու ավերածություններ չկան՝ հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակը: «Իրանական ու սիրիական օբյեկտները, որ օգտագործվում են ահաբեկչական նպատակներով, մեր հրետակոծության ժամանակ Սիրիան կիրառեց իր հակահթիռային զենիթային համակարգերը, թեպետ նախազգուշացրել էինք, որ չանի դա: Մի շարք համակարգեր ոչնչացվել են»՝ հայտարարել են Իսրայելի պաշտպանության բանակում՝ ՑԱԽԱԼ-ում:


Սիրիան հայտարարում է, որ ՀՕՊ համակարգը որսացել է իսրայելական հրթիռների մեծ մասը Դամասկոսի վրա, սակայն երկու խաղաղ քաղաքացի զոհվել է: Ականատեսների կարծիքով՝ Դամասկոսի շրջանում բարձր պայթյուններ են լսվել, որոշ հատվածներում հրդեհներ են բռնկվել: Իսրայելցի զինվորականների խոսքով՝ սիրիական տարածքում տեղի ունեցածի մեջ մեղավոր է Սիրիայի կառավարությունը, որը հովանավորում է Իսրայելի դեմ գործողությունները: ՑԱԽԱԼ-ը համառորեն խորհուրդ է տալիս Դամասկոսին զսպել այդօրինակ գործողությունները: Ռուսաստանը դատապարտել է իսրայելական հարձակումը: «Մենք դեռ կպարզենք հանգամանքները, այդ ամենը ճիշտ չէ: Դա պարզապես հանգեցնում է ոչ մեկին պետք չեկող սրման»՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը: Իսրայելի մամուլն ընդգծում է, որ ռուսական С-300 զենիթահրթիռային համակարգերը չեն տուժել: 2011-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբից Իսրայելը սիրիական տարածքը հարյուրավոր անգամներ գնդակոծել է՝ նպատակ ունենալով կասեցնել այնտեղ Իրանի ներկայության մեծացումը և խանգարել Իրանի զենքի մատակարարումները հարևան Լիբանանի «Հեզբոլահին»:
BBC


Հ.Գ. Պատերացնու՞մ եք՝ ինչ քաոս է: Իրանում բենզինի գնի թանկացման դեմ ցույցեր, ոստիկանության հետ բախումներ: Իսրայելն էլ Սիրիայի տարածքում խփում է իրանական օբյեկտներին: Բենի Գանցն ու Բենյամին Նետանյահուն հավասարապես չկարողացան կառավարություն ձևավորել, հիմա Կնեսետի պատգամավորներին է այդ հնարավորությունը տրվում, եթե դա էլ չստացվի, Իսրայելում երրորդ արտահերթ ընտրություններն են կայանալու: Լիբանանում ցուցարարները հիմա էլ վարչապետ Սաադ Հարիրիի վերադարձն են պահանջում: Թուրքիան հայտարարում է, որ կվերսկսի հարձակումը Սիրիայում, եթե ռուսներն ու ամերիկացիները քրդերին հետ քաշելու խոստումը չկատարեն: ՌԴ ԱԳ նախարարը հայտարարում է, որ քրդերի հետքաշումը հիմնականում ավարտված է: Իսկ տուժում է Սիրիան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ