«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

Նիկոլ Փաշինյան. Սերժ Սարգսյանի Զագրեբի ելույթը խղճահարության էր արժանի

Նիկոլ Փաշինյան. Սերժ Սարգսյանի Զագրեբի ելույթը խղճահարության էր արժանի
25.01.2020 | 22:42

«Սերժ Սարգսյանի նկատմամբ քրգործ հարուցվեց նրա զագրեբյան ելույթից հետո, և ինչո՞ւ նման թույլ հիմքերով հարուցվեց»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց լրագրողը: Մինչ կշարունակեր, վարչապետն արձագանքեց. «Դուք դա ելո՞ւյթ եք համարում: Ես կհամարեի՝ խղճահարության արժանի դրսևորում: ՀՀ-ում կոռումպացված համակարգը շատ երկար տարիներ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ է գործել ու կիսում եմ ձեր զարմանքը, թե ինչո՞ւ բազմաթիվ այլ գործերով չունենք ավելի լուրջ բացահայտումներ»:

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ