Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լռում են, որ հար­վա­ծի տակ չդ­նեն

Լռում են, որ հար­վա­ծի տակ չդ­նեն
22.11.2019 | 00:06

Որ­քան մո­տե­նում են ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րը, այն­քան իշ­խա­նա­կան հո­վա­նա­վո­րու­թյու­նը վա­յե­լող թեկ­նա­ծուի շուրջ ինտ­րի­գը մե­ծա­նում է։ Սրան գու­մար­վում է այն հան­գա­ման­քը, որ մինչ օրս Ար­ցա­խի նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը չի բարձ­րա­ձայ­նում կամ ան­գամ ստ­վե­րա­յին որևէ ա­ջակ­ցու­թյուն չի ցու­ցա­բե­րում հայտ­նի թեկ­նա­ծու­նե­րին։ Սե­փա­կան թեկ­նա­ծուի մա­սին ևս Ար­ցա­խի նա­խա­գա­հը լռում է։ Ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված այս լռու­թյու­նը։ Մեր հար­ցին ի պա­տաս­խան, Ար­ցա­խի մեր աղ­բյու­րը նշեց, որ չեն ցան­կա­նում շուտ գաղտ­նա­զեր­ծել ի­րենց թեկ­նա­ծուին, որ­պես­զի նա չհայ­տն­վի և հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րի, և մյուս թեկ­նա­ծու­նե­րի թի­րա­խում։ Ա­նակն­կալ կա­րո՞ղ է լի­նել։ «Ո­չինչ չի բա­ցառ­վում»,- ա­սաց մեր աղ­բյու­րը՝ հա­վե­լե­լով, որ, այ­դու­հան­դերձ, ո­րոշ թեկ­նա­ծու­նե­րի դեպ­քում ա­ջակ­ցու­թյուն չպետք է սպա­սել, մաս­նա­վո­րա­պես Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի պա­րա­գա­յում։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 3706

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ