Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է բրեկզիտի կիրարկման ժամանակաշրջանը

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է բրեկզիտի կիրարկման ժամանակաշրջանը
28.01.2020 | 00:39

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը բրեկզիտին հաջորդող կիրարկման ժամանակաշրջանի մասին ասել է. «Ըստ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ վերանայված համաձայնագրի և Քաղաքական հռչակագրի՝ համաձայնեցված 2019-ի հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդում, Միացյալ Թագավորությունը և ԵՄ-ն համաձայնության են եկել, որ գոյություն ունեցող միջազգային համաձայնագրերը կշարունակեն գործել անցումային ժամանակաշրջանում՝ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից մինչև 2020-ի դեկտեմբերի ավարտը»:


Հայաստանի կառավարությունը լիովին աջակցում է այս շարունակականությանը և պատրաստ է Միացյալ Թագավորությանը փոխադարձ իրավունքներ տրամադրել կիրարկման ժամանակահատվածում՝ հաշվի առնելով մինչև 2020-ի ավարտը Միացյալ Թագավորության հետ հարաբերություններում կայունության և որոշակիության ապահովման անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ