Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Հայաստանն այսօր նշում է Բանակի օրը

Հայաստանն այսօր նշում է Բանակի օրը
28.01.2020 | 15:45

Հայաստանն այսօր նշում է Բանակի օրը։ 28 տարի առաջ այս օրը՝ 1992թ. հունվարի 28-ին, ՀՀ կառավարությունը պատմական որոշում կայացրեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին», որով էլ իրավականորեն ազդարարվեց ազգային բանակի ստեղծման մասին: Երեկ լրագրողների հետ զրույցում պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը 2019-ն «աննախադեպ» որակեց բանակում կորուստների կրճատման և նոր սպառազինության ձեռքբերման առումով:

«Շատ հաճախ չի նկատվում, և լուսանցքից դուրս է մնում այն ձևաչափը, թե քանի դեպքեր են կանխվում մեր սպաների ու զինծառայողների ժամացույցի պես աշխատանքի շնորհիվ: Այսինքն՝ ցավոք սրտի, հասարակությունը միայն արձագանքում է բացասական դեպքերին, բայց հազարավոր դեպքեր կան, երբ իրավիճակից ելնելով՝ ճիշտ որոշումներ են կայացվում, և հնարավոր է լինում վատ դեպքերից խուսափել: Կարող եմ ասել, որ 2019-ը այդ առումով աննախադեպ է եղել՝ և կարգապահության առումով, և իհարկե, բոլորդ գիտեք, սպառազինության ձեռքբերման առումով: Անակնկալները շարունակվելու են 2020-ին, ցավոք սրտի, դեռ հնարավոր չի բացահայտել այն ամենը, ինչ ճանապարհին է: Պատվերները կան և գործում են:


Փառք Աստծո, կարող եմ ասել, որ անցած տարի և հաջորդ տարի բյուջետային պլանավորման մեջ բավական գումարներ են հատկացված հենց այդ կարիքները բավարարելու համար: Եվս մեկ նկատառում, որ մենք ոչ միայն սպառազինության վրա ենք շեշտը դրել, այլև գործող կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, հատուկ շեշտը դրել է նաև համաժամանակյա վարձատրության բարձրացման, այսինքն՝ գործող զինծառայողների վարձատրության բարձրացմանը: Ես հույսով եմ, որ մենք հնարավորություն կունենանք այդ բոլոր դրական տենդենցներն ու ձեռքբերումները, որ ունենք, դրանց զարգացումն ապահովել 2020-ին», - հայտարարեց փոխնախարարը:

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ