Սլովենիայի վարչապետ Մարիան Շարեցը հունվարի 27-ին հայտարարել Է պաշտոնաթող լինելու որոշման մասին, նա խնդրագիրը կներկայացնի խորհրդարանին՝ հայտնել Է Associated Pressը:
Նա որոշումը բացատրել Է նրանով, որ իր կառավարությունը կորցնում է աջակցությունը: Նա կոչ է արել անցկացնել վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ: «Այժմ ես չեմ կարող համապատասխանել մարդկանց ակնկալիքներին: Բայց ես կկարողանամ խոստումներս կատարել ընտրություններից հետո»,-գործակալությունը մեջբերում Է Շարեցի խոսքը: