Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ճգնա­ժա՞մ, թե՞ իշ­խա­նու­թ­յան թավ­շ­յա փո­խան­ցում

Ճգնա­ժա՞մ, թե՞ իշ­խա­նու­թ­յան թավ­շ­յա փո­խան­ցում
03.12.2019 | 02:06
Ադր­բե­ջա­նի իշ­խող կու­սակ­ցու­թյու­նը սկ­սել է իշ­խա­նու­թյան թավ­շյա փո­խանց­ման գոր­ծըն­թա­ցը։ Փոր­ձա­գետ­նե­րի մի մա­սը սա ան­վա­նում է իշ­խա­նու­թյան ճգ­նա­ժա­մի հետևանք‚ մյուս մասն էլ՝ իշ­խա­նա­փո­խու­թյուն վերևից։ Բո­լոր աղ­բյուր­նե­րը գրե­թե վս­տահ են‚ որ իշ­խա­նու­թյու­նը փո­խանց­վե­լու է գոր­ծող նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի կնո­ջը` հա­մա­տե­ղու­թյամբ նաև Ադր­բե­ջա­նի փոխ­նա­խա­գահ Մեհ­րի­բան Ա­լիևա­յին։
Իշ­խող «Ե­նի Ա­զեր­բայ­ջան» կու­սակ­ցու­թյան կող­մից գոր­ծող խոր­հր­դա­րա­նը ցրե­լու և ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ անց­կաց­նե­լու մտադ­րու­թյու­նը զար­մաց­րել է շա­տե­րին։ Ադր­բե­ջա­նում սուր պայ­քար էր սկս­վել Իլ­համ Ա­լիևի‚ նրա կնոջ և նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Ռա­միզ Մեհ­տիևի միջև։ Վեր­ջինս Ադր­բե­ջա­նի ա­մե­նաազ­դե­ցիկ պաշ­տո­նյան էր‚ ու հենց նա էր ի­րա­կա­նում ղե­կա­վա­րում եր­կի­րը‚ ըն­դու­նում կարևոր ո­րո­շում­նե­րը։ Ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյունն ու բո­լոր հար­ցե­րը լուծ­վել են Մեհ­տիևի կող­մից՝ Ա­լիևին թող­նե­լով միայն ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ո­լոր­տը։
Ադր­բե­ջա­նի իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում ըն­թա­նում էր կլա­նա­յին պայ­քար՝ Փա­շաևնե­րի և հա­յաս­տա­նյան ծա­գում ու­նե­ցող նա­խի­ջա­նյան կլան­նե­րի միջև։ Այս պայ­քարն ա­վարտ­վեց Ռա­միզ Մեհ­տիևին պաշ­տո­նանկ ա­նե­լով։
Հաս­կա­նա­լի է‚ որ խոր­հր­դա­րա­նի լու­ծար­ման ո­րո­շու­մը կա­յաց­րել է իշ­խող ըն­տա­նի­քը‚ սա­կայն այն ձևա­կա­նո­րեն ներ­կա­յաց­վել է կու­սակ­ցու­թյան ա­նու­նից։
Ի­րա­կա­նում Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյու­նում ա­ռա­ջա­ցել է ճգ­նա­ժամ‚ և վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը եր­կա­րա­մյա կլա­նա­յին պայ­քա­րի հետևանք են։ Սա սո­վո­րա­կան գոր­ծըն­թաց է բո­լոր այն եր­կր­նե­րում‚ որ­տեղ չկան ժո­ղովր­դա­վա­րու­թյան ա­վան­դույթ­ներ‚ ա­զատ ընտ­րու­թյուն­ներ‚ ին­չի ար­դյուն­քում իշ­խա­նու­թյու­նը եր­կար ժա­մա­նակ չի փոխ­վում։ Ըստ ա­մե­նայ­նի‚ հե­տա­գա­յում նույն­պես Ադր­բե­ջա­նի կյան­քում ո­չինչ չի փոխ­վի‚ պար­զա­պես հին դեմ­քե­րին կփո­խա­րի­նեն նո­րե­րը։ Վեր­ջին մի քա­նի տա­րի­նե­րի ըն­թաց­քում Մեհ­րի­բան Ա­լիևան հենց դրա­նով էլ զբաղ­վել է՝ նա­խա­պատ­րաս­տե­լով իր կադ­րա­յին բան­կը։ Ադր­բե­ջա­նում տե­ղի ու­նե­ցողն ըն­դա­մե­նը է­լի­տա­նե­րի փո­փո­խու­թյուն է։ Այս հա­մա­տեքս­տում հատ­կան­շա­կան է Մեհ­րի­բան Ա­լիևա­յի այ­ցը Ռու­սաս­տան և հան­դի­պու­մը ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի հետ:
Կան­խա­տե­սել ադր­բե­ջա­նյան զար­գա­ցում­նե­րը դժ­վար չէ. կանց­կաց­վեն խս­տո­րեն վե­րահ­սկ­վող հեր­թա­կան ընտ­րու­թյուն­նե­րը, խոր­հր­դա­րան կանց­նեն միայն այն թեկ­նա­ծու­նե­րը‚ ո­րոնք իշ­խա­նու­թյան կող­մից հա­վա­նու­թյան կար­ժա­նա­նան‚ այդ թվում` ձեռ­նա­սուն ընդ­դի­մու­թյու­նը։ Ի­րա­կան ընդ­դի­մու­թյու­նը հաս­կա­նում է սա‚ ուս­տի պա­հան­ջում է բոյ­կո­տել ընտ­րու­թյուն­նե­րը։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4014

Մեկնաբանություններ