Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մուսավաթը» ահազանգում է իրենց նախընտրական հանդիպումները խոչընդոտելու մասին

Մուսավաթը» ահազանգում է իրենց նախընտրական հանդիպումները խոչընդոտելու մասին
28.01.2020 | 00:38

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը ահազանգում է իշխանությունների կողմից իրենց նախընտրական հանդիպումները խոչընդոտելու մասին՝ գրում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով կուսակցության հայտարարությունը: «Իշխանությունների ներկայացուցիչները խոսում են բարեփոխումների մասին, սակայն այդպես էլ հին սովորույթներից չեն հրաժարվել: Ամենուր մեզ հետևում են և խանգարում մեր հանդիպումներին, իսկ Ջալլիաբադի և Բիլասուվարի շրջաններում սրճարանների դռները հանկարծ փակվել են, սնունդը անհետացել, խոհարարները հիվանդացել», - հայտարարել է ՙՄուսավաթի՚ նախագահ Արիֆ Հաջիլիին՝ ընդգծելով, որ այդ շրջաններում «արգելվել է սպասարկել կուսակցության առաջնորդներին, պատգամավորի թեկնածուներին և այլ քաղաքացիների»: Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 9-ին։ «Մուսավաթը» սակավաթիվ ընդդիմադիր ուժերից է, որ չի բոյկոտել ընտրությունները:

Դիտվել է՝ 321

Մեկնաբանություններ