Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Փա­շի­ն­յանն այժմ էլ Հի­սու­սի հետ է հա­մե­մա­տում ի­րեն

Փա­շի­ն­յանն այժմ էլ Հի­սու­սի հետ է հա­մե­մա­տում ի­րեն
22.11.2019 | 00:48

Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ Մի­լա­նի հայ հա­մայն­քի հետ ու­նե­ցած հան­դիպ­ման մա­սին ա­ռա­ջին բա­նը, որ մտա­ծե­ցի, այն էր, թե հան­դի­պումն ին­չու էր տե­ղի Հայ Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Քա­ռա­սուն Ման­կունք ե­կե­ղե­ցում կազ­մա­կերպ­վել:

Ըստ իմ ու­նե­ցած ե­կե­ղե­ցա­կան պատ­կե­րա­ցում­նե­րի՝ ե­կե­ղե­ցում բա­ցա­ռա­պես հոգևոր ծե­սեր ու ա­րա­րո­ղու­թյուն­ներ են կա­տար­վում՝ ժա­մեր­գու­թյուն, պա­տա­րագ, խո­կում, քա­րոզ և այլն: Չգի­տեմ՝ նախ­կի­նում ե­ղե՞լ է ար­դյոք նման նա­խա­դեպ, այ­նուա­մե­նա­յնիվ, կա­տար­վա­ծի հա­մար որևէ լուրջ հիմ­նա­վո­րում չեմ լսել: Ե­կե­ղե­ցում տե­ղի ու­նե­ցած քա­ղա­քա­կան բնույ­թի հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ թերևս միայն մի դր­վագ էր, որ ո­րո­շա­կիո­րեն կապ­վում էր Աստ­ծո կամ հոգևո­րի հետ, այն էլ՝ նո­րից քա­ղա­քա­կան են­թա­տեքս­տով: Տե­ղա­ցի հայ կնոջ հոր­դո­րին, թե «պա­րոն Փա­շի­նյան, հրա­ժա­րա­կան տվեք վար­չա­պե­տի պաշ­տո­նից», վար­չա­պե­տը խիստ վր­դով­ված ու աստ­վա­ծաշն­չյան մեջ­բեր­մամբ պա­տաս­խա­նեց. «Մենք քա­րո­զում ենք սեր, ես ինքս, ինչ­պես մեր Տեր Հի­սուս Քրիս­տոսն էր սեր քա­րո­զում, բայց երբ որ ե­կավ ժա­մա­նա­կը, նա մտավ տա­ճա­րի տա­րածք և շուռ տվեց սե­ղան­նե­րը՝ ա­սե­լով, որ այս սր­բու­թյան տա­ճա­րը մար­դիկ դարձ­րել են առևտրի և դա­լա­լու­թյան մի­ջա­վայր»,- ա­սաց նա: Չգի­տեմ՝ հոգևոր հայ­րե­րը որ­քան են հաշտ Փա­շի­նյա­նի նմա­նօ­րի­նակ հա­մե­մա­տու­թյան հետ, բայց հա­զար ան­գամ «մե­ղա քեզ, Տեր» ա­սե­լով՝ մեզ թույլ տանք հա­մե­մա­տել ու ար­ձա­նագ­րել՝ Քրիս­տոսն իր մո­լո­րյալ, ան­հա­վատ ու ի­րեն քար­կո­ծող զա­վակ­նե­րի հետ «պադ­վալ­նե­րում գտ­նե­լու ու վզ­նե­րից բռ­նե­լու» տո­նով չէր խո­սում: Գո­նե Աստ­ծո տա­նը կա­րե­լի էր ա­վե­լի զուսպ, հան­գիստ, ինչ-որ տեղ նաև վախ­վո­րած խո­սել:


Երևի հենց նույն «սի­րո» մեջ էր տե­ղա­վոր­վում նաև ադր­բե­ջան­ցի բլո­գե­րի հար­ցին մեղմ, հան­գիստ տո­նով պա­տաս­խա­նելն ու նրա ներ­կա­յու­թյու­նը մեզ հա­մար սուրբ վայ­րում հան­դուր­ժե­լը: Ճիշտ է ա­սում Նի­կոլ Փա­շի­նյա­նը. «Լի­նե­լով ադր­բե­ջան­ցի, մտել եք հայ­կա­կան ե­կե­ղե­ցի, որ­տեղ գտն­վում են հա­յեր, և հարց տվե­ցիք Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տին: Ի­մա­ցեք, որ հա­յը հնա­րա­վո­րու­թյուն չէր ու­նե­նա մտ­նելու մի­ջո­ցառ­ման, որ­տեղ ներ­կա է Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը»: Իսկ մե՞նք ին­չու ենք նման բան թույլ տա­լիս, ինչ­պե՞ս կա­րե­լի է թշ­նա­մուն հան­դուր­ժել մի վայ­րում, ո­րը դա­րեր շա­րու­նակ ա­վե­րվել ու պղծ­վել է նրա կող­մից: Դեռ քա­նի՞ դար պետք է անց­նի, որ մաթևո­սյա­նա­կան տո­ղե­րը մեզ հա­մար կար­գա­խոս ու կեն­սաձև դառ­նան. «Էս­քան նե­րել ու նե­րե՞լ, էս­քան չա­րու­թյուն ու էս­քան նե­րե՞լ, նե­րել ու մո­ռա­նա՞լ: Բա ցեղդ հի­շո­ղու­թյուն չու­նե­նա՞»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 5192

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ