Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Արման Բաբաջանյան. Հույս ունեմ՝ ԲՀԿ-ից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ խայտառակ կոչի համար

Արման Բաբաջանյան. Հույս ունեմ՝ ԲՀԿ-ից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ խայտառակ կոչի համար
21.01.2020 | 13:41

Հույս ունեմ՝ ԲՀԿ խմբակցության անունից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ (Գևորգ Պետրոսյանի) խայտառակ կոչի համար։ ԱԺ նախագահին կոչ եմ անում արձագանքել այս անթույլատրելի պահվածքին՝ ԱԺ նիստում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Երբ Պետրոսյանը դահլիճից արձագանքեց նրա այս կոչին, Արման Բաբաջանյանը հորդորեց լռել, երբ ինքը խոսում է։ «Վախվորած ոստիկանությունով չենք կարող պայքարել քրեական աշխարհի և հանցավորության դեմ։ Մենք նախևառաջ պետք է կարողանանք անհրաժեշտ գործիքներ տալ իրավապահ մարմիններին՝ արմատախիլ անելու այս երևույթը։ Սա համալիր հարց է։ Մենք դիմադրություն ունենք, և այդ դիմադրությունը նաև դատական իշխանության կողմից է», - ասաց Արման Բաբաջանյանը:


Արման Բաբաջանյանի ելույթը հարուցեց ԲՀԿ պատգամավորների զայրույթը:
Երբ Բաբաջանյանն ամբիոնից գնաց տեղը նստելու, ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի ու նրա մեջ վիճաբանություն ծագեց, միջամտեցին այլ ԲՀԿ-ական պատգամավորներ: «Չափդ ճանաչի, արա», - ԲՀԿ-ական պատգամավորներից մեկն ասաց Բաբաջանյանին: Վեճին միջամտեցին նաև ԼՀԿ պատգամավորները՝ փորձելով կանխել լարվածությունը: Տեսնելով, որ վեճը չի դադարում, ԱԺ նախագահը զայրացավ: «Զբաղեցրեք ձեր տեղերը, պատգամավորներն այստեղ խոսում են մի ձևով՝ հերթագրվում են ու ամբիոնից խոսում են, ու չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար, ով որ էս նորմերը չի գիտակցում, թող հրաժարվի պատգամավորական մանդատից գնա հայաթում բիսետկեն լռվի», - ասաց Արարատ Միրզոյանը: Նա վեճի մասնակից ԲՀԿ խմբակցության պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոցներ ձեռնարկեց:

«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն հետևյալ պատգամավորների նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական միջոցները. Պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալաքյանը, Արայիկ Աղաբաբյանը և Գևորգ Պետրոսյանը հեռացվում են այսօրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա գտնվելու իրավունքներից»,- ասաց Միրզոյանը:

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ