Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Անասնապահները բացեցին Երևան-Արարատ ճանապարհը, հարցի չլուծվելու դեպքում խոստանում են օդանավակայանն էլ փակել

Անասնապահները բացեցին Երևան-Արարատ ճանապարհը, հարցի չլուծվելու դեպքում խոստանում են օդանավակայանն էլ փակել
21.01.2020 | 13:43

Սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից դժգոհող անասնապահները այսօր փակել էին Երևան-Արարատ ճանապարհը: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ քննարկումից հետո կողմերը համաձայնության եկան երեկոյան Արարատի մարզպետարանում քննարկելու խնդիրը: «Օրենքը ընդունելուց ինչու չքննարկեցին ֆերմերների հետ, կովն ու խոզն իրարից չեն տարբերում, հիմա էլ օրենք են հորինում: Հարցին պետք է լուծում տրվի հօգուտ գյուղացու, ոչ թե Կառավարության»,- նշեց բողոքի ակցիա իրականացնողներից մեկը:


2020-ի հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության որոշումը, որ Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ:
Անասնապահների և մսավաճառների դժգոհությունը կապված է իրենց բնակավայրերից սպանդանոցների հեռավորության, առաջարկած գների հետ: Նրանք պնդում են, որ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելով իրենց զրկում է եկամտից: Երևան-Արարատ ճանապարհը փակած անասնապահների հետ հանդիպման եկած Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն առաջարկեց հարցը տեղափոխել կառուցողական դաշտ: Նա նշեց, որ մարզպետարանում սպասելու է բողոքի ակցիա իրականացնողներին՝ սպանդանոցների հետ կապված հարցերը քննարկելու համար:


«Ավտոների մասով եղավ չէ՞ խնդիր, մարդիկ բարձրաձայնեցին, ժամանակ տրվեց: Կարող է այդպիսի լուծում լինի: Եկեք հասկանանք, կարող է բան է փոխվում: Ժամը 18:30 եկեք հանդիպենք մարզպետարանի դահլիճում: Մենք կներկայացնենք, որ սաբոտաժ, զոռբայություն չի, այստեղ գյուղացի մարդիկ են: Ներկայացնենք, որ ուրիշ խնդիր է: Ժամը 6-ին բոլորիդ սպասում ենք մարզպետարանի դահլիճում»,- ասաց մարզպետը: Անասնապահները համաձայնեցին Գարիկ Սարգսյանի առաջարկին և բացեցին Երևան-Արարատ ճանապարհը. «Բայց եթե մեր հարցին լուծում չտաք, օդանավակայանն էլ ենք փակելու, սաղ ենք փակելու»:

Դիտվել է՝ 667

Մեկնաբանություններ