«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Թուրքերը ռուսական С-400-ներով խփում են ամերիկյան F-16-ները

Թուրքերը ռուսական С-400-ներով խփում են ամերիկյան F-16-ները
27.11.2019 | 13:58

Թուրքիան սկսել է փորձարկել վերջերս գնած ռուսական ՀՕՊ համակարգերը՝ իբրև թիրախ օգտագործելով ամերիկյան կործանիչները՝ գրում է The Times-ը: ԱՄՆ-ում գտնում են, որ C-400 համակարգերը կարող են օգնել Մոսկվային հետախուզական տվյալներ հավաքել արևմտյան ռազմական հնարավորությունների մասին, Թուրքիայի գնումը ճգնաժամ հարուցեց ՆԱՏՕ-ի ներսում: Ալյանսն անհանգստանում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ռուսական զենք է գնում, երբ երկու կողմերը առավել հաճախ են փակուղում հայտնվում՝ սառը պատերազմի ոգով:

Թուրքական հեռուստատեսության կադրերից երևում է՝ ինչպես են պտտվում համակարգի ռադարները՝ այս առավոտ Անկարայի մերձակա ռազմաբազայում սկսվել են առաջին փորձարկումները, իբրև փորձնական նպատակ օգտոգործվել են ամերիկյան F-16 կործանիչները, որ 32 տարի ռազմաօդային ուժերում են: Անկարայի նահանգապետը բնակիչներին տեղեկացրել է, որ այսօր ու վաղը F-16 ինքնաթիռներն ու այլ ինքնաթիռներ թռչելու են ցածր բարձրության վրա: С-400-ները Թուրքիա հասան հուլիսին՝ Էրդողանի ու Պուտինի 3 տարվա բանակցություններից հետո: Թուրքիան հեռացվեց ՆԱՏՕ-ի F-35-ի ծրագրից, որի շրջանակներում նոր սերնդի անտեսանելի կործանիչներ են արտադրվում այս տարվանից: Կա վտանգ, որ եթե С-400-ները հայտնվեն Թուրքիայի զինանոցում, երբ մատակարարվեն նաև F-35-ները. Մոսկվան կարող է շատ արագ տեղեկություններ ստանալ նոր տեխնոլոգիայից, քան լինում է սովորաբար: 2 համակարգերի և 4 լիցքավորիչների գործարկումը, որ Թուրքիան այս պահին արդեն ունի՝ 2 միլիարդ ֆունտ վճարելով, դադարեցվել էր ամռանը, երբ Վաշինգտոնը փորձում էր Էրդողանին վերադարձնել ԱՄՆ զինուժի թևի տակ:

Թուրքիան մերժել էր ԱՄՆ Patriot հրթիռային համակարգերի գնումը, սակայն Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններին ավելի լուրջ հարված էին Սիրիայի իրադարձությունները, որ Էրդողանին ավելի խոր նետեցին Պուտինի գիրկը: Թուրքիայի հարձակումը Սիրիայի հյուսիս-արևելքում ստիպեց նախագահ Թրամփին զորքերը դուրս բերել այդ շրջանից, որ ճանապարհ բացեց ռուսական բանակի աջակցությունն ունեցող նախագահ Ասադի բանակի համար: Դրանից հետո Էրդողանը պետական այցով եղավ Վաշինգտոնում՝ օրակարգում էր և С-400-ների գնումը, բայց Վաշինգտոնից մեկնելուց 2 օր անց Էրդողանը հայտարարեց, որ չի հանձնվի С-400-ների հարցում, նույնիսկ եթե այդ ընթացքում Թուրքիան Patriot համակարգեր գնի: «Մենք գնահատում ենք միայն Patriot համակարգեր գնելու և ռուսական С-400-ներից հրաժարվելու առաջարկը իբրև միջամտություն մեր ինքնիշխան իրավունքին»՝ հայտարարել է նա: Վերջին իրադարձությունները նշանակում են, որ մեծանում է ԱՄՆ պատժամիջոցներ սահմանելու հավանականությունը, որ մինչև հիմա հետաձգվում էին՝ շնորհիվ անդրկուլիսային դիվանագիտության և Էրդողանի ու Թրամփի ու նրանց փեսաների բարեկամության: Հաննա Լյուսինդա, The Times


Հ.Գ. Թուրքիան խոստումներ չի տվել, որ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերը չի գործարկելու՝ հայտարարել է ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: «Մենք ոչ ոքի չենք խոստացել, որ չենք ծավալելու կամ օգտագործելու C-400-ը: Մենք գնել ենք, որովհետև հակաօդային պաշտպանության համակարգի կարիքն ունենք»՝ ասել է նա: Թուրքիայի զինված ուժերը նոյեմբերի 25-ին սկսել են C-400-ի ռադիոտեղորոշման համակարգերի փորձարկումները: ԱՄՆ սենատոր Քրիս վան Հոլենը հայտարարել է, որ Թուրքիան հատել է հերթական «կարմիր գիծը»՝ ձեռնամուխ լինելով ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի ռադարների փորձարկմանը: «Սպիտակ տուն այցից երկու շաբաթ անց Էրդողանը հարգանքի բացակայություն է հանդես բերում Թրամփի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նկատմամբ և հատում C-400-ի հետ կապված ևս մեկ կարմիր գիծ»,- գրել է Հոլենը: Նրա խոսքով՝ գոյություն ունեցող օրենքն ԱՄՆ նախագահից պահանջում է պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ: Էրդողանը նոյեմբերի 26-ին լրագրողներին հայտարարել է, որ Անկարան մտադիր է C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի գնման ու շահագործման շուրջ ԱՄՆ-ի հետ իր տարաձայնությունները կարգավորել մինչև 2020-ի ապրիլը: Իսկ Էրդողանն «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ կոչ է արել ժողովրդին և գործարար շրջանակներին հրաժարվել դոլարից և վերադառնալ թուրքական արժույթին: «Մեր տնտեսությունը շարունակում է ամբողջ թափով վերականգնվել: Բոլոր տվյալները դա վկայում են: Իսկ մեզ բոլորն ասում են, որ մենք գնում ենք դեպի անդունդ: Թողեք այդ դոլարը, եկեք վերադառնանք մեր արժույթին: Թուրքական լիրան այլևս չի արժեզրկվում»,- ասել է Էրդողանը:


Թրամփը նորից ընտրության առաջ է՝ պատժամիջոցներ սահմանե՞լ Թուրքիայի դեմ, թե՞ ոչ, գուցե նաև թույլ տալ Սենատում քվեարկության դնել հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ իբրև պատժամիջոցի տարբերակ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4495

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ