«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահի հետ
22.11.2019 | 13:50

Հտոմում վարչապետի առաջին հանդիպումն Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ էր։ Նա ողջունել է Փաշինյանի այցը Իտալիա, նշել, որ Իտալիան հետաքրքրությամբ հետևում է Հայաստանի բարեփոխումների գործընթացին, որ կարևոր նշանակություն ունեն ժողովրդավարության զարգացման համար, և պատրաստ է աջակցել բարեփոխումները հաջողելու գործընթացին, փոխանակվել փորձով։ Մարիա Էլիզաբետա Կազելատիի խոսքով՝ դա կնպաստի Հայաստանի և Իտալիայի երկկողմ և ԵՄ շրջանակում արդյունավետ երկխոսության շարունակմանը։ Իտալիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և փաստաթուղթն այժմ ներկայացված է Պատգամավորների պալատ։ Իտալիայի Սենատի նախագահը նաև գոհունակությամբ է խոսել Հայաստան-Իտալիա առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկայի, վերջին շրջանում արտահանման՝ մոտ 30 տոկոսով աճի մասին և նշել, որ Իտալիան հետաքրքրված է Հայաստանի հետ առևտրի, ենթակառուցվածքների, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացմամբ։


Նիկոլ Փաշինյանը արձանագրել է Հայաստան-Իտալիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որ բերում է տնտեսական հարաբերությունների զարգացում։ Վարչապետը նշել է, որ այս տարի երկկողմ առևտրի ոլորտում բավական բարձր աճ է արձանագրվել, Հայաստանի տնտեսությունում ավելացել են իտալական կապիտալով ներդրումները, և հույս հայտնել, որ իր այցի արդյունքում այդ գործընթացն ավելի կակտիվանա։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը գտնվում է լրջագույն փոփոխությունների շրջանում, երկիրն առաջ է շարժվում ժողովրդավարացման ճանապարհով, կոռուպցիայի դեմ իրական պայքար է մղվում, որ բերում է տնտեսական իրավիճակի փոփոխության։ Նա նշել է, որ այդ բարեփոխումների օրակարգում ԵՄ-ն ՀՀ-ի հիմնական գործընկերն է, և երախտագիտություն է հայտնել Իտալիայի Սենատին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու և Պատգամավորների պալատին հանձնելու համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանն առանձնակի վերաբերմունք ունի Իտալիայի Պատգամավորների պալատի նկատմամբ՝ 2019-ի ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին և նշել, որ Հայաստանը հարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով։


Իտալիայի Սենատի նախագահը նշել է, որ Իտալիան ողջունում է երկխոսության ճանապարհով հակամարտության կարգավորումը և խաղաղությանը միտված ջանքերը:
Հռոմում նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի և Իտալիայի արտաքին առևտրի ինստիտուտի նախագահ Կառլո Ֆերոյի հետ:

Դիտվել է՝ 768

Մեկնաբանություններ