Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կիևում բողոքի ակցիաներ են Պուտինի ու Զելենսկու հանդիպման դեմ

Կիևում բողոքի ակցիաներ են Պուտինի ու Զելենսկու հանդիպման դեմ
09.12.2019 | 13:03

Կիևի Մայդանում բողոքի ակցիաներ են նորմանդական քառյակի հանդիպման դեմ, որ դեկտեմբերի 9-ին է, Փարիզում: Մի քանի հազար մարդ Կիևի կենտրոնում նախ մեկ րոպե լռությամբ հարգեց Օդեսայի հրդեհում զոհվածների հիշատակը: Գերագույն Ռադայի ընդդիմադիր կուսակցությունները՝ «Եվրոպական համերաշխությունը», «Բատկիվշչինան» ու «Ձայնը» իրենց կողմնակիցներին կոչ էին արել հավաքվել Մայդանում, որպեսզի ևս մեկ անգամ բարձրաձայնեն իրենց պահանջները նախագահ Զելենսկուն՝ նորմանդական քառյակի հանդիպումից առաջ: Նրանք հրապարակել են իրենց կարմիր գծերը, որոնցից այն կողմ Զելենսկին չպիտի անցնի՝ ունիտար պետության պահպանում, Կիևի եվրաինտեգրման ու եվրաատլանտյան ինտեգրման քաղաքականության վերաբերյալ ոչ մի կոմպրոմիս, ոչ մի ընտրություն Դոնբասում, քանի դեռ դուրս չեն բերվել ռուսական զորքերը: Ընդդիմությունը պահանջում է, որ Զելենսկին հրաժարվի փոխզիջումից Ղրիմի կարգավիճակի հարցում ու չխոստանա Ռուսաստանի նկատմամբ միջազգային դատավարություններից հրաժարում: Ակտիվիստները ծրագրում են Ուկրաինայի նախագահի նստավայրի մոտ՝ Բանկային փողոցում, գիշերել ու սպասել նորմանդական քառյակի հանդիպման ավարտին փողոցում:


Փարիզում հանդիպումից առաջ նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար ստանալ «անօրինական զինված կազմավորումների» դուրսբերման ժամկետը և քննարկել Դոնբասում ընտրությունների հարցը: Փարիզի սամիթին կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Որ նորմանդական քառյակը կհանդիպի, հայտնի դարձավ նոյեմբերի կեսին: Կրեմլը պնդում էր, որ հանդիպումն իմաստ ունի, եթե կա բանակցությունների առարկա: Ռուսաստանը երկու պայման էր առաջադրում՝ Շտայնմայերի բանաձևի համաձայնեցում և կոնֆլիկտի գոտու շփման գծի Զոլոտոյե ու Պետրովսկ բնակավայրերից զորքերի դուրսբերում: Երկու պայմանն էլ կատարվեց:
BBC


Հ․Գ․ Այսօր նորմադական քառյակը կհանդիպի Փարիզում: Ամենամեծ սպասելիքները, թերևս, Էմանուել Մակրոնինն են: Նա Հին աշխարհի վրա անդրօվկիանոսյան ճնշման թուլացման քաղաքականութուն է վարում ու նրան դաշնակից է պետք այդ պայքարում՝ Ռուսաստանը: ԵՄ-ում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի ու քաղաքականության փոփոխություն հնարավոր է միայն Ուկրաինայի կոնֆլիկտի հաղթահարման դեպքում: Բնականաբար՝ մեկ հանդիպումով 2014-ից կուտակված հարցերը չեն լուծվի, պատերազմի հնգամյակին պիտի հաջորդի խաղաղության հաստատման պայմանների ստեղծման ժամանակ, որից հետո միայն հարցը կարող է լուծվել: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով շտապում են բոլորը՝ արագ արդյունքներ են պետք թե հեղափոխական Մակրոնին, թե հեռացող Մերկելին, թե Պուտինին ու Զեկենսկուն: Բայց՝ ոչ ամեն գնով: Սպասենք իրադարձությունների ընթացքին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ