ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Երգի­ծա­կան վրձ­նա­հար­ված­նե­րի տա­րա­փի տակ

Երգի­ծա­կան վրձ­նա­հար­ված­նե­րի տա­րա­փի տակ
20.12.2019 | 01:29
«Տա­րի­ներ ա­ռաջ լույ­սը փնտ­րում էի ստ­վե­րի մեջ, իսկ հի­մա լույսը փնտ­րում եմ լույ­սի մեջ»։
Փա­րա­վոն ՄԻՐ­ԶՈ­ՅԱՆ
Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դա­կան նկա­րիչ
«ԳԻ­ՏԵՍ, ՉԷ՞, ԵՍ ՆԿԱ­ՐԻՉ ԵՄ»
Ժա­մա­նա­կին աշ­խա­տում էի խոր­հր­դա­յին մի փոքր ձեռ­նար­կու­թյու­նում։ Գոր­ծըն­կերս տե­ղյակ էր, որ մտե­րիմ էի նկա­րիչ­նե­րի հետ։ Մի օր ռու­սա­կան սր­բա­պատ­կեր ցույց տա­լով, խնդ­րեց, որ օգ­նեմ դրա գի­նը պար­զե­լու։ (Սր­բա­պատ­կե­րը ա­գուց­ված էր մե­տա­ղյա հոծ շր­ջա­նա­կով, և կաս­կած կար, որ այն ար­ծա­թից է, սր­բա­պատ­կերն էլ գու­ցե միջ­նա­դա­րյան ժա­մա­նակ­նե­րից է հա­սել մեր օ­րե­րը)։
Գի­նը ո­րո­շե­լուց ա­ռաջ պետք էր ար­ժե­քը հս­տա­կեց­նել։ Հա­յաս­տա­նի պե­տա­կան պատ­կե­րաս­րա­հում ո­րո­շե­ցի միան­գա­մից դի­մել տնօ­րե­նին։ Նա­խա­սե­նյա­կը դա­տարկ էր, կի­սա­բաց էր տնօ­րե­նի աշ­խա­տա­սե­նյա­կի դու­ռը։ Ա­ռանց թույ­լտ­վու­թյան ներս մտա և դի­մե­ցի փա­ռա­հեղ այ­րին. «Ըն­կեր Ի­սա­բե­կյան, մի հար­ցով եմ դի­մում Ձեզ, ե­թե կա­րե­լի է»։ «Ա­սա, տղա ջան, լսում եմ»,- պա­տաս­խա­նեց տնօ­րեն, ճա­նաչ­ված գե­ղան­կա­րիչ Է­դուարդ Ի­սա­բե­կյա­նը։ Սե­ղա­նի առջև ինչ-որ աշ­խա­տակ­ցու­հի ինչ-որ հար­ցի շուրջ զրու­ցում էր նրա հետ, ես ան­պա­տեհ էի ներս մտել։ Սա­կայն տնօ­րե­նը բա­րեկր­թո­րեն դուրս վռն­դեց աշ­խա­տակ­ցու­հուն (որն ինչ-որ խն­դիր էր փոր­ձում պար­զել)` ա­սե­լով, դու՛րս ա­րի, մի՛ խան­գա­րիր, տես­նում ես մար­դու հետ խո­սում եմ։ (Շրջ­վե­ցի, են­թադ­րե­լով, որ ա­ռանձ­նա­սե­նյա­կում կարևոր մե­կը կա, «մար­դը», ո­րի հետ նա զրու­ցում էր։ Ա­ռանձ­նա­սե­նյա­կում այլ մե­կը չկար։ Ի­հար­կե շատ շոյ­վե­ցի, ժո­ղովր­դա­կան նկա­րի­չը ինձ ոչ միայն մար­դա­տեղ է դնում, այլև օգ­նու­թյան ձեռք է մեկ­նում)։
ՈՒ­շի ու­շով զն­նեց սր­բա­պատ­կե­րը, բու­թը քսեց մե­տա­ղյա շր­ջա­նա­կին և ա­սաց, ոնց որ թե ար­ծաթ է։ Հե­տո ա­վե­լաց­րեց` մեր ար­վես­տա­բան­նե­րը դժ­վար թե սրա գինն ի­մա­նան, Դրամ­փյա­նը հի­վանդ է, գտն­վում է Լե­նինգ­րա­դում, հենց որ լա­վա­ցավ ու վե­րա­դար­ձավ, նրան ցույց կտամ, մի հա­յաց­քով կգ­նա­հա­տի։ Նո­րից ու­շա­դիր զն­նեց ու ա­սաց, որ­պես գե­ղան­կար, ա­սեմ քեզ, որ լավ գործ է։ Ես խնամ­քով փա­թա­թում էի սր­բա­պատ­կե­րը, ու մեկ էլ տնօ­րե­նը դի­մեց ինձ. «Գի­տես, չէ՞, ես նկա­րիչ եմ»։
Գի­տեի։
ՄԱՐ­ՏԻՆ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱ­ՆԻ ԿՏԱՎ­ՆԵ­ՐԻ ԹԹ­ՎԱ­ՍԵ­ՐԸ
Եր­բեմն ինք­նա­կամ հայ­տն­վում էի Երևա­նի գե­ղար­վես­տա-թա­տե­րա­կան ինս­տի­տու­տի (ներ­կա­յիս Հա­յաս­տա­նի գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա) հան­րա­հայտ բու­ֆե­տում, հյու­րըն­կալ­վե­լով դե­կո­րա­տիվ-կի­րա­ռա­կան ար­վես­տի բաժ­նում սո­վո­րող ըն­կեր­նե­րիս` Մկր­տի­չին և Վար­դա­նին։ Վե­րոն­շյալ բու­ֆե­տը էա­պես տար­բեր­վում էր ինձ հան­դի­պած մյուս բազ­մա­թիվ բու­ֆետ­նե­րից, ո­րոնց հա­ճա­խորդն էի դար­ձել Ռու­սաս­տա­նի կա­յա­րան­նե­րում և հա­յաս­տա­նյան հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րում։ Եվ այս­պես, գե­ղար­վես­տա-թա­տե­րա­կան ինս­տի­տու­տի բու­ֆե­տում եմ։ Ըն­դա­մե­նը կես ժա­մը բա­վա­կան էր, որ լիու­լի զմայլ­վեի հարևան սե­ղա­նի տի­րա­կալ Խո­րեն Աբ­րա­հա­մյա­նի մաք­րա­մա­քուր հա­յե­րե­նով, կամ հիա­նա­յի կեր­պար­վես­տի խն­դիր­նե­րի շուր­ջը ծա­վալ­վող բա­նա­վե­ճով, ո­րի մաս­նա­կից­ներն էին և՛ ճա­նաչ­ված վար­պետ­նե­րը, և՛ սկս­նակ նկա­րիչ­ներն ու քան­դա­կա­գործ­նե­րը։
Ներս մտավ Մար­տին Պետ­րո­սյա­նը, մո­տե­ցավ բու­ֆե­տա­պա­նու­հուն և գնեց մի քա­նի տա­րա թթ­վա­սեր։ Թթ­վա­սե­րը վա­ճառ­վում էր ան­սո­վոր փոքր չա­փի ա­պա­կյա տա­րանե­րով։ Ըն­կեր­ներս բա­ցատ­րե­ցին, որ այդ թթ­վա­սե­րը շատ բարձ­րո­րակ է, ար­տադր­վում է ա­նաս­նա­բու­ժա­կան-ա­նաս­նա­բու­ծա­կան ինս­տի­տու­տի փոր­ձա­կա­յա­նում և տրա­մադր­վում է միայն կենտ­կո­մի ճա­շա­րա­նին ու մեր ինս­տի­տու­տի բու­ֆե­տին։ (ՈՒ­շադ­րու­թյունս գամ­ված էր տիար Մար­տի­նի վրա, որն ինձ հա­մար հայտ­նու­թյուն էր)։ Բանն այն է, որ մի ան­գամ Մի­նաս Ա­վե­տի­սյա­նը, պա­տաս­խա­նե­լով այն հար­ցին, թե ում է հա­մա­րում ի­րեն մր­ցա­կից, ա­սել էր` Մար­տին Պետ­րո­սյա­նին։ Եվ ա­վե­լաց­րել` «Ե­թե Մար­տի­նը բաց­վի, նրան հաս­նել չի լի­նի»։ Տղա­նե­րին հարց­րի, այ­նուա­մե­նայ­նիվ, Մար­տինն ին­չու՞ է թթ­վա­սե­րի դա­սա­կով զին­վում։ Մկր­տիչն ու Վար­դա­նը պա­տաս­խա­նե­ցին ա­մե­նայն լր­ջու­թյամբ, որ իր հրա­շա­լի կտավ­նե­րում շեշտ­ված ճեր­մակ գույ­նը Մար­տի­նը ստա­նում է թթ­վա­սե­րի օգ­նու­թյամբ։
Հա­վա­տա­ցի։
ՆՎԻ­ՐԵՔ ԻՆՁ ՄԱ­ԿԱ­ՆՈՒՆ
«Կեր­պար­վեստ» պար­բե­րա­կա­նի հեր­թա­կան հա­մա­րի պատ­րաստ­ման բերկ­րա­լի և տան­ջա­լի օ­րերն էին։ Միու­թյան քար­տու­ղար, գե­ղան­կա­րիչ և նկա­րիչ­նե­րի կյան­քի հան­րա­գի­տակ Խա­չա­տուր Ա­զի­զյանն ա­ռա­ջար­կեց նյութ նվի­րել նկա­րիչ­նե­րի մա­կա­նուն­նե­րին։ Սի­րով հա­մա­ձայ­նե­ցի, չէ՞ որ տե­ղյակ էի, որ յու­րա­քան­չյուր եր­րորդ նկա­րիչ մի պատ­վա­կան մա­կա­նու­նով էր օժտ­ված, ո­րոնք ծն­վել էին կեր­պար­վես­տա­յին մի­ջա­վայ­րե­րում, «Պիո­ներպա­լա­տում», Թեր­լե­մե­զյա­նի ան­վան գե­ղար­վես­տի ու­սում­նա­րա­նում, գե­ղար­վես­տա-թա­տե­րա­կան ինս­տի­տու­տում և ար­վես­տա­նոց­նե­րում։ Շուրջ 200 մա­կա­նուն լույս ըն­ծայ­վեց, մե­կը մյու­սից կայծ­կլ­տուն։ Օ­րի­նակ, տոհ­միկ ազն­վա­կա­նի ար­տա­քի­նով, փոք­րա­մար­մին Սա­րո Գա­լեն­ցին շնոր­հել էին «Քին­դեր ա­նակն­կալ» պատ­վա­նու­նը։ Ար­ժե՞ թվար­կել մա­կան­ուննե­րից մի քա­նի­սը։ Ըստ իս` ա­յո։ Ա­հա­վա­սիկ Է­դուարդ Ա­բա­ջյան` «Գել», Գա­գիկ Աբ­րա­հա­մյան` «Փե­տուր», Գա­յա­նե Ավ­շա­րո­վա` «Միկ­րո­ֆոն», Համ­լետ Ա­սատ­րյան` «Փո­թո­րիկ», Լա­վի­նիա Բաժ­բեուկ-Մե­լի­քյան` «Կայ­ծակ», Ա­լեք­սանդր Գրի­գո­րյան` «Կեն­տավ­րոս», Տիգ­րան Թոք­մա­ջյան` «Հայ­րե­նի­քի ձայն», Խա­չիկ Հա­կո­բյան` «Սով­մին», Սեր­գեյ Համ­բար­ձու­մյան` «Սր­սուռ», Վա­նիկ Համ­բար­ձու­մյան` «Շոգ օր­վա ըն­կեր», Հով­հան­նես Հա­րու­թյու­նյան` «Ոս­կե­բե­րան», Սար­գիս Ման­գա­սա­րյան` «Զե­փյուռ», Անդ­րեյ Շու­գա­րով` «Անդ­րեյ Բալ­կոնս­կի», Սա­րո Սա­րու­խա­նյան` «Հան­գած հրա­բուխ», Ա­շոտ Հով­հան­նի­սյան` «Դեղձ» և այլն։ «Մա­կա­նուն­նե­րի տերևա­թափ» ան­վա­նու­մով նյու­թը տպագր­վեց և, բա­րե­բախ­տա­բար, ան­տար­բե­րու­թյան չմատն­վեց։ Պար­բե­րա­կանն անվ­ճար տա­րած­վում էր միու­թյան ան­դամ­նե­րի միջև։ Նկար­չու­հի­նե­րից մե­կը ե­կավ իր օ­րի­նա­կը վերց­նե­լու։ Վերց­րեց պար­բե­րա­կա­նի թարմ հա­մա­րը, ծա­նո­թա­ցավ բո­վան­դա­կու­թյա­նը, հայտ­նեց իր գո­հու­նա­կու­թյու­նը և խո­րա­ցավ խնդ­րո ա­ռար­կա հրա­պա­րակ­ման մեջ։ Ա­նուն առ մա­կա­նուն կար­դում էր և ժպ­տում կամ ծի­ծա­ղում, եր­բեմն էլ մեկ­նա­բա­նում մա­կան­վան օ­րի­նա­չա­փու­թյու­նը։ Եր­կու ժամ անց ա­վար­տեց ըն­թեր­ցումն ու անս­պա­սե­լի այ­լայլ­վեց։ Հարց­րինք հուզ­մուն­քի պատ­ճա­ռը։ Պա­տաս­խա­նը ցն­ցող էր, իսկ ու՞ր է իմ մա­կա­նու­նը, էս ինչ ան­հաս­կա­նա­լի խտ­րա­կա­նու­թյուն է, հե­տո ինչ, որ ես կո­չում չու­նեմ և ար­վես­տա­նո­ցից զրկ­ված եմ, մա­կա­նու՞ն էլ չու­նե­նամ։ Խա­չա­տու­րի հետ փոր­ձե­ցինք բա­ցատ­րել տիկ­նո­ջը, որ մա­կա­նունն ինք­նա­բուխ, հան­կար­ծաս­տեղծ երևույթ է, ինչ­պես ա­նեկ­դո­տը և դեպ­քե­րի բեր­մամբ է դաջ­վում այս կամ այն ան­ձին և այլն։ Տի­կի­նը հա­մա­ռո­րեն չէր ըն­դու­նում մեր փաս­տարկ­նե­րը։ Կարճ ժա­մա­նակ անց նրա աչ­քե­րում ար­ցունք հայ­տն­վեց։ Փր­կօ­ղա­կը սուրճն էր և ծխա­խո­տը։ Ծխում էր միայն նա։ Ես վա­ղուց էի ծխա­խո­տին հրա­ժեշտ տվել, տիար Խա­չա­տու­րը` 1 ա­միս ա­ռաջ։ Ի վեր­ջո, հան­դարտ­վեց, ժպ­տաց և հարց­րեց, ե­թե ինքն իր հա­մար մա­կա­նուն գտ­նի, կտ­պագ­րե՞նք։ Ի­հար­կե, միա­հա­մուռ ար­ձա­գան­քե­ցինք «մե­ղադ­րյալ­ներս»։ Բայց այդ­պես էլ նա իր մա­կա­նու­նը չներ­կա­յաց­րեց մեզ, կամ չէր գտել, կամ էլ գտել էր, բայց սր­տով չէր ե­ղել։
ՇԻՐ­ՎԱ­ՆԻ ԻՇ­ԽԱ­ՆԱ­ԿԱՆ Ա­ՆԱԿՆ­ԿԱ­ԼԸ
Գե­ղան­կա­րիչ Շիր­վան Մկրտ­չյա­նը վա­ղուց խոս­տա­ցել էր իր մի նկա­րը նվի­րել ինձ, ըստ իմ ցան­կու­թյան` բնան­կար կամ նա­տյուր­մորտ։
Դեպ­քից դեպք հան­դի­պում էինք Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան ցու­ցա­հաս­րահ­նե­րում և ա­մեն հան­դիպ­ման ժա­մա­նակ պն­դում էր` չեմ մո­ռա­ցել խոս­տումս, ուղ­ղա­կի ու­զում եմ սր­տիս ու­զած նկա­րը նվի­րել քեզ։ Ես ա­մեն ան­գամ ա­մոթ­խած ժպ­տում էի և սպա­սում մեր հա­ջորդ հան­դիպ­մա­նը։ Ան­ցան տա­րի­ներ։ Մի օր ե­րե­կո­յան անս­պա­սե­լի զան­գա­հա­րեց և ա­սաց. «Ա­ռանց նա­խա­ճա­շե­լու ա­ռա­վո­տյան ա­րի ինձ մոտ, իշ­խան ենք ու­տե­լու»։ Ա­ռա­վոտ կա­նուխ Շիր­­վա­նի ար­վես­տա­նո­ցում էի։ Գա­զօ­ջա­խի վրա դր­ված կաթ­սան հրա­պու­րիչ բլբլ­թում էր։ Սե­ղա­նը կազմ-պատ­րաստ էր մեր գրո­հին։ Վերց­րածս ա­նա­պակ գի­նին դրե­ցի սե­ղա­նին։ Նկա­րիչն այն վերց­րեց ու դրեց պա­հա­րա­նի մեջ, մեկ­նա­բա­նե­լով ա­րար­քը այս կերպ. էդ գի­նին կխ­մենք հա­ջորդ ան­գամ, ես ա­վե­լի լուրջ խմիչք ու­նեմ։ Սե­ղա­նին հայ­տն­վեց տնա­կան թունդ օ­ղին։ Այ­նու­հետև նա ինձ խնդ­րեց, որ մո­տե­նամ կաթ­սա­յին և տես­նեմ` ձու­կը եփ­վե՞լ է, թե՞ ոչ։ Կանգ­նե­ցինք կաթ­սա­յի գլ­խին, բա­ցե­ցինք կա­փա­րի­չը։ Շիր­­վա­նը խոս­տո­վա­նեց, որ ա­ռա­ջին ան­գամ է ձուկ ե­փում։ Ես էլ չզ­լա­ցա և խոս­տո­վա­նե­ցի, որ ան­տե­ղյակ եմ ե­փե­լու նր­բու­թյուն­նե­րին, միայն գի­տեմ, որ ձու­կը հա­մա­րում են ե­փած, երբ աչ­քե­րը դուրս են պրծ­նում։ Ե­րեք իշ­խան կար կաթ­սա­յում, ե­րե­քի աչ­քերն էլ միա­ժա­մա­նակ դուրս պր­ծան։ Նս­տե­ցինք սե­ղա­նի շուրջ, վա­յե­լե­ցինք իշ­խանն ու օ­ղին նկար­չա­կան հո­գե­շահ մի­ջա­վայ­րում։ Եր­կու ժամ անց մեր փա­ռա­հեղ ճաշ­կե­րույթն ա­վարտ­վեց։ Շիր­­վա­նն անս­պա­սե­լի ցույց տվեց եր­կու չք­նաղ բնան­կար` ա­սե­լով, ո­րը հա­վա­նում ես, այն էլ քոնն է։ Ընտ­րե­ցի մե­կը, չնա­յած եր­կու բնան­կարն էլ սի­րով կնե­րա­ռեի հա­վա­քա­ծուիս մեջ։ Շիր­­վա­նը եր­կու նկարն էլ փա­թա­թեց և մեկ­նեց ինձ, վերց­րու, եր­կուսն էլ քոնն են, մե­կը խոս­տա­ցածս նկարն է, մյու­սը ու­շաց­ման հա­մար լրա­ցու­ցիչ նվեր է։
Աշ­խար­հիկ վա­յելքս հա­մալր­վեց գե­ղա­գի­տա­կան վա­յել­չան­քով։ Դուրս էի ել­նում, երբ նկա­րի­չը մի խոր­հր­դա­վոր, կլո­րա­վուն փա­թեթ դրեց պա­յու­սյակս, ա­սե­լով` էս օ­ղին էլ տա­նը կխ­մես և կհի­շես մեր այս հան­դի­պու­մը։ Խմե­ցի և հի­շե­ցի։
ՀԵՏԳ­ՐՈՑ
ԿԵր­պար­վես­տի ցան­կա­ցած նմու­շում, ան­գամ ե­թե բնան­կա­րը խոր աշ­նա­նա­յին ե­րե­կո է պատ­կե­րում, կամ էլ քան­դա­կը` մե­տա­ղա­ձույլ մի հզոր զանգ­ված, լույս կա։ Գու­նեղ և խո­րունկ լու­սար­ձա­կում­ներ կան ար­վես­տա­նոց­նե­րում։ Ան­գամ ե­թե կես­գի­շերն անց է, և քուն են մտել ստեղ­ծա­գոր­ծողն ու նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 4920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ