Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դմիտրի Մեդվեդև. Մեհրիբան Ալիևայի այցը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործընկերության ուղիղ հաստատումն է

Դմիտրի Մեդվեդև. Մեհրիբան Ալիևայի այցը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործընկերության ուղիղ հաստատումն է
22.11.2019 | 14:09

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի այցը Ռուսաստան անվանել է երկու երկրի գործընկերության և բարեկամության անմիջական հաստատում: Նա ուշադրություն է հրավիրել Ալիևայի այցի ծրագրի հագեցվածության վրա, որ ներառում է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման սկզբում Մեդվեդևը նշել է, որ նախատեսվում է ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը միջտարածաշրջանային համաժողովին: «Այդ բոլորն արտահայտում են բարիդրացիական հարաբերությունների, գործընկերության և մեր երկրների միջև բարեկամության մակարդակը»,- ասել է ՌԴ վարչապետը:

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ