Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ագռա­վա­քար

Ագռա­վա­քար
22.11.2019 | 01:44

(Նախորդ մասը)

Մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, որ տևե­ցին մինչև ապ­րի­լի 5-ը, ստա­ցան «Ապ­րի­լյան պա­տե­րազմ» ան­վա­նու­մը: Հե­տաքր­քիր է այն, որ Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի հար­ձա­կու­մը Ար­ցա­խի սահ­մա­նի վրա ի­րա­գործ­վեց այն ժա­մա­նակ, երբ ԱՄՆ-ում տե­ղի էր ու­նե­նում Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ­նե­րի, հա­մա­պա­տաս­խա­նա­բար Սերժ Սարգ­սյա­նի և Իլ­համ Ա­լիևի հան­դի­պու­մը ԱՄՆ-ի (Օ­բա­մա) և Թուր­քիա­յի (Էր­դո­ղան) նա­խա­գահ­նե­րի հետ: Չնա­յած այն հան­գա­ման­քին, որ ադր­բե­ջա­նա­կան տա­րած­քում եր­կար ժա­մա­նակ դի­տարկ­վում էին հա­կա­մար­տող կող­մի զեն­քի և կեն­դա­նի զի­նու­ժի մեծ կու­տա­կում­ներ, ադր­բե­ջա­նա­կան ու­ժե­րի հար­ձա­կու­մը լու­սա­դե­մին ու­նե­ցավ անս­պա­սե­լիու­թյան ազ­դե­ցու­թյուն: Այս ի­րո­ղու­թյու­նը, բնա­կա­նա­բար, պետք է դառ­նա ման­րակր­կիտ ու­սում­նա­սի­րու­թյան ա­ռար­կա՝ Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի բա­նակ­նե­րի ղե­կա­վա­րու­թյան հան­ցա­գործ ան­փու­թու­թյան հնա­րա­վոր առ­կա­յու­թյու­նը պար­զա­բա­նե­լու հա­մար: Այդ­պես, օգ­տա­գոր­ծե­լով անս­պա­սե­լիու­թյան է­ֆեկ­տը, զավ­թիչ­նե­րի հա­տուկ նշա­նա­կու­թյան մար­տիկ­նե­րը, ճեղ­քե­լով ար­ցա­խյան բա­նա­կի պաշտ­պա­նու­թյու­նը, ներ­խու­ժե­ցին Թա­լիշ գյուղ և սպա­նե­ցին այն­տեղ ապ­րող տա­րեց բնա­կիչ­նե­րին: Ընդ ո­րում, նրանք ա­նար­գե­ցին ան­պաշտ­պան ծե­րե­րին՝ կտ­րե­լով նրանց ա­կանջ­նե­րը և քթե­րը: Դրա­նով հան­դերձ, ար­ձա­նագր­վե­ցին Ար­ցա­խի պաշտ­պան­նե­րի դիակ­նե­րի ա­նարգ­ման փաս­տեր՝ կտ­րե­լով նրանց գլուխ­նե­րը: Եվ չնա­յած այդ ա­մե­նը տե­ղադր­վեց հա­մա­ցան­ցում հա­մընդ­հա­նուր ու­շադ­րու­թյան, «քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հը» ոչ մի ձևով չար­ձա­գան­քեց այդ գա­զա­նու­թյուն­նե­րին՝ շա­րու­նա­կե­լով իր հա­մա­հա­վա­սա­րեց­ման քա­ղա­քա­կա­նու­թյու­նը «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը և նրա շուրջ» հար­ցում:


Բրի­տա­նա­ցի լրագ­րող, Քար­նե­գի հիմ­նադ­րա­մի վեր­լու­ծա­բան, ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյա­նը նվիր­ված «Սև այ­գի» գր­քի հե­ղի­նակ Թոմ դը Վաա­լի կար­ծի­քով, բա­խում­նե­րի պատ­ճա­ռը կող­մե­րից մե­կի, ա­վե­լի ստույգ, Ադր­բե­ջա­նի նա­խա­ձե­ռու­թյունն էր՝ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ըն­թացքն իր օգ­տին շր­ջե­լու՝ սահ­մա­նա­փակ ռազ­մու­ժի կի­րառ­մամբ: Դը Վաա­լը նշում է, որ Բա­քուն ա­վե­լի շա­հագր­գիռ է զի­նա­դա­դա­րը խախ­տե­լով, քա­նի որ 1990-ա­կան թվա­կան­նե­րին պար­տու­թյուն կրած Ադր­բե­ջա­նի հա­մար զի­նա­դա­դա­րի խախ­տու­մը Երևա­նի վրա ճն­շում գոր­ծադ­րե­լու ե­զա­կի մի­ջոց­նե­րից մեկն է:


ԱՄՆ-ում, մի­ջու­կա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րին նվիր­ված սա­մի­թում, Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևը հայ­տա­րա­րեց, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում զին­ված հա­կա­մար­տու­թյան դա­դա­րեց­ման միակ պայ­մա­նը «տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան վե­րա­կանգ­նումն» է: Ռու­սաս­տա­նում Ադր­բե­ջա­նի դես­պան Փո­լադ Բյուլ­բյուլ օղ­լին հայ­տա­րա­րեց, որ Ադր­բե­ջա­նը «պատ­րաստ է Հա­յաս­տա­նի հետ հա­կա­մար­տու­թյան դի­վա­նա­գի­տա­կան կար­գա­վո­րու­մից անց­նե­լու ռազ­մա­կա­նի», քա­նի որ, նրա բա­ռե­րով, Ղա­րա­բա­ղը ադր­բե­ջա­նա­կան հող է, ո­րը դեռևս զավթ­ված է Հա­յաս­տա­նի կող­մից:
Ապ­րի­լի 5-ին կող­մե­րը հայ­տա­րա­րե­ցին ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դա­դա­րեց­ման մա­սին: Ղա­րա­բա­ղյան և ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան ու­ժե­րի միջև հա­կա­մար­տու­թյան գծի ամ­բողջ եր­կա­րու­թյամբ կրա­կի դա­դա­րեց­ման երկ­կողմ հա­մա­ձայ­նու­թյու­նը ձեռք բեր­վեց ցե­րեկ­վա ժա­մը 12-ին՝ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի գլ­խա­վոր շտաբ­նե­րի պե­տե­րի հան­դիպ­ման ըն­թաց­քում, Մոսկ­վա­յում:


Ապ­րի­լի 7-ին ադր­բե­ջա­նա­կան ANS հե­ռուս­տա­տե­սու­թյան թղ­թա­կից­ներն այ­ցե­լե­ցին, ի­րենց բնո­րոշ­մամբ, Ադր­բե­ջա­նի զի­նու­ժի գրա­ված Թա­լիշ գյու­ղի շր­ջա­կա բար­ձունք­նե­րի հայ­կա­կան դիր­քեր՝ հրա­պա­րա­կե­լով լու­սան­կար­չա­կան հաշ­վետ­վու­թյուն և տե­սագ­րու­թյուն: Հա­յաս­տա­նի հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը ապ­րի­լի 8-ին ցու­ցադ­րեց ռե­պոր­տաժ, ի­րենց բա­ռե­րով, հայ­կա­կան ու­ժե­րի հետ վե­րա­դարձ­րած Թա­լիշ գյու­ղի մեր­ձա­կա բար­ձունք­նե­րից: Le Monde-ի թղ­թա­կիցն ապ­րի­լի 11-ին նշեց, որ Թա­լի­շի պաշտ­պա­նու­թյունն ա­պա­հո­վում են ԼՂՀ զոր­քե­րը՝ շր­ջա­կա բար­ձունք­նե­րի վրա տե­ղա­կայ­ված հրե­տա­նու և տան­կե­րի մի­ջո­ցով:


Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի տե­ղա­կալ Դա­վիթ Տո­նո­յա­նը հայ­տա­րա­րեց, որ կող­մե­րի միջև գո­յու­թյուն ու­նի մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դա­դա­րեց­ման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն, սա­կայն կրա­կի դա­դա­րեց­ման ժա­մա­նա­կա­ցույց չի հաս­տատ­վել: Բա­ցի այդ, Տո­նո­յա­նը հեր­քեց Ադր­բե­ջա­նի վե­րահս­կո­ղու­թյու­նը զավթ­ված որևէ դիր­քի նկատ­մամբ: Այ­նուա­մե­նայ­նիվ, Ռու­սաս­տա­նում ԼՂՀ մշ­տա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյան խոր­հր­դա­կան Ար­սեն Մե­լիք-Շահ­նա­զա­րյա­նը հայ­տա­րա­րեց հա­րա­վա­յին ուղ­ղու­թյամբ, Ի­րա­նի հետ սահ­մա­նին կարևոր բար­ձունք­նե­րի՝ Ադր­բե­ջա­նի վե­րահս­կո­ղու­թյան տակ ան­ցած 300-400 քա­ռա­կու­սի մետ­րի մա­սին: ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ Վիկ­տոր Ա­ռուս­տա­մյա­նը հայ­տա­րա­րեց, որ խոս­քը մեկ բար­ձուն­քի մա­սին է, ո­րը, ըստ նրա, ոչ մի նշա­նա­կու­թյուն չու­նի, բլ­րի տա­րած­քը 5 քա­ռա­կու­սի մետր է, բարձ­րու­թյու­նը՝ 20 մետր: Բար­ձուն­քը, Ա­ռուս­տա­մյա­նի խոս­քով, գտն­վում է միջ­դիր­քա­յին գո­տում:


Ա­վե­լի ուշ, Հա­յաս­տա­նի նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նը հայ­տա­րա­րեց, որ ադր­բե­ջա­նա­կան զոր­քե­րը գրա­վել են շատ փոքր տե­ղա­մա­սեր հա­կա­մար­տու­թյան գծի հյու­սի­սա­յին և հա­րա­վա­յին տա­րածք­նե­րում, ո­րոնք չու­նեն ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն հայ­կա­կան զին­ված ու­ժե­րի հա­մար: Հա­վա­նա­բար, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի նման հայ­տա­րա­րու­թյու­նը հիմն­ված է «ապ­րի­լյան պա­տե­րազ­մի» ժա­մա­նակ Օ­բա­մա­յի, Էր­դո­ղա­նի և Ա­լիևի ըն­կե­րակ­ցու­թյան մեջ գտն­վե­լու հետ: Ան­շուշտ, այն ա­մե­նը, ինչ առ­նչ­վում է հի­շյալ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին նա­խոր­դող շր­ջա­նին և Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի փաս­տին, պա­հան­ջում է ման­րազ­նին վեր­լու­ծու­թյուն՝ հա­մա­պա­տաս­խան եզ­րա­հան­գում­նե­րով:


1997 թվա­կա­նին Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նե­լու հա­մար Հա­յաս­տան հրա­վի­րե­ցին 1996 թվա­կա­նին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան ըն­տր­ված նա­խա­գահ Ռո­բերտ Սեդ­րա­կի Քո­չա­րյա­նին (ար­հա­մար­հե­լով Ար­ցա­խի ժո­ղովր­դի կա­մար­տա­հայ­տու­թյու­նը): Նույն 1997 թ., ժո­ղովր­դից ամ­բող­ջո­վին մե­կու­սա­ցած, սուր քն­նա­դա­տու­թյան և մերժ­ման են­թարկ­ված Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը ու­ժա­յին նա­խա­րար­նե­րի՝ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Վազ­գեն Սարգ­սյա­նի և միա­ցյալ ՆԳՆ-ՊԱԿ նա­խա­րար Սերժ Սարգ­սյա­նի, ինչ­պես նաև վար­չա­պետ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ուղ­ղա­կի ճնշ­ման տակ, հրա­ժա­րա­կան տվեց:


1998 թ. փետր­վա­րին Լ. Տեր-Պետ­րո­սյա­նի հե­ռա­նա­լուց հե­տո, նա­խա­գա­հի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը ժա­մա­նա­կա­վո­րա­պես կա­տա­րեց Ռ. Քո­չա­րյա­նը, և ար­դեն 1998 թվա­կա­նի փետր­վա­րի 9-ին հրա­մա­նա­գիր ստո­րագ­րեց հան­րա­պե­տու­թյու­նում «Հ. Յ. Դաշ­նակ­ցու­թյուն» կու­սակ­ցու­թյան գոր­ծու­նեու­թյան ար­գե­լան­քի կա­սեց­ման մա­սին, դրա­նով իսկ նա­խա­պատ­րաս­տե­լով հա­մա­պա­տաս­խան քա­նա­կու­թյամբ ընտ­րա­զանգ­վա­ծի հիմ­քեր՝ նա­խա­գա­հա­կան ա­ռա­ջի­կա ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րում: Տա­րօ­րի­նակ է, որ «Հ. Յ. Դաշ­նակ­ցու­թյուն» կու­սակ­ցու­թյան օ­րի­նա­կա­նա­ցու­մը և «Դրո» ա­հա­բեկ­չա­կան խմ­բի ա­ռան­ձին ան­դամ­նե­րի ա­զատ ար­ձա­կումն ի­րա­կա­նաց­վե­ցին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քրեա­դա­տա­վա­րա­կան օ­րենս­գր­քի պա­հանջ­նե­րը շր­ջան­ցե­լով, և «Դրո» ա­հա­բեկ­չա­կան խմ­բի կա­լան­քից ա­զատ­ված ան­դամ­նե­րի նկատ­մամբ քրեա­կան գոր­ծը ցան­կա­ցած պա­հի կա­րող է վե­րա­բաց­վել:

VII. ԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ (ԵՐ­ՐՈՐԴ) ԲՌ­ՆԱ­ԶԱՎ­ԹՈՒ­ՄԸ
1998 թ. փետր­վա­րին Ռ. Քո­չա­րյանն ըն­տր­վեց Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ընտ­րա­կան օ­րենս­գր­քի կո­պիտ խախ­տում­նե­րով (չու­ներ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում 10 տար­վա բնա­կու­թյան հա­մա­պա­տաս­խան ար­տո­նա­կարգ): Բա­ցի այդ, Ռ. Քո­չա­րյանն ընտ­րու­թյուն­նե­րում գրա­վեց «պատ­վա­վոր» երկ­րորդ տե­ղը, ա­ռաջ­նայ­նու­թյու­նը զի­ջե­լով Հա­յաս­տա­նի կոմ­կու­սի կենտ­կո­մի նախ­կին ա­ռա­ջին քար­տու­ղար Կ. Ս. Դե­միր­ճյա­նին, սա­կայն ընտ­րա­կան գոր­ծըն­թա­ցին դար­ձյալ մի­ջամ­տեց պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Վ. Սարգ­սյա­նը և, ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի վրա ճն­շում գոր­ծադ­րե­լով, «զո­ռով անց­կաց­րեց» Ռ. Քո­չա­րյա­նի թեկ­նա­ծու­թյու­նը: Ընդ ո­րում, Ռ. Քո­չա­րյա­նի եր­դմ­նա­կա­լու­թյա­նը չմաս­նակ­ցեց նա­խորդ նա­խա­գահ Լ. Տեր-Պետ­րո­սյա­նը՝ չն­պաս­տե­լով իշ­խա­նու­թյան օ­րի­նա­կա­նաց­մա­նը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում:


Հա­մա­պա­տաս­խան բա­ցա­սա­կան հա­կազ­դե­ցու­թյու­նը մեղ­մե­լու հա­մար, բնակ­չու­թյանն ա­ռա­ջարկ­վեց փոխ­զի­ջու­մա­յին տար­բե­րակ. Կ. Դե­միր­ճյա­նը միա­ձայն ըն­տր­վեց Ազ­գա­յին Ժո­ղո­վի նա­խա­գահ, իսկ Վ. Սարգ­սյա­նը նշա­նակ­վեց վար­չա­պետ: Ժո­ղո­վուր­դը հան­դարտ­վեց, ակն­կա­լե­լով, որ հա­ջորդ ընտ­րու­թյուն­նե­րում ար­դա­րու­թյու­նը կհաղ­թա­նա­կի, և նա­խա­գահ կըն­տր­վի Կ. Դե­միր­ճյա­նը:
Սա­կայն հայ ժո­ղովր­դի ա­նուրջ­նե­րին հեր­թա­կան ան­գամ վի­ճակ­ված չէր ի­րա­կա­նա­նալ:
Ռո­բերտ Քո­չա­րյա­նի նա­խա­գա­հու­թյան օ­րոք ժո­ղովր­դին հայտ­նի «տա­րօ­րի­նակ» սպա­նու­թյուն­նե­րի (հատ­կա­պես չբա­ցա­հայտ­ված) ցանկն էա­պես ընդ­լայն­վեց:
1998 թ. օ­գոս­տո­սի 6-ին իր ա­ռանձ­նա­սե­նյա­կում գն­դա­կա­հար­վեց Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան դա­տա­խազ Հեն­րիկ Խա­չատ­րյա­նը: Ըստ պաշ­տո­նա­կան վար­կա­ծի նրան սպա­նել է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տրանս­պոր­տի դա­տա­խազ Ա­րամ Կա­րա­պե­տյա­նը, ո­րը հե­տո ինք­նաս­պա­նու­թյուն է գոր­ծել: Հան­ցա­գոր­ծու­թյու­նը բա­ցա­հայտ­ված չէ:
1998 թ. դեկ­տեմ­բե­րի 10-ին իր բնա­կա­րա­նի շե­մին հրա­զե­նից սպան­վեց ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի տե­ղա­կալ, գն­դա­պետ Վահ­րամ Խոռ­խո­ռու­նին: Սպա­նու­թյու­նը բա­ցա­հայտ­ված չէ:
1999 թ. փետր­վա­րի 9-ին եր­կու կրա­կո­ցից (մե­կը՝ գլ­խին, մյու­սը՝ սր­տի շր­ջա­նում) սպան­վեց ներ­քին գոր­ծե­րի և Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան միա­ցյալ նա­խա­րա­րու­թյան նա­խա­րա­րի տե­ղա­կալ, գե­նե­րալ-մա­յոր Արծ­րուն Մար­գա­րյա­նը: Սպա­նու­թյու­նը բա­ցա­հայտ­ված չէ: Պաշ­տո­նա­պես հայ­տա­րար­վել է ինք­նաս­պա­նու­թյան վար­կա­ծի մա­սին:
1999 թ. հոկ­տեմ­բե­րի 27-ին ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն ի­րա­գոր­ծեց մինչև ա­տամ­նե­րը զին­ված խում­բը (Նաի­րի Հու­նա­նյան, կրտ­սեր եղ­բայ­րը՝ Կա­րեն Հու­նա­նյան, Է­դուարդ Գրի­գո­րյան, Վռամ Գալս­տյան և Դե­րե­նիկ Բե­ջա­նյան):


Ա­հա­բե­կիչ­նե­րի խում­բը ղե­կա­վա­րում էր «Հ. Յ. Դաշ­նակ­ցու­թյուն» կու­սակ­ցու­թյու­նից վտար­ված, Թուր­քիա այ­ցե­լու­թյու­նից նոր վե­րա­դար­ձած Նաի­րի Հու­նա­նյա­նը: 1989-1991 թթ. Ն. Հու­նա­նյա­նը, որ­պես իր ստեղ­ծած «դաշ­նակ­ցա­կան սկաուտ­ներ» ծայ­րա­հեղ հա­կա­սո­վե­տա­կան կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վար, հայ­տն­վել էր Հա­յաս­տա­նի ՊԱԿ-ի տե­սա­դաշ­տում:
Իր ա­հա­բեկ­չա­կան խմ­բով ներ­խու­ժե­լով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Ազ­գա­յին ժո­ղո­վի նիս­տե­րի դահ­լիճ, Ն. Հու­նա­նյա­նը պա­հան­ջեց բո­լո­րից` պառ­կել հա­տա­կին և ան­ջա­տել կա­պի բո­լոր մի­ջոց­նե­րը, հայ­տա­րա­րե­լով. «Սա պե­տա­կան հե­ղաշր­ջում է»:
Ազ­գա­յին ժո­ղո­վի նիս­տե­րի դահ­լի­ճում գն­դա­կա­հար­վե­ցին վար­չա­պետ Վազ­գեն Սարգ­սյա­նը, Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Կա­րեն Դե­միր­ճյա­նը, ինչ­պես նաև փոխ­խոս­նակ­ներ Յու­րի Բախ­շյա­նը, Ռու­բեն Մի­րո­յա­նը, ար­տա­կարգ հար­ցե­րի նա­խա­րար Լեո­նարդ Պետ­րո­սյա­նը, պատ­գա­մա­վոր­ներ Ար­մե­նակ Ար­մե­նա­կյա­նը և Մի­քա­յել Քո­թա­նյա­նը:
Եվս մեկ պատ­գա­մա­վոր, «Հա­յաս­տան» թեր­թի խմ­բագ­րա­կան խոր­հր­դի նա­խա­գահ Հեն­րիկ Աբ­րա­հա­մյա­նը, որն ա­հա­բեկ­չու­թյան ժա­մա­նակ գտն­վում էր խոր­հր­դա­րա­նի շեն­քում, մա­հա­ցավ սր­տի կաթ­վա­ծից:


Վի­րա­վոր­վեց և հոս­պի­տա­լաց­վեց պատ­գա­մա­վոր Անդ­րա­նի­կի Մա­նու­կյա­նը:
Ա­կա­նա­տես­նե­րի վկա­յու­թյամբ, կրա­կա­հեր­թերն ուղղ­ված էին հատ­կա­պես վար­չա­պետ Վազ­գեն Սարգ­սյա­նի և Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Կա­րեն Դե­միր­ճյա­նի դեմ, ընդ ո­րում, նա­խա­գա­հու­թյու­նում կանգ­նած Կ. Դե­միր­ճյանն ավ­տո­մա­տա­յին ա­ռա­ջին կրա­կա­հեր­թից հե­տո վի­րա­վոր­վել է ոտ­քից, այ­նու­հետև սպան­վել ան­ձամբ Հու­նա­նյա­նի ատր­ճա­նա­կից գլ­խին ար­ձակ­ված ստու­գո­ղա­կան կրա­կո­ցից:
Ո­րոշ ժա­մա­նակ անց Հու­նա­նյա­նը սկ­սեց նյար­դայ­նա­նալ, ա­նընդ­հատ փոր­ձեց բջ­ջա­յին հե­ռա­խո­սով կապ­վել ինչ-որ մե­կի հետ, ա­պա ո­րո­նեց ազ­գա­յին անվ­տան­գու­թյան նա­խա­րար Սերժ Սարգ­սյա­նին: Նրան պա­տաս­խա­նեց նիս­տե­րի դահ­լի­ճում գտն­վող նա­խա­րա­րի տե­ղա­կալ, գե­նե­րալ-մա­յոր Գրի­գոր Գրի­գո­րյա­նը, հայ­տա­րա­րե­լով, որ նա­խա­րա­րը բա­ցա­կա­յում է քա­ղա­քից և Ազ­գա­յին Ժո­ղո­վում ին­քը, ժո­ղովր­դին հայտ­նի «ԳԳ»-ն է ներ­կա­յաց­նում ազ­գա­յին անվ­տան­գու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը: Ն. Հու­նա­նյա­նը պա­հան­ջեց, որ իր հետ բա­նակ­ցի ան­ձամբ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ռ. Քո­չա­րյա­նը:


Ա­հա­բեկ­չի պա­հան­ջը բա­վա­րար­վեց, և հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ռ. Քո­չա­րյա­նը հան­դի­պում ու­նե­ցավ նրա հետ, ո­րի ըն­թաց­քում Ն. Հու­նա­նյա­նը պա­հան­ջեց ի­րեն հնա­րա­վո­րու­թյուն տալ դի­մու­մով հան­դես գա­լու ու­ղիղ ե­թե­րում, ինչ­պես նաև ար­դար դա­տա­վա­րու­թյան ե­րաշ­խիք­ներ:
Մա­սամբ զի­նա­թափ­ված ա­հա­բե­կիչ­նե­րը (Հու­նա­նյա­նի ատր­ճա­նա­կը գտն­վում էր նրա մոտ), Ռ. Քո­չա­րյա­նի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո, գե­նե­րալ-մա­յոր Գրի­գոր Գրի­գո­րյա­նի և զին­ված պա­հա­կախմ­բի ու­ղեկ­ցու­թյամբ, Ազ­գա­յին Ժո­ղո­վի շեն­քից ավ­տո­բու­սով տե­ղա­փոխ­վե­ցին ազ­գա­յին անվ­տան­գու­թյան նա­խա­րա­րու­թյան քնն­չա­կան մե­կու­սա­րան:
Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի հոկ­տեմ­բե­րի 28-ի հրա­մա­նագ­րով ստեղծ­վեց պե­տա­կան հանձ­նա­ժո­ղով, ո­րը գլ­խա­վո­րեց ան­ձամբ Քո­չա­րյա­նը: Նա­խա­գա­հի մեկ այլ հրա­մա­նով 1999 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 28-ից 31-ը հան­րա­պե­տու­թյու­նում հայ­տա­րար­վեց սուգ:


ՌԴ վար­չա­պետ Վլա­դի­միր Պու­տի­նը Հա­յաս­տա­նում գտն­վեց հինգ­ժա­մյա այ­ցով և, ար­տա­սահ­մա­նյան պե­տու­թյուն­նե­րի մյուս ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ, մաս­նակ­ցեց խոր­հր­դա­րա­նում զոհ­ված ա­կա­նա­վոր քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րին նվիր­ված սգո ա­րա­րո­ղու­թյուն­նե­րին:
Ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյան մա­սին չզ­գու­շաց­րած հա­տուկ ծա­ռա­յու­թյան ղե­կա­վար­նե­րը պա­տաս­խա­նատ­վու­թյան չեն­թարկ­վե­ցին, իսկ նա­խա­րար Սերժ Սարգ­սյա­նին Ռ. Քո­չա­րյա­նը հա­սա­րա­կու­թյան աչ­քից «թաքց­րեց» հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի նս­տա­վայ­րում:
(շա­րու­նա­կե­լի)

Ռուսերենից թարգմանեց
Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3170

Մեկնաբանություններ