Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ոստիկանությանը կթույլատրվի հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնել

Ոստիկանությանը կթույլատրվի հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնել
21.01.2020 | 13:42

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 97 կողմ, 20 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Օրենքով ոստիկանությանը իրավունք կվերապահվի «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացնել ինքնուրույն սեփական օպերատիվ տեխնիկական ենթակառուցվածքներով: Նախկին կարգավորումներով դա ապահովվում էր միայն ԱԱԾ միջնորդությամբ:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ